Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ

SebastaciՄխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Ըմբռնած էր Մխիթար ընկերական կենաց օգուտները, գիտէր՝ թե միաբանութիւն մը, առանց սիրոյ և սրտերու միութեան, բանդագուշանք մէ. հարկ էր որ իրարու շփուէին մտքերը և բարքերը՝ զիրար սրբագրելու և յղկելու համար, հարկ էր որ խօսքերու և մտածութեանց առնչութիւն մըլլար, որով կապուէին հոգիները:

Այդ ծանր գործը, որ յայտնի է թէ ինչ մեծ ճարտարութիւն և շրջահայեցութիւն, որքան ընդարձակ և լուսաւոր միտք կը պահանջէ, իւր վերայ առաւ Մխիթար, երբ դեռ հազիւ քսանուվեց տարեկան երիտասարդ մէր:

Կը փայլին Մխիթարայ գործերուն մէջ հաւասարապէս արիութիւն և խոհեմութիւն, երկու ամենակարևոր առաքինութիւնք ո և է առաջնորդի մը, որոնք եթէ իրենց սահմանին մէջ չի մնան, կամ՝ ի յանդգնութիւն կը տանին կամ երկչոտութեան մէջ կը ձգեն զմարդ:

Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:

Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:

Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Նա միշտ  աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:

Մխիթար ամէն խոսքի, ամէն գրութեան, ամէն դէպքի մէջ, ամէն ժամանակ սէր կը քարոզէր և կը շնչէր, և ինքն՝ ըսածին և գրածին օրինակը կու տար:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ.

Հայկական սովետական հանրագիտարան, Երևան 1981թ., հատոր 7, էջ 633

Խճանկար Սբ. Գրիգոր Նարեկացիի (Սուրբ Ղազար, Մայրավանքի եկեղեցու առաստաղ)

Պատրաստեց՝  Ն.Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

17 комментариев на «Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ»

  1. Уведомление: Սեբաստացու օրեր | Հասմիկ Թոփչյան

  2. Уведомление: Ինչպիսին է եղել Մխիթար Սեբաստացին որպես առաջնորդ | Մերի Երանոսյան

  3. Уведомление: Մխիթար, ով ինքնին ստեղծագործ միտք էր | Մերի Երանոսյան

  4. Уведомление: Սեբաստացու օրեր | Արղության Անի

  5. Уведомление: ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐ. Մայրենի. ՀՈԴՑԱԾ 1 — arampetrosyan

  6. Уведомление: ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐ. Մայրենի. ՀՈԴՎԱԾ 1 — arampetrosyan

  7. Уведомление: Տնային աշխատանք. Մայրենի – Մերի Թոռունյան

  8. Уведомление: Տնային Աշխատանք.Մայրենի – Սվետլանա Մելքումյան

  9. Уведомление: Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ | Գոհար Արղության

  10. Уведомление: Մայրենի — Վահե Հովհաննիսյանի բլոգ

  11. Уведомление: Մխիթար Սեբաստացի | Նանե Այնթաբյանի բլոգ

  12. Уведомление: Սեբաստացու օրեր – Էդգար Սարգսյանի բլոգ

  13. Уведомление: Նոյեմբեր (Մայրենի) – Անի Մամիկոնյան

  14. Уведомление: Մխիթար Սեբաստացի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: «Ռավեննայում» | Մարիա Աբրահամյանի բլոգ

  16. Уведомление: Մխիթար Սեբաստացի | Սոֆի Նահապետյանի բլոգ

  17. Уведомление: Սեբաստացու օրեր․ առաջադրանք 1 | Հրաչյա Բրուտյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s