Ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ

collage_0_0_0

Մայիս ամսվա անելիքներ

Ապրիլ ամսվա անելիքներ

Ապրիլի 25-30

Գործնական քերականություն, վարժ. 295, 296, 297, 298, 299, 300

9-րդ դաս.-ի ավարտական քննական ուղեցույց

Թեստեր, նաև՝  Առցանց թեստային աշխատանք

Համաշխարհային գրականություն

Իրանական պոեզիա. Ջալալ Ադ Դին Ռումի

Անգլիական գրակ. Վիլյամ Շեքսպիր

Գրականություն. Համո Սահյան

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Ապրիլի 18-24

Ի հիշատակ Եղեռնին զոհ գնացած արևմտահայ գրողների

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
 
Հարցեր և առաջադրանքներ՝  
  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Հարցերը և առաջադրանքները՝  Մարգարիտ Հարությունյանի

Ապրիլի 10-17

Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը  (1898 թ.) և պատասխանիր հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
  • Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
  • Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
  • Դու ի՞նչ կարծիք ունես, ի՞նչ ես առաջարկում այդ չարիքների հաղթահարման համար: Միտքդ հիմավորիր:

Գործնական քերականություն, վարժ. 285, 286, 287, 288, 289,290

9-րդ դաս.-ի ավարտական քննական ուղեցույց

Թեստեր, նաև՝  Առցանց թեստային աշխատանք

Ապրիլի 4-10

Գործնական քերականություն. վարժ. 281, 282, 283, 284, 285

Գրականություն. Թեմա՝  Ղազարոս Աղայան (Լրացուցիչ փաթեթ. նայիր Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը և 5-7 նախադասությամբ գրավոր շարադրեք):

Առաջադրանք  1
Մեր ուսուցիչների ուսուցիչը Ղազարոս Աղայանն է: Նա, հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։ Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին և բանավոր ներկայացրու դասարանում:
Առաջադրանք  2 
Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:

ա. Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:

բ. Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:

Առաջադրանք 3 

(Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից են): 1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։ Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

2.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Ապրիլի 20-26
Գրականություն
Ի հիշատակ Եղեռնին զոհ գնացած արևմտահայ գրողների
Ընթերցումներ
Առաջադրանք
Ապրիլի 23, 24, 25, 26
Ձեր ընտրությամբ կարդացեք Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Սևակի որևէ ստեղծագործություն և գրավոր փորձեք վերլուծել:
Քո կարծիքով՝ ինչ ասել է հավատ:
Ծանոթացեք խնդրեմ  «Հավատ» բառի բացատրությանը
հավատ [գոյական]
1. Հաստատուն համոզմունք, անխախտ վստահություն որևէ բանի նկատմամբ:

2. Աստծու գոյությունն իբրև ճշմարտություն ընդունելը, որևէ գերբնական բանի իրական գոյության
համոզմունք:
3. (կրոնական) Կրոնական դավանանք, հավատի առարկան, հավատալիք:
Հոմանիշ

գ. 1. (կրոն.) Դավանանք, դավանություն, հավատալիք, կրոն, պաշտամունք, հանգանակ, հավատամք 2. Հավատք, համոզմունք: Հույս, վստահություն:
Հականիշ
անվստահություն, կասկածանք, թերահավատություն
Իսկ Աստվածաշնչում հավատի հետևյալ սահմանումն է տրվում. «Հավատը հուսացած բաներիհաստատուն ակնկալությունն է և ակնհայտ ապացույցը այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբրայեցիներ 11։1

Մարտի 21-25. Ուսումնական նախագծերի ստուգատես (Առականի,  Գրապտույտ,  Վիքիմեդիա, Ֆիլմադարան, Շողակն, Հոգևոր կրթություն, Մեր եկեղեցու խորհուրդները)

Ֆիզիկական միջավայրում՝ Մայր դպրոց, 3.3 կաբինետ

Երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ օրերին՝  ժամը 9.20-ից 15. 00-ը:

Երբ ձեզ հարմար է` համեցեք:

Մարտի 29-31

Մարտի 21-25.ի աշխատանքի ներկայացում, ինքնագնահատում:

Մարտ ամսվա աշխատանքի ներկայացում, ինքնագնահատում:

Գնահատականները՝  էլեկտրոնային մատյաններում

Մարտի 14-20

«Կարդում ենք» ստուգատեսի ամփոփում,  պատասխանատու՝  «Գրապտույտ» պատանեկան ամսագիր

Գործնական քերականություն, վարժ. 281, 282, 283, 284, 285

9-րդ դաս.-ի ավարտական քննական ուղեցույց

Թեստեր, նաև՝  Առցանց թեստային աշխատանք

Արտասահմանյան գրականություն. Էդգար Պո «Ագռավը»

Գրականություն. «Կարդում ենք Չարենց »

Հարցեր և առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

Մարտի 5, 6, 7, 8 (լրացուցիչ փաթեթ)

  • 5-7 նախադասությամբ շարադրեք այն, ինչ իմացաք «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած  «Հավերժի ճամփորդը» փաստավավերագրական ֆիմի առաջին մասը նայելուց հետո:
  • 3-5 նախադասությամբ շարադրեք ֆիլմի երկրորդ մասի այն հատվածը, որն առավել հավանեցիք:
  • Ի՞նչ ես կարծում, ֆիլմը ինչո՞ւ է վերնագրված«Հավերժի ճամփորդը»:

Մարտի 9-13

Գործնական քերականություն, վարժ. 281, 282, 283 

9-րդ դաս.-ի ավարտական քննական ուղեցույց

Թեստեր, նաև՝  Առցանց թեստային աշխատանք

Գալստյան կիրակի

Գրականություն. Կարդում ենք Թումանյան

Դառնացած ժողովուրդ

  • Կարդացե՛ք տեքստը:
  • Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։
  •  Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։
  • Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:
  • Կարդում ենք գտած բառը, նախադասությունը, բանալին և հիմնավորում

Փետրվարի 29

Փետրվար ամսվա աշխատանքի ներկայացում, ինքնագնահատում:

Գնահատականները՝  էլեկտրոնային մատյաններում

Մարտի 1-6

Գրաբարի օլիմպիադա

Շաբաթվա առակ. Այրի կնոջ և դատավորի առակը

Գործնական քերականություն, վարժ. 275, 276, 277, 278, 279, 280 

9-րդ դաս.-ի ավարտական քննական ուղեցույց

Թեստեր, նաև՝  Առցանց թեստային աշխատանք

Գրականություն. «Կարդում ենք Թումանյան» նախագիծ

 Հոդվածների վերլուծությունների ընդհանուր ուղղությունները`
  • Թումանյանի հոդվածների արդիականությունը
  • Ազգային հոգեբանությունը Թումանյանի հոդվածներում
  • Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ

Մի՞թե դժվար է

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ ես կարծում` լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան է։
  • Խնդրում եմ հիշել կոնկրետ դեպք` վերջին անգամ երբ եք սրտանց ուրախացել ձեր կողքինի ուրախությամբ: Դե, ասեք է, մեծ-մեծ խոսում եք էլի…

Ձևն ու հոգին

  • Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:

Փետրվարի 21-27

Գործնական քերականություն, վարժ.  270, 271, 272, 273, 274, 275

9-րդ դաս.-ի ավարտական քննական ուղեցույց

Թեստեր, նաև՝  Առցանց թեստային աշխատանք

Շաբաթվա առակ. Անիրավ տնտեսի առակը

Գրաբարի օլիմպիադա

Գրականություն. «Կարդում ենք Թումանյան» նախագիծ

 Հոդվածների վերլուծությունների ընդհանուր ուղղությունները`
  • Թումանյանի հոդվածների արդիականությունը
  • Ազգային հոգեբանությունը Թումանյանի հոդվածներում
  • Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ

Մի՞թե դժվար է

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ ես կարծում` լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան է։
  • Խնդրում եմ հիշել կոնկրետ դեպք` վերջին անգամ երբ եք սրտանց ուրախացել ձեր կողքինի ուրախությամբ: Դե, ասեք է, մեծ-մեծ խոսում եք էլի…

Ձևն ու հոգին

  • Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:

Ընթերցանության նյութեր. հոդվածներբանաստեղծություններ

 Հոդվածների վերլուծությունների ընդհանուր ուղղությունները`
  • Թումանյանի հոդվածների արդիականությունը
  • Ազգային հոգեբանությունը Թումանյանի հոդվածներում
  • Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ

Հայի ոգին

Հարցեր և առաջադրանքներ

  • Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:
  • Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։
  • Ո՞րն է քո հոգին և ի՞նչ է ուզում նա:
  • Նյութի բովանդակությանը հավատարիմ մնալով՝  համակարգչային նկարչական որևէ ծրագրով փորձիր նկար պատրաստել:

 Մեծ ցավը

Հարցեր և առաջադրանքներ

  • Կարդացե՛ք տեքստը:
  • Բնութագրեք տեքստի թեման երկու բառով։
  • Բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը երկու նախադասությամբ։
  • Կարդում ենք գտած բառերը, նախադասությունները և փորձում հիմնավորել։
  • Նյութի բովանդակությանը հավատարիմ մնալով՝  համակարգչային նկարչական որևէ ծրագրով փորձիր նկար պատրաստել:

Փետրվարի 15-20

Գործնական քերականություն, վարժ.  266, 267, 268, 269, 270

9-րդ դաս.-ի ավարտական քննական ուղեցույց

Թեստեր, նաև՝  Առցանց թեստային աշխատանք

Գրականություն. «Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Ծանոթանալ «Հովհաննես Թումանյան» մեկնարկային մեդիափաթեթին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, գրավոր կամ բանավոր ներկայացնել դասարանում:

Անգիր հանձնարարվող նյութեր. Քառյակներ

Ընթերցանության նյութեր. հոդվածներբանաստեղծություններ

Փետրվարի 8-14

Գործնական քերականություն, վարժ.  261, 262, 263, 264, 265

Կարդա  Տերյանը` գրական հայերենի հիմադիր և Տերյանը՝  հասարակական-քաղաքական գործիչ նյութերը:

  • Գրավոր (7-10 նախադասությամբ) ներկայացրու նյութի բովանդակությունը:

Ուշադիր նայիր «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:

Նայիր նաև Շողակաթ հեռուստաընկերության «Անհայտ Տերյանը» հաղորդումը:

Լսիր նաև Տերյանի բանաստեղծությունները՝ Վահան Տերյան. Հայադարան 

  • Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրեք ֆիլմի բովանդակությունը

Փետրվարի 1-7

Գործնական քերականություն, վարժ.  261, 262, 263, 264, 265

Գրականություն. Վահան Տերյան

Վահան Տերյան. մեկնարկային մեդիափաթեթԿենսագրական տվյալներ

Անգիր բանաստեղծություններ

«Չգիտեմ այս տխուր աշխարհում» (9,2 դաս.), «Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ» (9,3 դաս.), «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին»(9.1 դաս.), «Գարնան երեկո»(10 դաս.)

Հարցեր և առաջադրանքներ

Կարդա Վահան Տերյանի  «Հոգևոր Հայաստան» հոդվածի Ա, Դ, Ե հատվածները:

  • Ի՞նչ ասել է հոգևոր, իսկ դու ինչպե՞ս ես պատկերացնում Հոգևոր Հայաստանը:
  • «Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան»: Ի՞նչ ես հասկանում հոգու և մտքի հպարտություն ասելով:
  • Փորձիր համեմատել Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը և Կոստան Զարյանի «Հայության կոչումը»: Ի՞նչ ընդհանուր բան ես տեսնում:

«Կարդում ենք Տերյան» նախագիծ

Խնդիրները

  • Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
  • Տերյանի ստեղծագործությունների տարածում

Թեմաներ

  • Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
  • Տերյան քաղաքացի
  • Տերյանը՝ մարդ
  • Տերյանը՝  բանաստեղծ
  • Տերյանի զգացումների աշխարհը
  • Տերյանից փոխանցված խոհեր
  • Ասելիքս՝ Տերյանի միջոցով
  • Ուսումնասիրություններ՝ Տերյանը մեր օրերում
  • Տերյանը հրատարակչությունների ծրագրում
  • Տերյանը դպրոցում, տանը
  • Տերյանը քաղաքում
  • Տերյանասերներ-տերյանագետներ
  • Տերյանը և երաժշտությունը
  • Տերյանը և գրական հայերենը

Ակնկալվող նյութերը

  • աուդիոնյութ, տեսանյութ, ուսումնասիրություն, վերլուծություն, հարցազրույց, լուսաբանում

Աշխատակարգ

  • Փետրվարի 6. ծիսական «Ղափամա»-ստուգատեսի մեկնարկ
  • Փետրվարի 8-մարտի 13. ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
  • Փետրվարի 9-«Ծնունդդ շնորհավոր, Վահան Տերյան». միասնական արտասանություն
  • ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
  • ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում

Նյութերի ներկայացում ըստ անվանակարգերի

  • Գրական թատրոն
  • Ռադիոպոեզիա
  • Կինոպոեզիա
  • Վերլուծություն
  • Հետազոտող
  • Տերյան տարածող

Վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկում

Փետրվարի 11-ին, ժամը 13,00. հանդիպում Գևորգ Էմին-Տերյանի հետ

Թեման՝  «Վահան Տերյանը և Հայոց ցեղասպանությունը»

Մարտի 13-18. ստուգատեսի արդյունքների ամփոփում

Մարտի 18. «Կարդում ենք» ստուգատեսի ամփոփում, «Տիգրան Հայրապետյան» ստուգատեսի մեկնարկ

Լուսանկարը՝  Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից

Աղբյուր՝  Ուս. կենտրոնի բլոգ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ

  1. Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: 2015-2016 ուսումնական տարի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Դասավանդողի մեդիադարակ — Դասավանդողի մեդիադարակ

Оставьте комментарий