Դոստոևսկի «Ռուսաստանը և Եվրոպան»

Fedor-Dostoevsky

Նոյեմբերի 11-ին ծնվել է ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկին:

Նա մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային գրականության վրա: Նրա  հայացքները զարգացրել են Ստեֆան Ցվայգը, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն:

Առավել հայտնի են նրա «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Կարամազով եղբայրներ», «Խաղամոլը» վեպերը:

Ռուսաստանը և Եվրոպան

Իմ խորին համոզմամբ, լիարժեք և էական ոչ մի բան չի լինի Ռուսաստանում, և երբեք էլ  չի եղել, քանզի այդքան մարդատյացներ և զրպարտիչներ չկան անգամ բացահայտ թշնամիների մեջ, որքան բոլոր այս սլավոնական ցեղերի մեջ է:

Այդ ամենը ակնհայտ կդառնա, հենց Ռուսաստանը նրանց ազատություն տա, իսկ Եվրոպան համաձայնվի ճանաչել այդ անկախությունը: Նույնիսկ թուրքերի մասին կսկսեն ավելի հարգանքով խոսել, քան Ռուսաստանի: Նրանք կքծնեն եվրոպական տերություններին, կզրպարտեն Ռուսաստանին, կբամբասեն և խարդավանքներ կդավեն…Ազատագրված սլավոնացիները հատկապես հաճույքով ի լուր աշխարհի կհայտարարեն, որ իրենք կրթված ցեղից են, ընդունակ ընկալելու եվրոպական բարձր մշակույթը, իսկ Ռուսաստանը բարբարոս երկիր է, հյուսիսային մռայլ հսկա, ռուսները նույնիսկ մաքուր  սլավոնական արյուն չունեն, եվրոպական քաղաքակրթությունը ատում են ու հալածում…

Նրանք իրար հետ անընդհատ կռվելու են, մեկ մեկու նախանձեն և մեկը մյուսի դեմ անընդհատ դավեր նյութեն: Իսկ լուրջ խնդիրներ ունենալու դեպքում անպայման դիմելու են Ռուսաստանին օգնությանը…

Ռուսաստանը երկար ժամանակ կփորձի հաշտեցնել նրանց, կնախազգուշացի, կզգուշացնի և նույնիսկ, շատ հնարավոր է՝ հարկ եղած դեպքում սուր կբանացնի: Իհարկե, հարց է առաջանում՝ դրանից ի՞նչ օգուտ Ռուսաստանին, ինչո՞ւ է Ռուսաստանը նրանց համար կռիվ տալիս հարյուր տարի, թափում իր արյունը, վատնում իր ուժերը, փողը: Մի՞թե, որ արժանանա այս խղճուկ, ծիծաղելի ատելությանն ու երախտամոռությանը…

Սա Ռուսաստանին պետք է, որ ապրի բարձրագույն կյանքով, վեհ կյանքով, փայլի այս մեծ աշխարհում, ունենա վսեմագույն ու մաքուր գաղափարներ, ստեղծի ու իրականացնի, վերջապես, որպեսզի ունենա  հզոր ու ուժեղ օրգանիզմ:  Միայն թե այդ օրգանիզմը հարկավոր է ստեղծել ոչ թե քաղաքական բռնությունով ու սրով, այլ համոզմունքով, օրինակով, սիրով, անձնուրացությամբ, լույսով: Բարձրացնել բոլոր նրանց՝ ահա այս է Ռուսաստանի նպատակը, եթե կուզեք՝ օգուտը:

Եթե ժողովուրդները չեն ապրում վեհ, համայն մարդկությանն ուղղված վսեմ նպատակներով տոգորված գաղափարներով, այլ միայն ծառայում են իրենց ազգային նեղ «շահերին», ապա այդպիսի ժողովուրդները դատապարտված են կործանման: Նրանք ժամանակի ընթացքում դառնում են անուժ, հոգնում են, թուլանում և մեռնում:

Եվ որքան մենք հանուն եվրոպացիների արհամարհենք մեր ազգությունը, այնքան շատ նրանք մեզ կարհամարհեն:

Ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել: Լինել ռուս առաջին հերթին և ամեն ինչից առաջ: Լինել ռուս՝ նշանակում է դադարել արհամարհել սեփական ժողովրդին: Եվ երբ եվրոպացիները տեսնեն, որ մենք որպես ժողովուրդ սկսել ենք հարգել ինքներս մեզ և մեր ազգությունը, անմիջապես կսկսեն մեզ հարգել: Այդ ժամանակ նրանք երես չեն թեքի, այլ կլսեն մեզ: Վերադառնալով մեր իսկ ինքնությանը՝ մենք վերջապես կապիկից կդառնանք մարդ: Մենք կստանանք ազատ մարդու մեր կերպը, մեզ կվերաբերեն  ոչ թե ծառայի կամ սպասավորի, այլ արժանապատվություն ունեցող մարդկանց նման…Այս է պահանջում  մարդկության համընդհանուր ոգին: Ոչ թե միլիոնավոր կտրված գլուխներ, այլ բոլոր ազգերի և անհատների նկատմամբ խորին հարգանք, մարդկանց համընդհանուր ազատության գործնական պահպանում՝ սիրո, աշխատանքի, սեփական օրինակի, իսկական եղբայրական փոխհարաբերությունների հաստատում:

Հա, ի դեպ, միայն թե չկարծեք ես իսկակապես ուզում եմ ինչ-որ մեկին համոզել: Սա կատակ էր: Մարդը թույլ էակ է: Գուցե թե՝  սա կարդան գալիք սերնդի դեռահասները…

«Գրողի օրագիր», 1876թ.

Հ.Գ. Բանն այն է, որ Դոսոևսկին իր ժամանակի մարդկանց համարում էր «զզվելի, անարժեք, ստոր»:

Թարգմանական ծաղկաքաղը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Դոստոևսկի «Ռուսաստանը և Եվրոպան»

  1. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ֆեոդոր Դոստոևսկի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s