Ռաբինդրանաթ Թագոր, «Թափառող թռչուններ»

Rabindranat TagorՄենք թափառող թռչուններ ենք Երկրի վրա… Թագոր

►Ես եկա քո ափ որպես օտարական, ես ապրեցի քո տան մեջ որպես հյուր, ես թողնում եմ քեզ որպես ընկեր, օ՛, Երկիր իմ…

►Դու ժպտացիր և խոսեցիր ինձ հետ, հենց այնպես, ոչ մի բանի մասին:

Բայց ես հասկացա, որ այդ պահին էի ես այդքան երկար սպասել…

►Մառախուղը հողի ցանկությունն է:

Նա թաքցնում է իր` այդքան տենչացող արևին…

►Երաժշտությունը հեռավոր ամռան պտտվում է աշնան շուրջ` ձգտելով դեպի իր նախկին բույնը…

►Լեռները նման են երեխաների ճիչերի. ձեռքերը պարզել են, որ աստղեր բռնեն..

►Իմ սրտի մենակության մեջ ես լսում եմ այրիացած երեկոյի հոգոցը` անձրևով ու մառախուղով պարուրված…

►Մութ գիշերվա արարման խորհուրդն անսահման է…

Գիտակցության խաբկանքները` առավոտյան մաղախուղ…

►Ես մտածում եմ կյանքի գետում լող տվող դարերի, սիրո ու մահվան, մոռացության մասին, և զգում եմ, թե ինչ է ազատությունը…

►Իմ երեկոն իջավ օտար ծառերի միջից, և ինձ հետ խոսեց մի լեզվով, որը չգիտեին իմ ցայգաբացի աստղերը…

► Մարդը գնում է դեպի ամբոխի աղմուկը, որպեսզի խեղդի իր մեջ սեփական լռության լացը…

►Կյանքը մեզ պարգև է ուղարկում. արժանի ենք լինում` տրվելով նրան…

►Ես չեմ կանչում քեզ իմ տուն:

Մտիր իմ անսահման մենակություն մեջ, Սեր իմ…

►Մենք սխալ ենք կարդում գրքերի աշխարհը, հետո ասում, որ այն խաբում է մեզ…

►Ծառերը, որպես կրքոտ ցանկություններ երկիրի, կանգնում են մատների ծայրերին, որպեսզի նայեն երկնքին …

►Թախծոտ դեմքը նրա մշտապես երազներում է իմ` ինչպես անձրևը գիշերվա…

►Մեծ մարդիկ հավերժական երեխաներ են: Մեռնելիս նրանք մեծ մանկությունն իրենց թողնում են աշխարհին…

► Բեռնիր թռչունի թևերը ոսկով և այն այլևս չի սավառնի երկնքում..

►Անձրևի կաթիլները համբուրեցին հողը` շշնջալով նրան. «Մենք զավակներն ենք քո, Մայր, հարազատ օջախի կարոտից վերադարձանք քեզ մոտ երկնքից…

►Ես ապրում եմ իմ փոքրիկ աշխարհում և վախենում եմ այն դույզն-ինչ ավելի փոքրացնելուց, բայց բարձրացրու ինձ քո աշխարհ և տուր ինձ ազատություն. և ես ուրախությամբ կկորցնեմ իմ ունեցածը…

►Լույսը, ինչպես մերկ երեխա, խաղում է կանաչ տերևների միջից: Նա, բարեբախտաբար, չգիտի, որ մարդը կարողանում է ստել…

►Հողն իր արցունքներով է պահպանում ժպիտի իր գույնը…

Աղբյուրը`  https://www.facebook.com/RabindranatTagor

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Թագոր» կայքէջին

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

7 Responses to Ռաբինդրանաթ Թագոր, «Թափառող թռչուններ»

  1. Уведомление: Ռաբինդրանաթ Թագոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ռաբինդրանաթ Թագոր, Աղոթք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Նարեկացի-Թագոր-Օշո-Նարեկացի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ես եկա քո ափ որպես օտարական, ես ապրեցի քո տան մեջ որպես հյուր… Թագոր | Մերի Երանոսյան

  7. Уведомление: Աստված-մարդ հիմնախնդիրն ըստ Թագորի և Նարեկացու | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий