Հենրիկ Մալյան

Henrik Malyan

Սեպտեմբերի 30-ին ծնվել է կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանը: Նա հայտնի է «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Կարոտ», «Գիքորը» ֆիլմերով:

Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ:

Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ ու բարդ հարցերից ես գլուխ չեմ հանում:
Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեեւի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, Բինոմի բանաձեւից, ինչպես նաեւ հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, շրջսովետի ու քաղսովետի տարբերությունից, բողոքականներից ու գրիգորյանականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից եւ այլն, եւ այլն…..

Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել հավանաբար իմ ամենաանհամեստ համոզմունքը.

Ես գիտեմ մարդուն

Ես գիտեմ բոլոր նրա թուլությունները եւ նրա ուժը նույնպես:

Գիտեմ նրա բոլոր ձգտումները:

Գիտեմ նրա խոսքն ու խոսքի տակ թաքնված լռությունը:

Գիտեմ նրա լռությունն ու նրա լռության տակ թաքնված խոսքը:

Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:

Գիտեմ եւ գուցե հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում եմ նրան, խոնարհվում նրա առջեւ:

Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց: Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միայն մի մարդու, միմիայն մի հանդիսատեսի, եթե իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ թեկուզ ՄԵԿԻՆ, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ անվանելու ինձ արվեստի գործիչ:

Ինձ համար մի հանդիսատեսը հավասար է, չափազանց հավասար է միլիոնի:

Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենները՝ ուրիշներին…

Ինձ՝ միմիայն մի հոգի, մի մարդ, մի հանդիսատես…

Աղբյուրը՝   Հենրիկ Մալյան, «Երկխոսություն երրորդի համար. հուշերի գիրք» 

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի պատմությունը Հ. Մալյանի մասին ուրիշ պատմություն է: Սա պատմություն է ուսուցչի մասին. «Նա մտնում էր լսարան, ու սկսվում էր հիպնոսը,- այսպես է իր ուսուցչին հիշում դերասանուհին:- Մինչև հիմա նրա արվեստի հիպնոսի ազդեցության տակ եմ: Իմ կյանքը երկու հատվածի է բաժանված՝ Մալյանից առաջ ու Մալյանից հետո… Երբեք չեմ ամաչել խոստովանել, որ սիրահարված էի նրան, ավելի ճիշտ՝ նրա արվեստին, բայց միայն ես չէ, ամբողջ կուրսն էր սիրահարված: Չէի կարողանում սպասել մինչև մյուս օրը լույսը բացվեր, նա մտներ լսարան, ու ես նորից խելագարվեի: Գնում կանգնում էի նրա տան դիմացի մայթին: Այնքա՜ն էի կանգնում: Իսկ նա զգում էր: Մեծ հոգեբան էր, ու զգում էր, որ ես այնտեղ «տնկված» եմ: Պատշգամբի դուռը բացում ասում էր՝ Սոֆիկ, գնա տուն, վաղը կգամ դասի»:

Ռոբերտ Մաթոսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Հենրիկ Մալյան»

  1. Մարդը՝ խորքորատ, մարդը՝ անդունդ, խոր ծով ու անծիր տիեզերք…
    Մարդուն ճանաչելու համար քիչ է մարդաբան, հոգեբան, փիլիսոփա կամ գրականագետ լինելը։ Հարկավոր է՝ բոլորը միասին լինել։ Հարկավոր է ռեժիսոր լինել։

  2. Վաաաախ, հրաշալի էր: Թռավ աչքիս մի քանի միլիոն աստիճան :)

  3. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Եռանկյունի | MSKH Films

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s