Էնթոնի դե Մելլո, «Գիտակցում»

mello

Իմաստության մեկ րոպե. թեթևամտություն

Վարպետն ասում էր, որ ոչինչ չարժե լուրջ ընդունել, նույնիսկ իր ուսմունքը: Այդ մասին նա մի պատմություն էր սիրում պատմել.

— Իմ առաջին աշակերտը այնքան թույլ էր, որ վարժությունները ուղղակի սպանում էին նրան: Իմ մյուս աշակերտը քիչ էր մնում խելագարվեր, քանի որ շատ էր աշխատում իմ հանձնարարած վարժություններով: Իմ երրորդ աշակերտը բթացավ չափից շատ մտահայելուց: Միայն չորրորդին հաջողվեց պահպանել առողջ միտքն ու մարմինը:

— Ինչո՞ւ հենց նրան. – հարցրեց ինչ-որ մեկը:

— Որովհետև նա ուղղակի հրաժարվում էր կատարել իմ վարժությունները:

Ծիծաղի պայթյունը անլսելի դարձրեց Վարպետի ձայնը:

Աղբյուր՝  http://dangxuan.livejournal.com

«Աղաչում եմ Քեզ, Տեր, ներել  իմ երեք գլխավոր մեղքերը: Առաջին, ուխտագնացություն եմ կատարել քո շատ սրբատեղեր՝ մոռանալով, որ Դու ամենուր ես: Երկրորդ, ես հաճախ եմ դիմել քեզ խնդրանքներով՝ մոռանալով, որ Դու ինձանից ավելի շատ ես հետաքրքրված իմ բարեկեցությամբ: Եվ վերջապես, ես ներում եմ խնդրում քեզանից՝ գիտենալով, որ Դու ներում ես մեզ մեր մեղքերը, մինչև մենք կհասցնենք նրանք կատարել»:

Հովիկ Չարխչյանի բլոգից

Գիտակցում

Պատկերացրեք` հիվանդը գալիս է բժշկի մոտ և գանգատվում ցավից: Իսկ բժիշկը նրան պատասխանում է.

-Շատ լավ, ես ամեն ինչ հասկացա: Գիտե՞ք՝  ես ինչ կանեմ: Ես դեղ դուրս կգրեմ ձեր հարևանի համար:

-Շնորհակալություն, -ուրախացած ասում է հիվանդը,- հենց դա կբուժի ինձ:

Անհեթեթությո՞ւն է: Բայց մենք բոլորս հենց այդ ձևով ենք պահում մեզ: Քնածին միշտ թվում է, որ իր կյանքը նշանակալիորեն կհեշտանա, եթե շրջապատող մարդիկ փոխվեն դեպի այս կամ այն կողմը: Դուք տառապում եք միայն այն պատճառով, որ քնած եք. չնայած դրան, դուք մտածում եք. «Ի՜նչ հրաշալի կլիներ, եթե ահա այս մարդը ուրիշ դառնար, եթե իմ հարևանը, իմ պետը, իմ կինը հանկարծ փոխվեին»:

Մենք  ուզում ենք, որ մեր շուրջն եղած մարդիկ փոխվեն, այ այդ ժամանակ, իբր, մեզ մոտ ամեն ինչ կարգի կընկնի: Բայց դուք երբևէ մտածե՞լ եք, թե ձեր կնոջ կամ ամուսնու բնավորության փոփոխություններն ինչ օգուտ կբերեին: Ախր դուք կշարունակեիք մնալ նույնքան խոցելի և նույնքան ապուշ. դուք շարունակում եք քնել: Եթե ինչ-որ մեկը պետք է փոխվի, ապա առաջին հերթին` հենց դուք: Եվ բուժվելը հենց ձեզ է պետք:

-Ինձ հետ ամեն ինչ կարգին է, որովհետև աշխարհի հետ ամեն ինչ կարգին է,- պնդում եք դուք:

-Սխալվում եք: Աշխարհի հետ ամեն ինչ կարգին է, որովհետև ինձ հետ ամեն ինչ կարգին է,-այդպես ասում են հասկացողները:

Աղբյուր՝  Հրաչյա Ամիրյանի ֆեյսբուքյան էջ

Կարող եք ծանոթանալ նաև՝  Էնթոնի դե Մելլո, պատմվածքներ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

14 отзывов на “Էնթոնի դե Մելլո, «Գիտակցում»

  1. Уведомление: Անվախ ժամապահը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Բծախնդիր ուսուցիչը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Գլխացավ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ինչպե՞ս հասնել դաոյի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Դու էլ, քո ախմախ կոֆեն էլ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Հետաքրքվա՞ծ ես կանանցով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Էնթոնի դե Մելլո, պատմվածքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Դու էլ, քո ախմախ կոֆեն էլ…Մի անգամ մուրացիկ մեկը տեսավ բանկիրի, ով դուրս էր գալիս գրասենյակից: -Պարո՛ն, ես մի բաժակ կոֆե եմ ուզում,-խնդրեց ն

  10. Уведомление: Որտե՞ղ փնտրել ճշմարտությունը… Մի երիտասարդ տղամարդ, ով ուզում էր, ինչ գնով էլ լինի, գտնել Ճշմարտությունը, այնքան ուժեղ գտնվեց, որ թողեց ի

  11. Уведомление: Օվկիանոսի գեղեցիկ կղզին… Ծերունին կյանքի մեծ մասն ապրել էր մի կղզում, որն համարվում էր աշխարհի ամենագեղեցիկ կղզիներից մեկը: Եվ, երբ նա տե

  12. Уведомление: Էնթոնի դե Մելլո «Ամեն օրը` Նոր տարի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Էնթոնի դե Մելլո «Ամեն օրը` Նոր տարի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Դու էլ, քո ախմախ կոֆեն էլ…Մի անգամ մուրացիկ մեկը տեսավ բանկիրի, ով դուրս էր գալիս գրասենյակից: -Պարո՛ն, ես մի բաժակ կոֆե եմ ուզում,-խնդրեց նա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s