Ինձ սովորեցրու քեզ սիրել այնպես,
Ինչպես ես եմ ինձ սիրում,
Սովորեցրու ինքս ինձ դատել այնպես,
Ինչպես ուրիշներին եմ դատում:
Սովորեցրու գիտակցել, որ կոչումը
Ուժեղության ամենաբարձր աստիճանն է,
Իսկ վրեժխնդրությունը` թուլության առաջին նշանը:
Տե՛ր Աստված,
Մի՛ տուր ինձ հպարտություն,
Երբ հաղթում եմ,
Թույլ մի՛ տուր հիասթափվեմ,
Երբ պարտվում եմ,
Ինձ միշտ հիշեցրո՛ւ,
Որ ձախողումը փորձություն է
Հաջողությունից առաջ:
Տե՛ր Աստված,
Երբ առաջնորդում ես հաջողության,
Մի՛ խլիր ինձնից համեստությունս,
Երբ տալիս ես համեստություն,
Մի՛ վերցրու մարդկային հպարտությունս:
Տե՛ր Աստված,
Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ,
Ուժ տուր նրանցից ներում խնդրելու,
Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն,
Ուժ տուր ներելու նրանց:
Աղբյուրը` http://www.blog.magicwish.ru/suenosrealidad/molitva-rabindranata-tagora/999
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Հ.Գ. Թեև ռուսալեզու կայքերը միաբերան ասում են, որ տողերի հեղինակը Ռաբինդրանաթ Թագորն է, բայց դե, միևնույնն է, ոնց որ ինձ չեն համոզում…: Փնտրեցի, փնտրեցի, մի տարբերակ էլ գտա, էդ էլ եմ թարգմանել: Հիմա Դուք որոշեք, ով ում բարեկամն է…
Ահա իմ խնդրանքը քեզ, Տե՛ր, ավերի՛ր,
Հիմնահատակ ավերի՛ր աղքատությունն իմ սրտի,
Տո՛ւր ինձ ուժ` իմ ուրախությունն ու վիշտը տանելու համար,
Տո՛ւր ինձ ուժ` իմ սերը արգասաբեր դարձնելու համար,
Տո՛ւր ինձ ուժ` աղքատներին երբեք չմերժելու համար,
Տո՛ւր ինձ ուժ` ամբարտավան ուժերի առջև ծնկի չգալու համար,
Տո՛ւր ինձ ուժ` օրվա անցուդարձի մեջ հոգիս բարձր պահելու համար,
Եվ ինձ ո՛ւժ տուր` քո կամքին ամենայն սիրով ենթարկվելու համար…
Աղբյուրը` https://www.facebook.com/RabindranatTagor/posts/309069055882208
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Թագոր» կայքէջին
Уведомление: Ռաբինդրանաթ Թագոր, «Թափառող թռչուններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ռաբինդրանաթ Թագոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նարեկացի-Թագոր-Օշո-Նարեկացի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աստված-մարդ հիմնախնդիրն ըստ Թագորի և Նարեկացու | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)