Որ կայ իր վերնոյ Սիւնեաց յստորոտ լերինն ի բարձրաւանդակի միոջ ի մէջ անտառին:
Այն ժամանակ սուրբ և անպատմելի կարգով ծաղկում էր հրաշափառ ու հռչակավոր Թանահատի վանքը, որը գտնվում էր վերին Սյունիքի մի լեռան ստորոտի բարձրադիր տեղում, անտառի մեջ: Այնտեղ կային մշտապես աղոթող նվիրյալ կրոնավորներ՝ հեռացած ամեն տեսակի փափուկ կերակուրներից, միայն ցամաք հացով ու լոկ ջրով էին հագեցնում իրենց քաղցն ու ծարավը, այն էլ օրը մեկ անգամ, երեկոյան դեմ: Լուռ ու մունջ, անվրդով, որպես վառ կանթեղներ կախված էին աղոթքի համար գիշեր ու զօր, և նրանց պաշտամունքային արարողությունները գիշեր-ցերեկ երբեք չէին դադարում: Թեև շատ անգամ Սյունյաց իշխանների ու եպիսկոպոսների կողմից ստիպվեցին, բայց չհամաձայնվեցին կիրակիները թան, պանիր կամ յուղ ճաշակել, միայն բավարարվում էին բանջարեղենով ու ընդեղենով: Այդ պատճառով էլ թանահատներ կոչվեցին:
Այնուհետև Ստեփանոս Օրբելյանը պատմում է Թանահատի վանքի վանահայր Մխիթարի մասին, ով «ճգնությամբ անցել էր առաքինությունների բոլոր աստիճաններով» և վայրենի գազանները՝ արջերն ու գայլերը, հնազանդվում էին նրան: «Սուրբ հայրը վանքը կարգի գցեց և շատ տարիներ անց վախճանվելով՝ փոխադրվեց հրեշտակների շարքը: Նրա մարմինը փայտե արկղով դրվեց եկեղեցու մոտ գտնվող մի փոքր բլրակի վրա, որտեղ գետնափոր ու սրբաշեն գերեզման պատրաստեցին ու նրան ամփոփեցին այնտեղ, որը մինչև այսօր էլ մնում է և մեծամեծ հրաշքներ է կատարում հիվանդների ու ցավագարների համար:
Նրա բարեխոսությամբ Քրիստոսը թող գթա այս աշխարհին և մեզ՝ հետագա թշվառացողներիս»:
Աղբյուր՝ Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն»
Երևան, «Սովետական գրող», 1986թ., էջ 166-167
Լուսանկարները` Ռուբեն Արմենյանի ֆեյսբուքյան էջից
Սկզբնաղբյուր` «Վայոց Ձերի հուշարձաններ» ֆեյսբուքյան էջ
«Արդ՝ մեզանից հետո յուրայիններից կամ օտարներից որևէ իշխան կամ հարկահան պաշտոնյա ջանա կամ մտադրվի հիշյալ գյուղերը կամ այգիները այս եկեղեցուց խլել, Հուդայի և Քրիստոսին խաչ հանած մյուսնների բաժինն ունենա, Կայենի ու բոլոր չարագործների պատիժներն ստանա, երեք սուրբ ժողովներից էլ նզովված լինի:
Արդ՝ ինձանից հետո իմ զավակներից, թոռներից կամ այլ իշխողներից որևէ մեկը եթե մտադրվի զրկել մեր հոգիները, ջանա խափանել մեր հույսը, քանդել մեր սահմանածը, երեք հարյուր տասնութ հայրապետներից նզովված լինի՝ մեռած թե կենդանի ժամանակ, զրկված ու ջնջված լինի այս և հանդերձյալ կյանքում. ամեն: Տարսայիճ հայրահետ»:
Աղբյուր` Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն», էջ 333
Ծանոթագրություններ
Թանահատք են կոչվել նախ կրոնավորները, այստեղից էլ վանքը: Թանահատ- ճգնության պատճառով թանից հրաժարված, թան չուտող:
Աղբյուր` Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, 2-րդ հատոր, էջ 135
Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)