Լյութեր Ջորջ Սիմջյանը հայազգի գյուտարար է։ Ծնվել է 1905 թվ.-ի հունվարի 28-ին, Այնթապում։ Հեղինակ է բազմաթիվ սարքերի և ունի 200-ից ավել արտոնագրեր։
Թարգմանաբար ներկայացնում ենք հայազգի գյուտարար Լյութեր Սիմջյանի մասին:
Սիմջյանը աշխարհում առաջին բանկոմատի՝ կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի գյուտի հեղինակն է:
Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը:
Սիմջյանն նաև հայտնագործել է ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ-ի ռազմական օդաչուների մարզումներում՝ գնահատելու համար ավիոտեխնիկաների արագությունն ու միջտարածությունը:
1934թ-ին Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ստացավ ռենտգեն սարքավորումների բարելավման բացառիկ իրավունք: Նա ստեղծել է նաև ուլտրաձայնով աշխատող բժշկական սարքեր:
1939թ-ին նա հիմնադրեց “Reflekton Co” ֆիրման, որը գոյատևեց 65 տարի, մինչև որ ձեռք բերվեց “British Eurospace” ֆիրմայի կողմից 90 միլիոն դոլարով:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սիմջյանն առաջարկեց նոր սարք, որը նախատեսված էր գիշերային թռիչքներ և այսպես կոչված «կույր» թռիչքներ իրականացնող օդաչուների համար:
Սիմջյանը ստեղծվել է նաև փոստային կապի հանգույցների հեռակառավարման աշխատանքներն ապահովող մի շարք սարքավորումներ: Նրա կողմից է ստեղծվել նաև մսի փափկեցման տեխնոլոգիան իրականացնող սարքավորումը:
Քիչ ավելի ուշ հայտնագործել է մերսման հեծանիվը:
Ընդհանուր առմամբ՝ Սիմջյանի նորամուծությունները ընդգրկում են տեխնիկայի և գիտության ավելի քան 30 բնագավառ, ունի գյուտերի 200 արտոնագիր:
Նրա մեծագույն նվաճումներից է համակարգչային գյուտերն ու նորամուծությունները:
Սիմջյանը մինչև իր կյանքի վերջ զբաղվել է գյուտարարությամբ և զանազան հայտնագործություններով: Անգամ տեսողության խիստ վատթարացման ժամանակ նա չդադարեց իր` գյուտարարի գործունեությամբ զբաղվելը:
Նրա վերջին սարքը, որը արտոնագրվեց 1997թ մարտին, մի սարք է, որը բարելավվում է փայտե փողային գործիքների հնչողությունը:
Աղբյուր՝ forum.openarmenia.com
Թարգմանությունը՝ Գեորգի Մնացականյանի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
