… Այդ ես եմ պատասխանատու այն բանի համար, որ հեռանամ նրանից, ինչն ինձ վերք է հասցնում։ Ես եմ պատասխանատու այն բանի համար, որ պաշտպանվեմ նրանցից, ովքեր ինձ վնաս են տալիս։ Ես եմ պատասխանատու այն բանի համար, որ ուշադրություն դարձնեմ նրան, ինչ ինձ հետ կատարվում է և գնահատեմ կատարվող բաների մեջ իմ մասնակցության չափաբաժինը։
Ես պետք է գիտակցեմ այն ռեզոնանսը, որն առաջացնում է իմ արարքը։ Որպեսզի ինձ հետ կատարվի այն, ինչ կատարվում է, ես պետք է անեմ այն, ինչ անում եմ։ Ես չեմ ասում, իբր կարող եմ կառավարել ամենը` ինչ կատարվում է ինձ հետ, ոչ, բայց ես պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ կատարվում է ինձ հետ, որովհետև ինչ-որ բանում, թեկուզ մանրուքներում, ես նպաստել եմ դրան։
Ես չեմ կարող վերահսկել բոլոր շրջապատողների կարծիքը, բայց կարող եմ վերահսկել իմը։ Ես կարող եմ ազատորեն տնօրինել իմ արարքները։
Ե’ս պետք է որոշեմ, թե ինչպես եմ գործելու։ Իմ սահմանափակումներով, իմ դժբախտություններով, իմ տգիտությամբ, այն ամենով, ինչը ես սովորել եմ և ինչը ես գիտեմ։ Այդ ամենը հաշվի առնելով, ես պետք է որոշեմ, թե ինչպես վարվեմ լավագույն ձևով։ Եվ ես հենց այդպես պետք է վարվեմ։
Ես պետք է ավելի լավ ճանաչեմ ինձ, որպեսզի իմանամ իմ ռեսուրսները։
Ես պետք է այնքան սիրեմ ինձ, որպեսզի արտոնություններ տամ ինձ, և իմանամ, որ դա իմ որոշումն է։
Այդ ժամանակ ես ձեռք կբերեմ մի բան, որը բխում է ինքնավարությունից և ազատության հակառակ երեսն է` խիզախություն։ Ես խիզախություն կունենամ, որպեսզի գործեմ այնպես, ինչպես իմ գիտակցությունն է թելադրում, և վճարեմ դրա համար։
Այդ ժամանակ ես ազատ կլինեմ, նույնիսկ եթե դա ուրիշներին դուր չգա։
Եվ եթե դու ինձ չես սիրում այնպիսին, ինչպիսին ես կամ,
Եվ եթե դու լքես ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ,
Եվ եթե ձմռան ամենաերկար ու ամենացուրտ գիշերին դու ինձ մենակ թողնես և գնաս…
Փակի’ր դուռը, լսո՞ւմ ես։ Որովհետև փչում է։
Փակիր դուռը։ Եթե քո որոշումն այդպիսին է, փակիր դուռը։
Ես քեզ չեմ խնդրի նույնիսկ մեկ րոպե մնալ քո ցանկությանը հակառակ։ Ես քեզ խնդրում եմ` փակիր դուռը, որովհետև ես այստեղ ապրում եմ, իսկ դրսում ցուրտ է։
Եվ դա կլինի իմ որոշումը։
Դա ինձ վերածում է անձի, որը մանիպուլյացիաների ենթակա չէ։ Որովհետև ինքնաբավ մարդու հետ հնարավոր չէ մանիպուլյացիա անել, և մենք գիտենք, որ ոչ ոք չի կարող կառավարել նրան։ Որովհետև ինքնաբավ մարդուն միայն այն դեպքում կարելի է ղեկավարել, երբ նա ինքը դա ցանկանա, քանի որ նա անկառավարելի է, դուք չեք տնօրինում նրան։ Այդ նա է ղեկավարում իրավիճակը, նա է կառավարում ինքն իրեն։
Դա նշանակում է հսկայական քայլ կատարել ձեր անձնական պատմության ու զարգացման գործում, դա միանգամայն այլ ապրելակերպ, և, միգուցե, ուրիշներին ավելի լավ ճանաչել է նշանակում։
Եթե դուք իսկապես ինքնաբավ եք, եթե դուք նույնիսկ չնչին չափով թույլ չեք տալիս մանիպուլյացիա անել ձեզ հետ, ապա հավանական է, որ որոշ մարդիկ կհեռանան ձեր կյանքից…
Միգուցե, ինչ-որ մեկը չի ցանկանա մնալ։ Դե ինչ, հարկ կլինի համաձայնվել նաև այդպիսի գին վճարել։ Գին, որը նշանակում է մեր մոտ շրջապատի որոշ դեմքերից բաժանվել։
Եվ պատրաստ լինել տոնելու նոր դեմքերի ժամանումը (հնարավոր է…)
Խորխե Բուկայ
Աղբյուրը՝ Հրաչյա Ամիրյանի ֆեյսբուքյան էջ
Լուսանկարը՝ Ռուբեն Արմենյանի ֆեյսբուքյան էջից
Կարող եք ծանոթանալ նաև «Խորխե Բուկայ» էջին
Уведомление: Խորխե Բուկայ, «Ցանկանում եմ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Խորխե Բուկայ, «Մտադրության ուժի մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տվեք ձեզ ազատություն լինելու… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Խորխե Բուկայ «Տվեք ձեզ ազատություն լինելու…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ամառային ճամբարի բացօթյա ընթերցողական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ամառային ճամբարի բացօթյա ընթերցողական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ամառային ճամբարի ընթերցողական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Խորխե Բուկայ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ժամանակակից արգենտինական գրականություն. Խորխե Բուկայ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Մտադրության ուժի մասին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Խորխե Բուկայ «Մտադրության ուժի մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կարդում ենք համաշխարհային գրականություն փաթեթ… — Անի Արղության