Հայոց լեզու
Թվային դասագրքեր
Հայոց լեզու, 5-րդ դաս.
http://gradaran.mskh.am/sites/default/files/hayoc%20lezu%205.pdf
Հայոց լեզու, 6-րդ դաս.
http://gradaran.mskh.am/sites/default/files/hayoc%20lezu%206.pdf
Մայրենիի ընթերցարան
Ընթերցարան 5-6, http://gradaran.mskh.am/sites/default/files/@ntercaran%205-6_0.pdf
5-6-րդ դասարան
Մայրենի լեզու
խոսքի մշակույթ
կայքի համար նյութի ստեղծում (լրատվություն, քննարկման առաջարկ, այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, կրթահամալիրի կայքի և այլ ԶԼՄ-ների հրապարակումներին արձագանք)
ռադիոլուրի ստեղծում
կրթահամալիրյան ստուգատեսի մասնակցության հայտի և նախագծի ձևակերպում –ամսական հաշվետվության ձևակերպում
քննարկումների մասնակցություն
խմբագրական աշխատանք
քերականական վարժություններ
լեզվաբանական (քերականական) գիտելիք
Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է 5-6-րդ դասարանների էլեկտրոնային և տպագիր ընթերցարաններից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից:
Լեզվական նյութը: Հայերեն այբուբենը։ Հնչյուն և տառ։ Բառերի դասավորությունն այբբենական կարգով։ Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ։ Վանկ։ Գաղտնավանկ։ Էվ (յէվ) հնչյունակապակցության վանկատումը։ Սկ, սպ. ստ. զգ. զբ, շտ հնչյունակապակցություններով սկսվող բառերի վանկատումը։ է, о ձայնավորների. ուղղագրությունը և ուղղախոսությունը։ Յէ երկհնչյունի և վօ հնչյունակապակցության ուղղագրությունը և ուղղախոսությունը։ Կրկնակ բաղաձայններ։ Ր, ռ հնչյունների գրությունը՝ արմատի կրկնությամբ կազմված բառերում։ Յէվ (էվ) հնչյունակապակցության գրությունը հատուկ անուններում, նրանցից կազմված բառերում և վ–ով սկսվող ոչ առաջին արմատ ունեցող բաղադրյալ բառերում։ Մ, ն հնչյունների գրությունը բ-ից, պ-ից, փ-ից առաջ: Բառի ձևը և իմաստը։ Բազմիմաստ բառեր։ Ուղղակի և փոխաբերական իմաստներ: Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի՝ հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ։ Բառակազմություն. արմատ, ածանց, հոդակապ։ Պարզ և բաղադրյալ բառեր։ Հարադրություններ։ Դարձվածքներ։ Նախադասություն։ Նախադասության կազմությունը։ Նախադասության ձևը և բովանդակությունը։ Բարդ նախադասություն։ Ուղղակի և անուղղակի խոսք։ Ուղղակի խոսքի կետադրությունը։ Ուղղակի խոսքի փոխակերպումն անուղղակիի և հակառակը։ Կոչական:
Տեքստի կազմությունը։ Շարադրություն: Տպավորություն: Նկարագրություն և բնութագրում: Լուր: Փոխադրում: Տեքստի ընդարձակում։ Տեքստի համառոտում։ Տեքստ և հետևություն (տեքստի ասելիք): Թարգմանություն:
Հարցերի և առաջադրանքների շտեմարան (ըստ Հակոբ Օշականի «Գրականության դասագրքի» )
5-6 դաս.-ներ
http://gradaran.mskh.am/sites/default/files/hayoc%20lezu%205.pdf
Հայոց լեզու, 6-րդ դաս.
http://gradaran.mskh.am/sites/default/files/hayoc%20lezu%206.pdf
Մայրենիի ընթերցարան
Ընթերցարան 5-6, http://gradaran.mskh.am/sites/default/files/@ntercaran%205-6_0.pdf
«Սասնա ծռեր» էպոս
Ղազարոս Աղայան
Համո Սահյան
Վիլյամ Սարոյան
Վահան Տերյան
Հովհ. Թումանյան
Եղիշե Չարենց
7-րդ դաս.
Ընթերցարան 7, http://gradaran.mskh.am/sites/default/files/@ntercaran%207_0.pdf
Եղիշե Չարենց
«Տաղարան» շարքը, «Ես իմ անուշ Հայաստանի.. », «Էլի գարուն կգա.. » տաղերը
Դերենիկ Դեմիրճյան
«Ավելորդը » պատմվածքը
Ակսել Բակունց
«Սպիտակ ձին » պատմվածքը, «Մթնաձոր» շարքը
Նաիրի Զարյան
«Հայերեն», «Հայրենի տուն» բանաստեղծությունները, «Արա Գեղեցիկ»
Գուրգեն Մահարի
«Բալլադ Չալոյի մասին», « Օրոր, օրոր» բանաստեղծությունները, հատվածներ հուշերից
Հովհաննես Շիրազ
«Հայ ժողովրդի երգը», «Թագադրում», «Էքսպրոմտ»,«Ձյուն է իջնում» բանաստեղծությունները
Համո Սահյան
«Անտառում», «Մասրենի», «Ծովն էր, գիշեր էր…» բանաստեղծությունները
Պարույր Սևակ
«Վարք մեծաց «Նորօրյա աղոթք» բանաստեղծությունները
Մուշեղ Գալշոյան
«Մամփրե արքան» , «Ներսեն» պատմվածքները
Վիլյամ Սարոյան
«Իմ սիրտը լեռներում է » թատերգությունը
Ջեկ Լոնդոն
«Ոսկե կիրճը» պատմվածքը
Վահան Թոթովենց
«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»
Գրական ժանրեր
Պատմվածք
Պատմվածքում ծավալվող դեպքերի և գործողությունների զարգացման ընթացքը` դիպաշարը (սյուժեն)
Թատերգություն
Թատերգության կառուցվածքը` գործողություն (արար), պատկեր, տեսարան
Մենախոսություն, երկխոսություն, հեղինակային նշագրում (ռեմարկ)
Բանաստեղծական շարք, նրա բովանդակային և լեզվաոճական ամբողջականությունը
Լրացուցիչ գրականություն
Դ. Դեմիրճյան — «Ջութակ և սրինգ», «Գիրք ծաղկանց»
Ժյուլ Վեռն — «Տասնհինգամյա նավապետը», «Խորհրդավոր կղզի»
Ս. Հարությունյան — «Հայ հին վիպաշխարհը»
5-9-րդ դաս.-ներ
«Սասնա ծռեր» էպոս
Վահան Տերյան
Հովհ. Թումանյան
Եղիշե Չարենց
Լրացուցիչ` բառարաններ, հանրագիտարաններ, համացանց, կայք, ինչպես նաև կրթահամալիրում ստեղծված ուսումնական նյութեր, մեդիանյութեր:
Սովորողների գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջներ
5-6-րդ դասարան
- կարդալ իր համար ընտրված` հայ և արտասահմանյան ճանաչված գրողների և նրանց ստեղծագործությունների, ժողովրդական բանահյուսության նմուշներ, գիտահանրամատչելի, տեղեկատվական տեքստեր` միանվագ 2-3 տպագրական էջի սահմանում, ուսուցչի կամ իր ընտրությամբ` տարեկան 2-3 գիրք
- տպագիր ռեսուրսներում և համացանցում փնտրել, ընտրել ներկայացված պահանջներին բավարարող տեքստեր, տեղեկություններ
- տեքստում գտնել անծանոթ բառերը, բառարանում` դրանց բացատրությունը
- բառակազմական ծանոթ բաղադրիչներով բառերը փորձել բացատրել ինքնուրույն
- ընկալել ուսուցվող տեքստի բովանդակությունը, վերապատմել, տարբերել արձակ տեքստերը` հեքիաթ, առակ, պատմվածք, տեղեկություն, գիտա-հանրամատչելի տեքստ
- բնութագրել հերոսներին, հասկանալ ուսուցվող տեքստի ասելիքը և գնահատել (համաձայն է, համաձայն չէ)
- 4-5 նախադասությամբ կազմել տեղեկատվական տեքստ
- 4-5 նախադասությամբ գրավոր պատմել պահանջվող թեմայով
- օգտվել ուղղագրական-ուղղախոսական, բացատրական փոքրածավալ բառարաններից
- տիրապետել տեքստային մուտքագրման-խմբագրման հիմնական հմտություններին Microsoft Office Word-ում, PowerPoint-ում, Movie Maker-ում, Smart Notebook-ում.
- անհրաժեշտ նյութը ներբեռնել համացանցից
- նյութ հրապարակել ենթակայքում, էլփոստի շտեմարանում
- կարծիք հրապարակել
- էլեկտրոնային փաստաթղթերը կցել և ուղարկել պահանջված էլեկտրոնային հասցեով
- ձայնագրել և ձայնագրությունը լսել
- ձայնագրությունը բեռնել համակարգչում, հրապարակել

Уведомление: Ծրագիր. 5-9 դաս.-ներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հիմնական կրթություն. 5-9 դաս.-ներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մայրենին հիմնական դպրոցում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մեթոդական պարապմունք ուսումնական-նախագծային խմբերով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Վիլյամ Սարոյան», մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 2013-2014 ուստարվա 5-6-րդ դասարանների մայրենիի ծրագրի նախագիծ | Գոհար Բալջյան
Уведомление: Գոհար Բալջյան