Մենք այնչափ զգուշութեամբ չենք ծածկեր մեր թերութիւները, որչափ նա իրեն առաքինութիւնները:Անոր ականջին այնքան զզուելի չէր օձին սոյլը, որքան գովեստից խոսքերը. վասն զի «ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, կըսեր նա, այնպէս ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»: Կափշէր կմնար, թէ ինչպէ՞ս կարելի է հպարտանալ կատարելութեան մը համար, զոր Աստուած տուեր է: Ո՞վ իրմէն աւելի մեծամտելու իրաւունք ունէր, եթէ այս ներելի է, և սակայն ո՞վ իրմէն ավելի խոնարհ եղաւ: Մխիթար, այդ իրեն խոնարհութեամբ և պարզութեամբ. գիտցաւ զամենք ալ շահիլ, և չունեցաւ թշնամի մը, որ յետոյ բարեկամ չըլլայ, և ամենեն աւելի սերտ բարեկամը: Նա՝ հակառակորդաց դէմ ուրիշ զէնք չէր գործածեր, բայց համբերութիւն և լռութիւն, համոզուած՝ թէ «անմեղ վարուց լռութիւնը շատ աւելի զորաւոր և խոսուն է՝ քան ամէն արդարացնող շատախոս պատասխանները»: «Խոհեմութիւնը, որ մարդկային գործերուն աչքը կը համարուի, միշտ և ամէն տեղ փայլեցավ Մխիթարայ վրայ»,- կըսէ անոր կենսագիրը՝ Ստեփ. Ադոնցը: Վախճանին յարմար միջոցները գտնելուն մէջ՝ ճարտար և աջողակ, անոնց ընտրութեան մէջ՝ ոչ վաղվաղակոտ էր և ոչ դանդաղ: Անյողդողդ և հաստատամիտ՝ իւր որոշութեանց մէջ, երագ և զգուշաւոր՝ անոնց գործադրութեան ժամանակ, և այնչափ հեռատես՝ որ առաջուց կը գուշակէր գործին ելքը: Միջին շավիղը կը բըռնէր ամեն բանի մէջ, վեհանձնութեան հետ՝ խոնարհամիտ էր, հրամայելու ժամանակ՝ համեստ և բարեշնորհ, խիստ էր՝ բայց քաղցրահամբոյր: Խորագէտ էր՝ այլ ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, այլ ոչ անզգոյշ ու անգաղտանապահ. կիրթ և ազնիւ՝ բայց ոչ մարդահաճոյ կամ կեղծաւոր, բարեսէր և բարեմիտ, այլ որ բնաւ նուաստախոհ և ծառայամիտ: Խոսից մէջ ճոխ և առատ, բայց ոչ սնոտիաբան. երբեք անոր բերնէն անօգուտ խոսք մը չլսուեցաւ: Համեստութեան քողին ներքեւ, ծածկած իրեն մեծամեծ գործերը, անձնագուութեան ստուերեն անգամ խործելով, նախանձոտներուն սիրտը կը շահէր: Որքան խիստ էր իւր անձին վերայ, այնքան կարեկցող ուրիշներուն տկարութեանց: Ժիր և փութաջան իրենները խնամելու մէջ, կը մոռնար իւր անձը և հանգիստը, ուրիշները հոգալու և երջանիկ ընելու համար: Անդուլ և անխոնջ բարի գործերու մէջ, անընկճելի՝ ծանր դեպքերուն, արի և հնարագէտ՝ դժուարութեանց առջևւ, յաջողութեանց և ձախողութեանց մէջ՝ միակերպ, աննկուն, անայլայլակ, համբերող ցավու և տառապանաց մէջ: Տրտմական բաներու մէջ՝ անվրդով, հակառակութեանց մէջ՝ անդրդուելի, կարեւոր և մեծամեծ իրաց ձեռնամուխ, ոչ անձին փառաց կամ շահուն համար, այլ առ հարկի և հասարակաց օգտին համար միայն:
Մխիթար ստեղծող միտք մէ, որ իւրովին կուռճանայ, կը ծաւալի, հսկայ կը դառնայ, երբ իրեն յարմար միջավայրը կը գտնէ: «Բարձր բաները հասկնալու մէջ՝ երագ, նուրբ խնդիրները հետազոտելու մէջ՝ խորունկ և սրատես, ճշմարտութեան խոսից խելամտութեան մէջ՝ կորովամիտ, իմաստները միտքը պահելուն մէջ՝ մեծ յիշողութեամբ օժտուած»: Այս է Մխիթարայ ծանոթից և ժամանակակցաց դատաստանը անոր իմացական կարողութեան մասին:
Աղբյուր՝ Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»
Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ.,
Լուսանկարը՝ Հայ մատենագրութեան թուանշային գրադարանից. Մխիթար Սեբաստացու պատրաստած տպագրական կաղապար-կլիշէներից (Սբ. Ղազար, Հայ գրատպութեան թանգարան)
Պատրաստեց՝ Ն.Մ.
Уведомление: Սեբաստացին և սեբաստացիներս | Այսպիսին էր այսօրը...
Уведомление: Սեբաստացու օրեր | Հասմիկ Թոփչյան
Уведомление: Ինչպիսին է եղել Մխիթար Սեբաստացին որպես առաջնորդ | Մերի Երանոսյան
Уведомление: Տնային աշխատանք. Մայրենի – Մերի Թոռունյան
Уведомление: ՄԱՅՐԵՆԻ 08.11.2016թ – Լիլի Ավագյանի բլոգ
Уведомление: Տնային Աշխատանք.Մայրենի – Սվետլանա Մելքումյան
Уведомление: Տնային աշխատանք. Մայրենի – Լիա Հարությունյանի բլոգ
Уведомление: ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐ. Մայրենի. հոդված 2 — arampetrosyan
Уведомление: Սեբաստացու իմացական կարողությունների մասին | Գոհար Արղության
Уведомление: Մայրենի — Վահե Հովհաննիսյանի բլոգ
Уведомление: Մխիթար Սեբաստացի | Նանե Այնթաբյանի բլոգ
Уведомление: Սեբաստացու օրեր – Էդգար Սարգսյանի բլոգ
Уведомление: Նոյեմբեր (Մայրենի) – Անի Մամիկոնյան
Уведомление: Մխիթար Սեբաստացի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մայրենի – Համլետ Սարգսյանի բլոգ
Уведомление: Սեբաստացու օրեր կրթահամալիրում — Հասմիկ Թոփչյան
Уведомление: Մխիթար Սեբաստացու օրեր | Գրիգոր Հարությունյանի բլոգ
Уведомление: Գրականության տնային — Ռոման Թանթյան
Уведомление: Սեբաստացու իմացական կարողությունների մասին – Մելանյա Քեքեջյանի բլոգ
Уведомление: Սեբաստացու իմացական կարողությունների մասին – Անի Հարությունյանի բլոգ
Уведомление: Սեբաստացու իմացական կարողությունների մասին | Սարգիս Մարտիրոսյան
Уведомление: Սեբաստացու օրեր — Յանա Կիրակոսյան
Уведомление: Սեբաստացու օրեր կրթահամալիրում.Սեբաստացու իմացական կարողությունների մասին — -Սարգսյան Լաուրա —
Уведомление: Սեբաստացու Օրեր – Elis Khechoyan's Blog
Уведомление: Լուիզա Թովմասյանի Ուսումնական Բլոգ
Уведомление: Սեբաստացու օրեր | Էլեն Սաֆարյան
Уведомление: 25.11.20թ. Սեբաստացու իմացական կարողությունների մասին — Էրիկ Մելքոնյան
Уведомление: «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ (նոյեմբերի 15-30 փաթեթ) — Անի Արղության
Уведомление: Սեբաստացու իմացական կարողությունների մասին — Նունե Հովհաննիսյանի Բլոգ
Уведомление: Սեբաստացու օրեր — Անի Արղության
Уведомление: Մխիթար Սեբաստացի – Էմիլյա Զատիկյան, 1-2 կուրս
Уведомление: Մխիթար Սեբաստացի — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 1․2 կուրս
Уведомление: Մխիթար Սեբաստացի – Գալինա Ավագյան, 1-2 կուրս
Уведомление: Մխիթար Սեբաստացի – Միքայել Խուդավերդյան 1-2 կուրս
Уведомление: Մխիթար Սեբաստացի (լրացված) — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 1-ին կուրս
Уведомление: Գրականություն — Գեղամ Մարգարյան, 1-3 կուրս
Уведомление: Մխիթար Սեբաստացի — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 1-2 կուրս
Уведомление: Մխիթար Սեբաստացի (լրացված) – Օֆելյա Առաքելյան, 1-3 կուրս
Уведомление: Մխիթար Սեբաստացի (լրացված) — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ, Վեբ դիզայն
Уведомление: Մխիթար Սեբաստացի — Սվետլանա Մոսոյան, 1-3 կուրս