Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում

mediaՄեր ժամանակներում ամեն ինչ զարգանում է  շատ ավելի արագ  ու բազմաթիվ  ուղղություններով, քան երբևէ:  Իսկ այդ զարգացումների հիմնական առանցքը կազմում են ԶԼՄ-ները, ընդ որում, գերակշռում են էլեկտրոնային տարբերակները:

Ստեղծվել է նոր` գլոբալ տեղեկատվական միջավայր:

Եվ կրթությունը, որպես մշակույթի համակարգում հանդես եկող առանձնահատուկ գործունեություն, բնականաբար,  չի կարող հեռու մնալ այս  գործընթացից:

Այս ամենի մասին  լիարժեք պատկերացում կազմելու համար գործընթացը պետք է դիտարկել համակողմանիորեն` փիլիսոփայական, սոցիալական,մշակութային, հոգեբանական, մանկավարժական և այլ տեսակյուններից:

Այսօր մեդիամանկավարժությունը կանգնած է հետևյալ հիմնախնդիրների առջև.

  • տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով ապահովել դասավանդման որակ հանրակրթության համակարգում
  • նոր տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով զարգացնել ստեղծագործական հմտություններ
  • հոգեբանական, տրամաբանական և մանկավարժական խնդիրների միջոցով հասնել մասնագիտական կողմնորոշման
  • տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ խթանել ինքնակրթությունն ու մտավոր անհատական զարգացումը

Մեդիա (media) բառը լատինական ծագում ունի և նշանակում է միջոց: Ժամանակակից աշխարհում սովորաբար օգտագործվում է որպես զանգվածային լրատվամիջոցների`  ԶԼՄ իմաստով. (տպագիր, ֆոտո, ռադիո, կինոյի, հեռուստատեսության, վիդեո, մուլտիմեդիա, համակարգչային համակարգերի, այդ թվում` ինտերնետային):

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերում մեդիակրթությունը (ԶԼՄ կրթություն)  դիտվում է «մանկավարժության կոնկրետ և ինքնավար ճյուղ, որը ժամանակակից ԶԼՄ — ների և զանգվածային հաղորդակցության միջոցով տեսական և գործնական հմտություններ է իրականացնում այլ առարկաներ ուսուցանելիս` ինչպիսիք են, օրինակ` մաթեմատիկան, ֆիզիկան կամ աշխարհագրությունը»:

Մեդիակրթության հիմնական խնդիրներն են`

  • նոր սերնդին նախապատրաստել ընկալելու ժամանակակից տեղեկատվական դաշտը և հարմարվելու այդօրինակ պայմաններին
  • սովորեցնել մարդուն հասկանալ, գիտակցել տեղեկատվական դաշտի ազդեցությունները,  դիմակայել  դրա հետևանքները
  • տիրապետել կապի տեխնիկական միջոցներին`ինքնաարտահայտում և ինքնադրսևորում իրականացնելու  համար

Այսօր մեդիան ուսումնասիրության  համապարփակ միջոց է մարդու և աշխարհի համար (սոցիալական, բարոյական, հոգեբանական, գեղարվեստական, ինտելեկտուալ առումներով): Բայց  կրթական հաստատությունները, ցավոք,  դանդաղ են արձագանքում մեդիայի, նրա ընձեռած  դիդակտիկ ներուժին: Մեդիայի ու դպրոցների միջև առկա են փոխգործակցության  հիմնախնդիրներ:

Այսօր մանկավարժական ասպարեզում չկա մեդիայի կիրառելիության համակարգվածություն, ուսումնասիրված չէ` ինչ դեր են խաղում էլեկտրոնային միջոցները  կրթության և դաստիարակության խնդրում: Հիմնական բարդությունն այն է, որ մանկավարժական արդեն կատարված ուսումնասիրությունները կորցնում են արդիականությունը` մեդիամիջոցների արագ փոփոխման հետևանքով:

Այսօր ակնհայտ է, որ քաղաքակրթության հետագա զարգացումը կախված է, թե որչափով կընթանա հարաբերությունները մեդիայի և մարդու, մեդիայի և մշակույթի, մեդիայի և կրթության միջև: Բոլոր տեխնալոգիաները, որոնք կստեղծվեն ապագայում, կկոչվեն «երրորդ հազարամյակի» կամ էլ` «XXI դարի տեխնոլոգիաներ»:

XXI դարը բեկումնային կդառնա մարդկության զարգացման համար:  Հետևաբար, վերը նշված  խնդիրները պահանջում են բոլորի ուշադրությունը` փիլիսոփաների, տնտեսագետների, սոցիոլոգների, քաղաքական գործիչների, և իհարկե` մանկավարժների: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր լուծել այդ խնդիրները:

Աղբյուրը` Мантуленко В.В. Медиаобразование в современном мире

Թարգմանական ծաղկաքաղը՝   Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  mskh-ից

https://drive.google.com/?tab=oo&authuser=0#my-drive

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում»

  1. Уведомление: Դիջիպատում 2013-2014 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Դիջիտեքի նյութեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s