Մտքեր Չարլի Չապլինից

charlie-chaplin1-240x300

Ապրիլի 16-ին ծնվել է  համաշխարհային կինեմատոգրաֆի «Ծիծաղի արքան»՝  Չարլի Չապլինը:

Այսպիսի դեպք միայն Չապլինի հետ կպատահեր, այն էլ…մեռնելուց հետո: 1978 թ. մարտի 1-ին Չապլինի աճյունը դագաղով գողացվել է գումար ստանալու նպատակով։ Ոստիկանությանը սակայն հաջողվել է ձերբակալել հանցագործներին, և 1978 թ. մայիսի 17-ին նրան վերահուղարկավորել են մոտ 1.8 մ հաստությամբ բետոնի շերտի տակ, հետագայում նման դեպքերից խուսափելու համար։

ChaplinՄտքեր Չարլի Չապլինից

Եթե դուք այսօր չեք  ծիծաղել, համարեք, որ կորցրել եք ձեր օրը:

Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, հատկապես՝  անհաջողությունները:

Երբ շատ մոտիկից ես նայում կյանքին, այն ողբերգական է թվում: Հեռու կանգնեք և վայելեք:

Մենք չափից շատ մտածում ենք և չափից քիչ՝  զգում:

Որպեսզի սովորես սրտանց ծիծաղել, սովորիր խաղալ քեզ ցավ պատճառող իրողության հետ:

Մի՛  սովորեք շքեղության: Այն տխուր բան է:

Ձախողումները բոլորվին էլ վատ բաներ չեն: Պետք է շատ խիզախ մարդ լինել վերջնականապես կործանվելու համար:

Միայն ծաղրածուներն են իսկապես երջանիկ:

Գեղեցկությունը հնարավոր չէ բացատրել: Այն տեսանելի է և այդպես:

Երբեմն պետք է ճիշտ ժամանակին սխալ բաներ անել, իսկ ճիշտ բաները՝  հենց էլ սխալ կատարել:

Միայն խփնվածը կարող է ապրել  այս խելագար աշխարհում: Մի՛ ամաչեք ինքներդ ձեզնից:

Մի՛ հուսահատվեք: Այն նման է թմրադեղի, որը մարդուն տանում է դեպի ամենասարսափելին՝  դարձնում է  անտարբեր:

Աղբյուր՝  http://www.gazeta.ru/lifestyle/style/2014/04/a_5994597.shtml

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք կարդալ նաև՝  Չարլի Չապլինի նամակը դստերը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Մտքեր Չարլի Չապլինից»

  1. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s