Վիլյամ Շեքսպիր, «Ինչպես կամենաք»

shakespeareԺաքի մենախոսությունը «Ինչպես կամենաք» պիեսից

Ամբողջ աշխարհը բեմ է,

իսկ մարդիկ` սոսկ դերասաններ.

Նրանք ունեն իրենց ելքերն ու մուտքերը,

Եվ մարդն իր բաժին ժամանակում շատ դերեր է խաղում

տարիքային խմբերի յոթ արարներում:

Սկզբում թնկթնկացող ու կերած կաթը ետ տվող

մանչուկն է դայակի գրկում:

Իսկ հետո նվնվացող դպրոցականը` իր պայուսակով,

վաղորդյան ցոլացող դեմքով, խխունջի նման ծանրաքայլ ,

իր կամքին հակառակ դպրոց է գնում:

Իսկ հետո սիրահարը` հնոցի նման տնքացող,

հոգու տիրուհու հոնքին ներբողած

իր քնարական վշտաթախիծ տողերով:

Իսկ հետո հովազամորուք զինվորը` լի տարօրինակ երդումներով,

պատվախնդիր, վեճի մեջ արագ ու հանկարծահաս.

Ով նույնիսկ հրանոթի փողի մեջ

պղպջակային համբավ է փնտրում:

Իսկ հետո արդարության ջատագովն է` բավականին կլորիկ փորով`

կաշառքի չափերին հարիր,

Խստահայաց աչքերով ու ձևապաշտ կտրված մորուքով,

Լի հին իմաստուն ասույթներով ու նորօրյա օրինակներով.

Եվ այդպես նա խաղում է իր դերը: Վեցերորդ տարիքային խումբը

նրա արդեն նիհար մարմնին փոխան ու հողաթափեր է հագցնում,

Ակնոցը քթին ու մի տոպրակ կողքին, երբ դեռ լավ պահպանված են

իր ջահել օրերի գիտրիները,

Ու մի աշխարհ` չափազանց մեծ

նրա ծալված ծնկների ու արդեն ոչ ահազդու տղամարդկային ձայնի համար,

Որը կրկին փոխվում է մանկական թոթովանքի`

շնչառության մեջ խզզոցներ, ու ֆսսոցներ: Եվ բացվում է վերջին տեսարանը`

վերջ դնելու մի կյանքի պատմության շղթային:

Դա երկրորդ մանկությունն է` ընդամենը մի ինքնամոռացում`

Առանց ատամների, առանց աչքերի, առանց համի զգացողության, առանց ամեն իչի:

 Թարգմանեց Յուրա Գանջալյանը

Աղբյուր՝   Յուրա Գանջալյանի բլոգ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Վիլյամ Շեքսպիր, «Ինչպես կամենաք»»

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Շեքսպիր, սոնետներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s