Երերույքի տաճար կամ Երերույքի Սուրբ Կարապետ վկայարան

ererujq1«Երերույքը…Ի՜նչ չէի տա՝ իրականացված տեսնելու այդ երազը. Երերույքը, այդ չքնաղ բազիլիկը այնպես, ինչպես կա հիմա, վերցնել, բերել մայրաքաղաք ու առանց մի քար ավելացնելու՝ դնել Հանրապետության հրապարակի կենտրոնում…»:
Գրիգոր Գուրզադյան
ereruyq2
Երերույքը համարվում է Հայաստանի հնագույն և ամենաարժեքավոր կառույցներից մեկը: Երերույքի տաճարը կամ Երերույքի Սուրբ Կարապետ վկայարանը վաղ շրջանի` 4-5-րդ դարերի շինություն է, որն իր մեջ ունի անտիկ քրիստոնեական ճարտարապետության տարրեր: Տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ:
Ըստ ժողովրդական ստուգաբանության` անվանումն առաջացել է 6 սյուների ճարտարապետական լուծումից, որի շնորհիվ հեռվից դիտողին թվում է, թե տաճարը երերում է: Հարավային պատին, արևելյան կողմում հունարեն փորագրված է 2-րդ սաղմոսի 5-րդ երգի 2-րդ մասը.«Սրբությունը վայել է քո տանը, Տեր, երկար օրեր»:
1908-ին Ն.Մառը պեղել է տաճարի ներսը, 1948-ին ամրացվել են տաճարի պատերը:
2010-2011-ին Երերույքում աշխատել են Շիրակի Երկրագիտական թանգարանի և Ֆրանսիայից՝ Պրովանսի համալսարանին կից գործող «Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի» մասնագետները: Կատարված պեղումների ժամանակ տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ:Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ: Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրի Տոնապետյանը, 2011-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում: Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել: Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում:
Երերույքի տաճարը զգալի տուժել է 1988-ի ավերիչ երկրաշարժից, այժմ վթարային վիճակում է:
Տեղեկությունները՝  google.am-ից
Լուսանկարները՝ անձնական արխիվից
Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց. Добавьте в закладки постоянную ссылку.

2 Responses to Երերույքի տաճար կամ Երերույքի Սուրբ Կարապետ վկայարան

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий