Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին

 1328611378_natalie-paley-2Ես հավատում եմ Գաբրիել հրեշտակապետին: Բայց, ինչպես երևում է, նա հայտնվում է այլ կերպարանքով:

Ես հաստատ գիտեմ. ինձ հենց նոր առան թևերի մեջ: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ես փակեցի աչքերս: Հանգստություն զգացի սրտումս: Ինձ պետք չէ այլևս ճանապարհ փնտրել:

Ես միշտ աչքերս փակում եմ, երբ երջանիկ եմ լինում: Այդպես փակվում են դռները շտեմարանի: Լեփ-լեցուն շտեմարանի: Դու իմ հացն ես օրհնած :

Այո՜, ես քեզ ցավ եմ պատճառում: Այո՜, դու ինձ ցավ ես պատճառում: Այո՜, մենք տառապում ենք: Այդպիսին է մարդկային ճակատագիրը:

Հանդիպել գարնան՝  նշանակում է ընդունել ձմեռը: Ուրիշին բացել՝  նշանակում է հետո տառապել միայնության մեջ: (Ինչքա՜ն անհեթեթ են հեռախոսային զանգերը, հեռագրերը, վերադարձող ինքնաթիռները. մարդիկ մոռացել են ապրել ներկան):

Չվախենալով հավաքել իմ անդարմանելի վիշտը՝  ես անձնատուր եմ լինում  անհոգությանը:

Երանելի գալիք ձմեռ: Ես չեմ խնդրում ինձ ազատել տառապանքից: Ես խնդրում եմ ինձ ազատել երազից, որն ինձ պարտադրել է սերը: Այլևս չեմ ուզում ողորկ օրեր, տարվա չընկալված եղանակներ, չեմ ուզում երկրագունդի անիմաստ պտույտ,  որը ոչինչ չի տալիս ու չի վերցնում:

Այնպես արա, որ ես սիրեմ: Ինձ լույսի նման անհրաժեշտ դարձրու:

Ես գիտե՜մ, թե որքան շատ արգելքներ կան, գիտե՜մ, թե որքան հաճախ եմ ես ընկնում չգոյության մեջ, թախծում եմ: Գիտեմ՝ ինչքան պարտավորություններ, թերություններ, հակասություններ ունեմ ես. ամենաիսկական անկատարություն: Բայց դա ընդամենը տեսանելին է:

Ոչինչ, որ հիմա ամենուր անկարգություն է: Դարձի՜ր լույս:

Իմ սիրելի.. վաղուց չէի ասել այդ բառը: Այն ինձ համար քաղցր է, ինչպես ամանորյա նվեր: Գիտե ՞ ս, երեկ երեկոյան ես ինձ զգացի արվարձանի այն մրոտված սևագործ բանվորի պես, ով հանկարծ իր առջև տեսնում է մարգագետին փռված և սպիտակ խճաքարերով մի առվակ:

Ես անմիջապես փակեցի աչքերս՝  պահելու համար այդ զարմանահրաշ տեսիլքը:

Թարմություն բերող ճերմակախիճ իմ առվակ, ջուր երգող , իմ սիրելի…

Անտուան

1942 թ.

Լուսանկարում՝  Նատալի Պալե

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Նաև՝  Մեծն իշխանուհին՝ Նատալի Պալե

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

7 комментариев на «Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին»

  1. Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մեծ իշխանուհին և մոդելը՝ Նատալի Պալե | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Մեծն իշխանուհին՝ Նատալի Պալե | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»

  4. Уведомление: Սուխոմլինսկու նամակը որդուն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ով էր Էքզյուպերիի վարդի նախատիպը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Էքզյուպերի «Նամակ պատանդին» (հատված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s