Արմենուհի Տիգրանյան, «Երանի՜ նրանց…»

A. Tigranyan

Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ծանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…

Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…

Արմենուհի Տիգրանյան

Նրա ընկերակցությունն ու մտերմությունն էին փնտրում և շատ մարդկային, շատ մաքուր ու շատ խելահեղ նրան սիրում էին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը: Թերևս այս չորս տղամարդկանցից յուրաքանչյուրի սերն ու նվիրումը արդեն իսկ կնոջ անհատականության գերագույն գնահատական ու վկայություն է: Այնինչ նրա մասին պաշտոնական քննադատությունը հակիրճ նշում է, որ բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանը, գրական ծածկանունը Մենուհի (1888-1962), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն էր, քննադատ, հրապարակախոս Վարդգես Ահարոնյանի կինը:

Նա ծնվել ու մեծացել էր երաժշտական-բանաստեղծական միջավայրում ու կարծես ճակատագրով դատապարտված էր բանաստեղծ լինելու և բանաստեղծություն դառնալու… ու նրա մասին գրում են Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը իրենց երիտասարդ տարիքում: …

Պատմությունից հաjտնի է երիտասարդ Չարենցի մոլեգին, տառապալից սերը Ահարոնյանի կնոջ` Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, փոխադարձ սիրո բարդ հետևանքներով …

Արմենուհի Տիգրանյանին 

Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:

Եղիշե Չարենց

Սակայն, քչերին է հայտնի Արմենուհի Տիգրանյանի` Չարենցին ձոնված բանաստեղծությունները.

Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…

Եղիշե Չարենցին` Մենուհուց

Արդեն 1920 թվականի դեկտեմբերին, Արփիկի հանդեպ Չարենցի սերը սկսել է ծլարձակել, թեպետ նա դեռևս չէր հասցրել հաղթահարել իր սերն ու դառնությունը Արմենուհու հանդեպ: 1921 թ. Նոր տարին Արփենիկն ու Չարենցի դիմավորել են միասին: Այդ օրերին նրանք՝ Չարենցն ու Արմենուհին, փողոցում պատահաբար հանդիպել են: Այս մասին Արմենուհի Տիգրանյանը գրառել է իր օրագրում. «Ձյուն էր: Ձմեռ: Երևանի հունվարն էր: Քայլում էի մենա՜կ, երազկոտ ու լռին: Բեռ կար հոգուս վրա, անհուն կարոտի մի բեռ:

… Հանկարծ դեմս ելար: Ինչպե՜ս տառապել էի և ապրել քո հոգեվարքը …

Հասակդ ավելի բարձր թվաց, ճակատդ ավելի բաց, և վեհագույն տառապանքից խորացած աչքերդ ավելի գեղեցիկ և իմաստուն: Իսկ այն մորթե գլխա՜րկը … Որքա՜ն կատարյալ էր դարձնում քո կեցվածքը:

Օ՜, որքան հպարտ էիր ու երջանիկ այդ պահուն. գլուխդ միշտ վեր էիր բռնել հայրենիքիդ դահիճների առջև:

Հպարտ էի և ես: Զգացի, թե կյանքում պահեր կան, անփոխարինելի պահեր, երբ մարդ կարող է ըմբռնել ուրիշին իրենից ավելի երջանիկ լինել ուրիշի համար:
Լավ էր այդպես: Հոգիս աղոթքներ էր մրմնջում և կյանքդ օրհներգում: Ուզեցի, որ հանդիպումս կարճ լիներ:

Փոքրիկ, քնքո՜ւշ և տառապած մեկ էակ արդեն քայլում էր կողքիցդ: Արժանի էր քեզ: Երջանիկ էի և նրա համար:

Մենք բաժանվեցինք: Ձյունի պես ճերմակ և մաքուր մի զգացում ողողել էր հոգիս, երբ քայլում էի նորեն մենակ, նորեն կարոտներիս հետ: Բայց տխրեցի մի պահ: Ինչո՞ւ նրա համար էլ այդպես հպարտ ու երջանի չեմ …

Երանի՜ նրանց, որոնք աղոթելու անկյուններ ունեն իրենց հոգիների խորքում»:

Նյութն ամբողջությամբ՝ http://lurer.com/?p=128534&l=am

Արմենուհին՝  Չարենցի սերը

Այս պատմության վերջաբանն ամենատխուրն է: Արմենուհի Տիգրանյանը խորհուրդների երկիրը լքեց 1922-ին ու մեկնեց արտասահման, որտեղ ամուսինն էր: Սկզբում Բեռլին, ապա Փարիզ, վհատ տրամադրություն, ծանր ապրումներ, վաղվա օրվա անորոշություն, ճանապարհային անախորժություններ: Սակայն օտարության մեջ նրան շատ ավելի մեծ դառնություն էր վիճակված ճաշակել: Վարդգես Ահարոնյանը այնուամենայնիվ անկարող եղավ ներել կնոջ դավաճանությունը, մերժեց ընդունել նրան և շատ չանցած` ամուսնացավ մեկ ուրիշի հետ: Արմենուհին իր հետագա կյանքն ապրեց այդպես լքված, միայնակ, մոռացված: Նա ծանր հիվանդություն տարավ, երկար ժամանակ գամված էր անկողնուն և այդպես էլ վախճանվեց 1962 թվականին:
Արմենուհու մահից երկու տարի անց Երևանի օդանավակայանում ինքնաթիռից իջավ պատկառելի տեսքով ու տարիքով մի զբոսաշրջիկ, որ գալիս էր հեռավոր Նյու Յորքից: Դա Վարդգես Ահարոնյանն էր, սփյուռքում լույս ընծայվող «Հայրենիք» պարբերականի խմբագիրը, ով ավելի քան չորս տասնամյակ անց կրկին ոտք էր դնում հայրենի հողի վրա: Նրա ձեռքի ճամպրուկում այլևյալ իրերի հետ մեկտեղ խնամքով զետեղված էին գունատ, հնաբույր թղթեր: Դրանք Չարենցի ձեռագրերն էին` անհայտ բանաստեղծություններ` նվիրված… դարձյալ Արմենուհուն: Ահարոնյանը ձեռագրերը հանձնեց Հայաստանի գրողների միությանը: Սա իրոք ասպետական քայլ էր: Նույնիսկ անձնական խորը ցավն ու վիրավորանքը կարող է նահանջել մեծ պոեզիայի, մեծ տաղանդի ու սիրո առաջ…

Նյութն ամբողջությամբ՝  Հովիկ Չարխչյանի բլոգում 

Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեան, բանաստեղծություններ

Երկիրն է նիրհում

Երկիրն է նիրհում վեհ ու անխռով,
Յաւերժութեան մէջ ծովն է երազում,
Հոգիս արբած է նորից քու բոյրով,
Նորից քո անմահ երգն եմ ես լսում։

Երազող երկրի վեհապանծ գրկում
Յաւերժութիւնն է անվերջ տրոփում,
Իմ կարօտ սրտի խորունկ ծալքերում
Սիրոյ-հմայքի շուշաններ փթթում։

Մենք Ղարիբ Անցորդ…

Մենք ղարիբ անցորդ՝կեանքի ճամբէքով
Բեռնաւոր, յոգնած եկանք որ «անցնենք»,
Վաղուց մոռացուած հանգստի վայրից
Ընդմիշտ աքսորուած՝ եկանք որ «անցնենք»։

Ու պիտի քայլենք քանի ճամբորդ ենք,
Ապաստան, կայան չկայ մեզ համար,
Մի օր վաստանած մե՛նք էլ կը հասնենք
Տխուր, վշտահար մի օտար աշխարհ…

Նորից մի Կարօտ…

Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ղանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…

Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…

Տարէք հողմեր…

Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։

Ես էլ կ՛ուզեմ համբոյր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։

Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր,
Երգեր հիւսեմ, երգեմ ու լամ,
Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր,
Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։

Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։

Ո՞վ ես դու…

Ո՞վ ես դու, որ ունես գուրգուրանք,
Ո՞վ ես դու, որ գիտես օրօրել։
Թէ դու կաս, դու միայն սփոփանք,
Սէր-յոյզեր ինձ կարող ես բերել։

Դու կ՛գաս, դու կ՛ասես ինձ նանիկ,
որ անուշ ու մեղմուշ մրափեմ,
Մոռացուեմ երազով երջանիկ,
Չխոկամ, չյիշեմ, չարտասուեմ։

Հոգի, Հոգի Լինէի

Հոգի, հոգի լինէի,
Անձեւ, աննիւթ, անմարմին,
Բայց ապրէի, ձուլուէի,
Սիրող, երգող սրտերին։

Եւ անվախճան մի սիրով
Փայփայէի մեղմագին,
Անմահների օրօրօվ
Օրօրէի ամէնքին։

Բանաստեղծութիւններ, Պէյրութ : տպ. Համազգային, 1969.

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

51 отзыв на “Արմենուհի Տիգրանյան, «Երանի՜ նրանց…»

  1. Уведомление: Եղիշե Չարենց, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: hambarcumnd

  3. Уведомление: Մարտ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Կարդում ենք Չարենց (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Կարդում ենք Չարենց (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  7. Уведомление: Ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  9. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  10. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  11. Уведомление: Հեռավար-առցանց ուսուցման շաբաթ — Սեբաստացիական մեդիադարակ

  12. Уведомление: «Կարդում ենք Չարենց» նախագիծ — Նանե Այնթաբյան

  13. Уведомление: Մարտի 16-20 փաթեթ…Չարենցյան փաթեթ… — Անի Արղության

  14. Уведомление: Առցանց ուսուցման նախագծեր — Ստելլա Սարգսյանի բլոգ

  15. Уведомление: Կարդում ենք Չարենց — 💫Մանե Հակոբջանյանի բլոգ💖

  16. Уведомление: Եղիշե Չարենց – Լուսինե Հակոբյան

  17. Уведомление: Նարօտ Դավթյան

  18. Уведомление: Գրականություն 16-20 – Կառոլինա Գրիգորյան

  19. Уведомление: Հեռավար ուսուցում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  20. Уведомление: Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից — Տիգրան Չերքեզյանի բլոգ

  21. Уведомление: Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից — Տիգրան Չերքեզյանի բլոգ

  22. Уведомление: Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից — Տիգրան Չերքեզյանի բլոգ

  23. Уведомление: Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից – Մարիամ Մնացականյանի բլոգ

  24. Уведомление: Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից – Մարիամ Մնացականյանի բլոգ

  25. Уведомление: Գրականություն – Արեն Կարապետյան

  26. Уведомление: Հեռավար-առցանց ուսուցում, մարտի 16-20 – Մելքոնյան Նարե

  27. Уведомление: Արմենուհի Տիգրանյանի մասին — Ինգա Բաբայան

  28. Уведомление: Եղիշե Չարենց — Անուշ Ոսկանյան

  29. Уведомление: Առցանց ուսումանական նախագիծ գրականությունց — Գոհար Մավյանի բլոգ

  30. Уведомление: Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից — Արեգ Մելքոնյան Բլոգ

  31. Уведомление: Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից — Արեգ Մելքոնյան Բլոգ

  32. Уведомление: Գրականություն | Ռոբերտ Պետրոսյան

  33. Уведомление: Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից – Խաչիկ Ղազարյան

  34. Уведомление: Առցանց ուսուցման նախագիծ գրականությունից – Խաչիկ Ղազարյան

  35. Уведомление: Կարդում ենք Եղիշե Չարենց – Ջուլիա 😊 Ստեփանյան

  36. Уведомление: «Կարդում ենք Չարենց» նախագիծ — Սեբաստացիական մեդիադարակ

  37. Уведомление: 11-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  38. Уведомление: Գարունը Չարենցով — Սոֆյա Այվազյան

  39. Уведомление: Գարունը Չարենցով — Սոֆյա Այվազյան

  40. Уведомление: Գրականություն (3/15-22) | Վիկտորիա-Անի

  41. Уведомление: Գրականություն-«Կարդում ենք Չարենց» նախագիծ — Տիգրան Չերքեզյանի բլոգ

  42. Уведомление: Էդմոնդ Պողոսյան

  43. Уведомление: Գրականություն | Ռոբերտ Պետրոսյան

  44. Уведомление: Կարդում ենք Չարենց | Վիգեն Հովակիմյան

  45. Уведомление: Գրականություն․ 11 — Վահե Մուսայելյանի բլոգ

  46. Уведомление: արենց նախագիծ — Ալբերտ Զախրաբեկյան

  47. Уведомление: Արմենուհի Տիգրանյանի մասին | Լևոն Ղալամքարյան

  48. Уведомление: Եղիշե Չարենց | Վահան Մանուչարյան

  49. Уведомление: Սոնա Բիանջյան

  50. Уведомление: «Կարդում ենք Չարենց» նախագիծ — Հրաչ Ղալամքարյան

  51. Уведомление: Կարդում ենք Չարենց | Նունե Հովհաննիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s