Նամակ աղջկաս

namakԱնհայտ հեղինակ

Սիրելի՛ դուստր, կգա մի օր, երբ ես կծերանամ, այդ ժամ համբերատար եղիր և փորձիր հասկանալ ինձ:

Երբ ես ճաշը թափեմ վրաս, երբ չեմ կարողանա շորերս հագնել առանց քո օգնության, համբերատար եղիր: Հիշիր՝  որքան ժամանակ եմ ես ծախսել, երբ քեզ սովորեցրել եմ այդ ամենը:

Եթե քեզ հետ խոսելիս՝  հազարերորդ անգամ կրկնեմ նույն բանը, մի՛ ընդհատիր, լսի՛ր ինձ:

Երբ դու փոքր էիր, ես քեզ համար միևնույն հեքիաթը ստիպված էի կարդալ հազար անգամ, որ դու քնես:

Երբ դու կտեսնես, որ ես ոչինչ չեմ հասկանում նորագույն տեխնիկայից, ինձ ժամանակ տուր և մի՛ նայիր ծաղրական ժպիտով: Ես այնքան շատ բան եմ քեզ սովորեցրել. ինչպես ճիշտ ուտել, գեղեցիկ հագնվել, ինչպես պայքարել կյանքի դժվարությունների դեմ:

Եթե ինչ-որ պահից սկսած՝  ես մոռանամ կամ կորցնեմ մեր խոսակցության թելը, ինձ ժամանակ տուր, որ հիշեմ: Իսկ, եթե ինձ այդպես էլ չհաջողվի դա անել, մի՛ անհանգստացիր: Չէ՞ որ ամենակարևորը ոչ թե այն է, ինչ եմ ես ասում, այլ այն, որ ես քեզ հետ եմ, որ դու ինձ լսում ես…

Եթե հանկարծ ես կորցնեմ ախորժակս, ինձ մի՛ ստիպիր ուտել: Ես գիտեմ, երբ է ինձ պետք ուտել, և երբ՝ ոչ: Երբ իմ հոգնած ոտքերը դադարեն ինձ ծառայել, տո՛ւր ինձ քո ձեռքն այնպես, ինչպես ես եմ քեզ պարզել իմը, երբ դու առաջին քայլերն էիր անում:

Իսկ, եթե հանկարծ ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, որ ուզում եմ մեռնել, մի՛ զայրացիր ինձ վրա: Մի օր դու կհասկանաս ինձ: Իմ ծերությունը տեսնելով՝ մի՛ տխրիր, մի՛ խենթացիր, քեզ անզոր մի՛ զգա:

Դու պետք է իմ կողքին լինես, փորձես հասկանալ և օգնել ինձ այնպես, ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր կյանք մտնում:

Օգնի՛ր ինձ առաջ շարժվել, օգնի՛ր ինձ իմ ուղին ավարտել սիրով ու համբերությամբ: Դրա դիմաց ես քեզ կտամ իմ ժպիտն ու անսահման սերը, որը երբեք չի մարում…

Ես քեզ սիրում եմ, իմ լավ աղջիկ:

Աղբյուրը՝  http://www.psychologos.ru/articles/view/pismo_k_docheri

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Հասմիկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Նամակ աղջկաս

  1. Ի՞նչ կապ ունի մեծ թե փոքր: Չեմ սիրում դնել տարբերություն: Չեմ նկատում տարբերություն: Ուրիշների համար պապիկ, բայց իմ համար իմ հայրիկը միշտ իմ հայրիկն է մնալու, ում ես վերաբերվելու ինչպես իմ ընկերոջը: Կապ չունի իր խոսելու արագությունը, քայլերի ուժգնությունը, կարևորը մենք միմյանց լսում ենք ու հասկանում: Մեկ-մեկ ես եմ ջղայնանում մեկ-մեկ ինքը, բայց դա սովորական է չէ?? Ու ես ընդհանրապես չեմ սիրում տարբերություններ դնել, քանի որ իմ կարծիքով երբ դու դնում ես տարբերություն դու արդեն ինչ-որ չափով նեղացնում ես նրան:

    Нравится

  2. Ավետիսյան Էլիզա:

    Տիկին Նունե ես հուզվեցի… շատ հրաշալի էր և ես այս նամակի միջոցով հասկացա իմ սխալները և հասկացա նաև, թե ինչ է պետք դեռևս տատիկիս… շնորհակալություն Ձեզ …

    Нравится

  3. Հայկանուշ:

    Քուր ջան կարդացի, շատ հուզվեցի:

    Нравится

  4. Уведомление: «Հայկական կակաչի»՝ 2014թ.-ի 10 նյութերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s