Բասյո, հոքքուներ

basho_museum (29)Ուրիշները խոսում են: Ես ասում եմ: Մացուո Բասյո

►Ուռենին խոնարհվել է ու քնել,

Ինձ թվաց՝ ճյուղին նստած սոխակը

Հոգին է նրա…

►Ամեն տարի միևնույն բանն է.

Կապիկն ամբոխին զարմացնում է

Դիմակով իր կապկային…

►Միգուցե դո՞ւ էլ ես նրանցից,

Ով չի քնում, հարբում է ծաղիկներից,

Մինչդեռ մկներ են ձեռնահարկում…

►Մարգագետինն ազատ

Լցված է արտույտի երգով:

Լարում չկա, մտահոգություն՝ նույնպես…

►Լայնարձակ դաշտերում

Կապվածություն չկա:

Արտույտն է երգում…

►Ձմեռային առաջին անձրև.

Փոքրիկ կապիկն անգամ

Դեմ չէ անձրևանոց հանգնելուն…

►Օջախի մոտ

Երգում է անձնվիրաբար

Ծղրիդը ծանոթ…

►Կարմիր-կարմիր արև է

Ամայության մեջ, բայց սառնություն է

Փչում աշնանային անգութ քամին:

►Թափվում են տերևները,

Ամբողջ աշխարհը միագույն է:

Միայն քամին է սուլում…

►Բալենիները ծաղկել են:

Այսօր մի բացվեք

Երգեր տետրերի:

►Ուրախություն և շրջան:

Լեռան լանջի բալենիները

Ձեզ չե՞ ն հրավիրել:

►Ճյուղից ճյուղ գլորվելով

Լուռ փախչում են կաթիլները:

Գարնանային անձրև…

►Մայիսյան անձրևները

Ջրվեժը թաղեցին

Ողողելով ջրով…

►Ինչ նուրբ են նորելուկ տերևները

Անգամ այստեղ՝ մոռացված տան

Մոլախոտերի վրա…

►Գարնանային առավոտ.

Ամեն մի անանուն բլրի վրա

Թափանցիկ մշուշ է նստել:

►Հրդեհից հետո կառուցված խրճիթիս.

Միայն ես չեմ փոխվել.

Ինչպես այս կաղնին հին

Լսում եմ՝ ինչպես է կարկուտը զարկում:

►Թեքվել է բամբուկը ձյունից.

Կարծես աշխարհն է

Շուռ եկել…

Թարգմանական ծաղկաքաղը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Բասյոյի թանգարանի մասին պատմող կայքից

http://www.thegaertners.com/trips/japan/museums/museums.htm

Բասյո, հոքքուներ

 

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

7 Responses to Բասյո, հոքքուներ

  1. Уведомление: Մացուո Բասյո | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ճապոնական պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ճապոնական | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Բասյոն, իմ Բասյոն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Մացուո Բասյո․ Ճապոնական պոեզիա | European School «Հայաստանում եվրոպական վարժարան» հիմնադրամ

Добавить комментарий