Թումանյանի կյանքի անսասան օրենքը

TumanyanՄի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»: 

1906թ-ին Թումանյանին ներկայացւում է  մի արտառոց ու անհեթեթ մեղադրանք. իբր Թումանեանը սպանել է «անտառապահ Շմակովին՝ կողոպտելու նպատակով»։ «Իհարկէ ծիծաղելի է,- գրում է Թումանեանը,- բայց տեսնում էք դրա հետ միասին որքան ստորութիւն կայ, եւ ինչպէս մարդիկ, որոնց ես ատել եմ, բայց որոնց, ինչ էլ լինի, երբեք չարիք չեմ հասցրել եւ դա թոյլ էլ չեմ տուել, ինչպէս ասում եմ ես։ Յովհաննէս Թումանեանը սպանել է անտառապահին — մի կողմ թողնենք, որ Թումանեանն այդ ժամանակ Լոռուայ գաւառամասում չի էլ եղել։ Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»:

Թումանեանը փիլիսոփայական հանդարտութեամբ էր խորհում մարդկային ապերախտութեան ու չարութեան մասին, որոնց պատճառով էր նաեւ նա յայտնուել բանտում։ Որքան էլ պատմաքաղաքական էին դրդապատճառները, այնուամենայնիւ, կոնկրետ մարդկանց միջոցով էին նիւթւում կեղծ մեղադրական գործերը, մանաւանդ այնպիսի մարդկանց, որոնք իրենց կեանքով պարտական էին Թումանեանին։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ ամէնին բարձրից նայել եւ ներել: Փետրուարի 1-ին բանտից գրում է. «Էդպէս անաստուած կերպով զրպարտութեան ենթարկուել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել — դրա մէջ տանջանքի հետ միասին կայ նաեւ ինչ-որ մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց հետ»։ Ոչ մի ակնթարթ չարութեան ու վրէժխնդրութեան զգացումները չեն համակել բանաստեղծին, թէեւ դեռ բանտից ազատուելուց յետոյ էլ դառնացած պիտի գրէր. «Աւելի մեծ անարդարութիւն, քան իմ վերաբերութեամբ էր — անկարելի է երեւակայել»։

Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

Բանտից դուրս գալուց յետոյ էլ մարդկային ապերախտութիւնը, «լաւութիւնը պատժելը» բանաստեղծին առնուազն տարօրինակ էր թւում. «Տարօրինակն այն էր,- գրում է Թումանեանը,- որ իմ դէմ վկայութիւն էին տուել մի հայ, որը իր կեանքով միայն ինձ է պարտական, եւ մի քանի թուրքեր, որոնց հետ թէ ինչքան եմ լաւ վարուել՝ իրենք են աղաղակում այժմ, եւ աշխարհքը գիտի»։

Սակայն Թումանեանը, իրօք, ունեցել է մի ներքին համոզմունք, որ ճշմարտութիւնը յաղթելու է, եւ իրեն արդարացնելու են։ Նրա հոգեկան անդորրի ու խաղաղութեան մասին վկայութիւնների հանդիպում ենք բանաստեղծի՝ բանտից գրած գրեթէ բոլոր նամակներում. «Տրամադրութիւնս հանգիստ է եւ խաղաղ։ Ոչ մի անհանգստութիւն»։ Դեռ բանտից գրած առաջին՝ յունուարի 4-ի նամակում, բանաստեղծը հարազատներին վստահեցնում էր. «Իմ գործը կը պարզուի։ Էդ հին պատմութիւն է եւ կրկնւում է։ Դուք հանգի՛ստ եղէք»։ Նոյնը հաւաստիացնում է յունուարի 25-ին, երբ զաւակներին գրում է. «Ես համոզուած եմ, որ շուտով կը տեսնուենք, եւ չեմ կասկածում»։

Նոյն թուի փետրուարի 29-ին բանաստեղծը գրում է. «Տրամադրութիւնս, գիտէք, որ հեշտ չի կարող փչանալ, եւ նոյնպէս լաւ է ու խաղաղ»։

Որքան էլ՝ հոգով խաղաղ, այնուամենայնիւ, Թումանեանը տանջարանում էր, եւ ինչպէս իւրաքանչիւր կալանաւորի, նրա ուրախութեան պահերը կապւում

Թերեւս, հոգեկան այդ հանգստութիւնն էր պատճառը, որ կալանաւոր Թումանեանը բանտում կարողացաւ չյուսահատուել ու չխեղճանալ։ Նա նոյն համարձակ ու սկզբունքային անձնաւորութիւնն էր։ Անմեղութեան եւ արդար լինելու զգացողութիւնից ծնուող այդ համարձակութիւնն ու քաջութիւնը բանաստեղծի անկոտրում կամքի ու լաւատեսութեան ակունքն էին։ Անմեղ լինելով, դատապարտուած լինելու դրաման ապրելով հանդերձ՝ Թումանեանը գրում է. «Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանը:Ես համարձակ կարողանում էի ասել ամէն բան, ինչ որ չի կարողասել մեղաւոր մարդը կամ չպէտք է ասի»։

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»: Այս տողերը նա գրել է 1914 թ., երբ արդէն նստել էր մեղադրեալի աթոռին եւ արդարացուել։ Նրա դէմ դուրս էր եկել «ամբողջ աշխարհքը»՝ ցարական բիւրոկրատական ողջ ապարատը՝ բազմաթիւ լրտեսներով ու կեղծարար քննիչներով, բանտերով ու դատարաններով, «բայց վերջը նա էր յաղթել», որովհետեւ գործը, որի համար պայքարել ու մեղադրուել էր բանաստեղծը, արդար էր, շիտակ էր ու բարի։

Կեանքի այդ անսասան օրէնքի նկատմամբ հաւատը ներշնչում էր նրան բանտի պատերի մէջ, Սիբիրն ու աքսորը աչքի առաջ ունենալով, գրել իր հոգու խաղաղութեան մասին. «Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։ Իսկ ազատութեան մէջ, վերլուծելով իր գլխով անցածը, աւելի քան վստահ էր, որ մարդուն հզօրացնող, անհատին տառապանքները յաղթահարելու ուժը կարող է տալ միայն արդարութեան ու անմեղութեան զգացումը, սեփական առաքինութեան գիտակցումը։

Իշխանուհի Մարիամ Թումանեանին ուղղուած նամակում բանաստեղծը գրում է. «Ես հէնց էն գլխից, լաւ գիտենալով իմ ոչ միայն անմեղութիւնը — այլեւ, անհամեստութիւն չլինի — առաքինութիւնը, որ ցոյց եմ տուել խառնակութեան տարիներում, շատ էի ինձ զգում ուժեղ, եւ ի՜նչ սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինուած իր լաւ գործերով»:

Աղբյուրը՝  Սուսաննա Յովհաննիսեան, «Թումանեանի դատավարութիինը» 

Նյութն ամբողջությամբ՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանում

Լուսանկարները՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի ֆեյսբուքյան էջից

Հարցեր և առաջադրանքներ 

• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):
• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին (կապույտ գույնով ներկիր): Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը (դեղին գույնով նշիր այդ հատվածը): Համամի՞տ ես նրա հետ:
• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը, առաջադրանքները կազմեց Մարգարիտ Հարությունյանը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

18 комментариев на «Թումանյանի կյանքի անսասան օրենքը»

  1. Уведомление: Թումանյանի կյանքի անսասան օրենքը | Մարգարիտ Հարությունյան

  2. Уведомление: Проект ко Дням Туманяна “ Туманян-переводчик” « Настоящая леди

  3. Уведомление: Թումանյանի կյանքի անսասան օրենքը | ԱՆԺՈՒՐ ՄԵՐԻ

  4. Уведомление: Թումանյանի կյանքի անսասան օրենքը | Eric Sahakyan

  5. Уведомление: Հ.Թումանյանի Կյանքի Անսասան Օրենքը. | astamelody

  6. Уведомление: Թումանյանի կյանքի անսասան օրենքը | ԱՆՈՒՇ ԱՂԱՋԱՆՅԱՆ

  7. Уведомление: Проект ко Дням Туманяна “ Туманян-переводчик” « Настоящая леди

  8. Уведомление: Հովհաննես Թումանյան նախագիծ ամփոփում | Eric Sahakyan

  9. Уведомление: Հովհաննես Թումանյան. նախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Հովհաննես Թումանյան (նախագիծ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Հովհաննես Թումանյան. նախագիծ | ԱՆԺՈՒՐ ՄԵՐԻ

  12. Уведомление: Փետրվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: «Հովհ. Թումանյան» նախագիծ | AstaPasta

  14. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s