Օգոստոսի 26-29, 09.45-10.45 մեթոդական պարապմունքներ ուսումնական նախագծային խմբերով.
Նախագծի մասնակիցները պիտի զբաղվեն իրական նախագծային աշխատանքով, որի արդյունքում պիտի Ձեր դասավանդած առարկայից նոր ուսումնական ձեռքբերում ունենան` գիտելիք, հմտություն, կարողություն, միասին ստեղծեն կիրառելի արդյունք
Պարապմունք առաջին
- Կատարվելիք աշխատանքի ներկայացում
- Մայրենին հիմնական դպրոցում. ծրագրի համառոտ ներկայացում
- Նախագիծը՝ ուսուցման մեթոդ. նախագծերը Միջին դպրոցում
Պարապմունք երկրորդ
Աշխատանքային խմբերի ստեղծում՝ 5 րոպե: Նախագիծը իրականացնում են խմբով, անդամների միջև աշխատանքի բաժանում է լինում, խումբը ունենում է ղեկավար, որը նաև համակարգում է մյուսների աշխատանքը: Նախագծի կատարումը վերահսկելու համար կազմում են աշխատանքային ժամանակացույց՝ միջանկյալ արդյունքներով: Աշխատաքների ներկայացում՝ 10 րոպե:
Նախագծի արդյունքը պետք է հասարակական արժեք ունենա:
- Գրանցվում են արդյունքին ներկայացվող պահանջները:
- Նախագծի խնդիրները արդյունքին հասնելու ճանապարհին հանդիպող դժվարություններն են:
Պարապմունք երրորդ
- Նախագծի իրականացման ընթացքում կատարվում են հետազոտական աշխատանքներ:
- Նախագծի արդյունքի ներկայացում:
- Աշխատանքների գնահատում:
- Ստացված արդյունքի համապատասխանությունը սկզբնական պահանջներին:
Պարապմունք չորրորդ
Նախագիծը ենթադրում է վերանայում:
Ծրագրի կիրառման արդյունքում նկատված թերությունների, ստացված դիտողությունների, առաջարկությունների ընդունում և համապատասխան փոփոխությունների կատարում:
Նունե Մովսիսյան
Քառօրյա աշխատանքի ամփոփում-հրապարակում