Էքզյուպերի, «Լռությունը միակ տիրույթն է, ուր ոգին տարածում է իր թևերը…»

azatutyunՀատված Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Ցիտադել» գրքից

Վատ է, երբ սիրտը գերիշխում է հոգուն:
Վատ է, եթե զգացմունքը գերիշխում է ոգուն:
Նայելով իմ թագավորության ներսը՝ ես հասկացա, որ մարդկանց ավելի հեշտությամբ միավորում է ոչ թե ոգին, այլ զգացմունքը, այն դեպքում, երբ ոգին առավել է զգացմունքից:

Նշանակում է՝ ոգին պիտի զգացմունք դառնա, բայց ոչ նրա համար, որ զգացմունքը կարևոր է: Ահա թե ինչու չի կարելի, որ նկարիչը դառնա ժողովրդի ենթական: Ստեղծագործողը պետք է ժողովրդին ցույց տա, թե ինչ է ինքը՝ ժողովուրդը, ուզում իրականում: Նա պետք է ոգուց շնորհ ստանա ու իր ստեղծածը զգացմունք դարձնելով վերադարձնի ժողովրդին: Ժողովուրդը ստամոքս է, ստացված սնունդը նա պետք է ընդունի գոհունակությամբ ու երախտագիտությամբ:
…Հարևան արքայազնը իր սրտի ուզածով ստեղծեց մի թագավորություն: Նրա ժողովուրդը երգերով մեծարեց ստեղծված տիրությունը: Բայց ժողովուրդը չէր վստահում  միայնակ անհատներին: Վախենում էր նրանցից, ինչպես վախենում են լեռնային արահետներից ու աստղերի հետ զրուցելուց: Վախենում էր նրանց սառցե հարցերից այնպես, ինչպես վախենում են լռությունից ու լռության մեջ հնչող ձայներից:
Նա, ով լեռ է բարձրանում միայնակ, վերադառնում է Աստվածային խորհրդով սնված: Նա իջնում է հանգիստ ու արժանապատիվ՝ թիկնուցի տակ թաքցնելով խորհրդավոր մեղրը: Մեղր բերում են միայն նրանք, ովքեր առանձնացել են ամբոխից: Եվ նրանց բերած մեղրը, որպես կանոն, միշտ դառն է լինում: Նոր խոսքը, որը բեղուն է, միշտ դառն է, այլապես չի կարող լինել վերածնունդ:
Ես աճեցնում եմ ձեզ, իսկ դա նշանակում է՝ ինչպես դանակն են պատյանից հանում, այնպես էլ դուք եք դուրս գալիս ձեր միջից, ճիշտ այնպես, ինչպես սեփական կաշին փոխող օձն է նորանում:

Միայն այդպես են երգերից սաղմոսներ ծնվում ու կայծից՝ անտառ հրդեհվում: Բայց մարդը, ով հեռացել է այս պարզ մեղեդուց, նույնպես և ժողովուրդը, ով խանգարում է իր նմանին լինել ազատ ու լեռ բարձրանալ, սպանում է ոգին:
Լռությունը միակ տիրույթն է, ուր ոգին տարածում է իր թևերը…

Անտուան դը Սենտ Էքզյուպերի, «Ամրոցը» (Ցիտադել)
Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Շահանե  Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Էքզյուպերի, «Լռությունը միակ տիրույթն է, ուր ոգին տարածում է իր թևերը…»»

  1. Blognews.am:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  2. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s