Արաբական ժամանակակից պոեզիա (լրացված)

Адонис

Արաբական պոեզիան համաշխարհային գրականության արժեքներից է:

Արաբ պոետ Ադոնիսին (Ալի Ահ­մեդ Սա­ա­յիդ Իս­բեր) անվանում են «Իսլամի Նիցշե»: Ավելի քան երեք տասնամյակ Փարիզում բնակվող 85-ամյա սիրիացի այս գրողը գրեթե ամեն տարի հայտնվում է Նոբելյան մրցանակակիրների ամենահավանական թեկնածուների շարքում։ Նա Նոբելյան մրցանակի մշտական հավակնորդի համբավ ունի: ՅՈՒՆԵՍԿՕ միջազգային կազմակերպության խորհրդական է: Հայաստան այցելել է 2013 թ.-ին: Ադոնիսի բանաստեղծությունները արաբերենից թարգմանել է Էդուարդ Հարենցը:

Մելանխոլիա

Առեղծվածի երկնակամարում
շքեղագո՛ւյնը փայլող աստղերից-
Մելամաղձություն անունը ունի…

Էքստազ

Եվ ինքն իր միջից հառնում է Լույսը`
հանդիպելու իր լուսապատկերին…

Գաղտնահուշում

Ես կարող եմ հիմա-կուզե՞ս փորձեմ-
լեռնային բյուրեղին թևե՛ր վերագրել, և գավազանին` շուրթեր,
և հրամայել կյանքի գիշերվան`
եղբայր դառնալ պոեմի արշալույսին:
Ինչպե՞ս:
Կործանելով այբուբենը
(ներսից ու դրսից)`
Ասպատակելով, բռնանալով,
և կամ արհամարհելով բառերին…

Կնոջ դեմք

Ես ապրել եմ հայացքի մեջ մի կնոջ,

որն ապրում է ալիքներում ծովի:

Անկումը նեցուկ է դառնում`

կորցնելու ինքն իր ապաստանն իր սեփական խեցու մեջ:

Ես ապրել եմ հայացքի մեջ մի կնոջ,

որն սպանում է ինձ (մեկը, որ սիրում է

լինել յուրահատուկ)`

որպես մի անլույս փարոս իմ արյան մեջ,

որ դեռ շարունակում է նավարկել

դեպի բևե՛ռը խելագարության…

Պոետներ

Նրանց համար գոյություն չունեն
տաքուկ սենյակներ,
նրանք իրե՛նք են ջերմություն տալիս
Երկրի մարմնին`
օդից կռելով դրանց բանալիները…
Նրանց միֆերի համար
չկան ծագում ու տոհմածառ.
դրանք արձանագրված են`
ինչպես արև՛ն է արձանագրել
իր սեփական պատմությունը
… ոչ մի տեղ…

►Մերկացի՛ր, ծաղկո՛ղ ծառ, ու փաթաթիր քեզ լուսնի լույսով,

լիալուսի՛ն, ծագի՛ր,
սուզվի՛ր ծաղկող ծառերի մեջ`
ծաղկե սանդուղքն ի վար,
որ մենք զարդարել ենք ուրի՜շ ծաղիկներով,
նախշաքանդակներով`
աքաղաղը ցամաքում,
կատվաձուկը ծովի մեջ:
Ու կտոնենք մենք այդպես հարսանի՛քը
դրախտի ու երկրի,
պսակադրությո՛ւնը մարմնի և հոգու…

Մարամ Ալ-Մասրի

Ինձ նման կանայք
անհաղորդ են խոսքին.
բառերը կանգնում են կոկորդում`
ինչպես ձկան ոսկոր,
որ նրանք նախընտրում են կլլել:
Ինձ նման կանայք
գիտեն արտասվել միայն
արցունքներով կամակոր,
որոնք հանկարծ
պայթում ու դուրս են ցայտում
փրթած երակների պես:

Ինձ նման կանայք
հանդուրժում են հարվածները`
անկարող դրանք հակադարձելու:
Ճնշող զայրույթի՛ց են դողում:
Վանդակում փակված առյուծների պես
ինձ նման կանայք
ազատությո՛ւն են
երազում…

►Նա երկու կին ունի.

մեկը քնում է նրա անկողնում,
մյուսը` անկողնում նրա երազի:
Նա երկու կին ունի,
որոնք սիրում են իրեն.
մեկը լուռ ծերանում է նրա կողքին,
մյուսն իր երիտասարդությունն է նրան
նվիրում`
կաթվածահար անելով իր սեփական կյանքը:
Նա երկու կին ունի.
մեկը իր տան սրտում,
մյուսն իր սրտի տանը…

►Ես սպասում եմ`

մինչև

երեխաները քնեն,
որպեսզի
խորտակված հույսերիս դին
հանձնեմ մակընթացությանը…

►Բերանս`

մրսած բառերով լեցուն,
բանտ է`
կալանված փոթորիկներով:

Բերանս`
Իշտարի երգ,
հեքիաթ Շահրիզադեի:

Բերանս`
լռությամբ ճչացող գանգատ:

Բերանս`
շատրվան` հաճույքից ցայտող
Երգ երգոցը սրտի ու
մաշկի…

►Ձմռանը Դամասկոսն է
հակառակորդս,
ամռանը`
ծովը:

Երազիս մեջ
երեկ
ոտքով հարվածում էի ծովին
ու քարտեզով մեկ փռում
Դամասկոսի մազերը…

Քաղաքներ

Կան քաղաքներ, որ ուրի´շ
քաղաքներ են հիշեցնում,
երգեր կան, որ հիշեցնում են
ուրի´շ երգեր…

Կան հատուկ բույրեր` քաղաք հիշեցնող,
քաղաքներ, որ հիշեցնում են
մարդկանց, համբույրներ…
Քաղաքներ կան` հիշում են մեզ,
կան, որ մոռանում են…

Քաղաքներ կան` բնակվում են մեր ներսում,
կան, որ գերեվարում են մեզ…
Քաղաքներ կան` ազատում են շղթաներից:
Կան քաղաքներ, որ ապրելո´ւ համար են,
քաղաքներ կան` երազելո´ւ…
Կան քաղաքներ, որ մեզ լույս աշխարհ են բերում,
և կան, որ մեզ պարգևում են
խաղաղություն և անդորր…

Ես հիշում եմ

Ես հիշում եմ
ամեն առավոտ
դպրոցի ճանապարհին`
նավահանգստի երկայնքով մեկ,
արահե´տն այն ծուռտիկ`
Երիտասարդական սրճարանի հարևանությամբ,
ուր հավաքվում էին
թաղի ծերերը…

(Սիրտս նեղվում է)

Հիշում եմ փոքրիկ մատուցողին,
որ իր գործը թողած`
կիսաձայն երգում էր ինձ համար
կամ ժպիտ էր ուղարկում:
Ես ժպիտս թաքցնում էի փոքրիկ թաշկինակիս տակ
կամ ծովն էի նետում…

(Ժպտալը մեղք է)

Հիշում եմ`
ինչպես երեկոյան
մայրամուտի քիվերին
համբարձման ժամից առաջ
խաչվում էին քայլերն ու երազները
Լաթաքիայի երիտասարդ
աղջիկ-տղաների…

Հիշում եմ դեմքեր ու անուններ,
այգիներ ու փողոցներ:

Հիշում եմ ու
արտասվում…

►Դու

մոռացար, որ նա կին է…

Նա, ում մեջ դու տեսար
տխրությունը –
ինչպես նայում են օճառի պղպջակներին,
զվարճությո՛ւնն ապրեցիր
եղունգներդ հարդարելու,
մինչ նա
խորտակվում էր…

Նիզար Կաբբանի

Արաբերենից թարգմանությունը՝  Ռուզաննա Մանուկյանի

Երբ են հայտարարում արաբների վախճանը (հատված)

Ես արդեն հիսուն տարի է
Ուսումնասիրում եմ արաբների վիճակը.
Նրանք որոտում են ու չեն անձրևում,
Նրանք մտնում են պատերազմների մեջ ու դուրս չեն գալիս,
Նրանք կրծում են ճարտասանության մաշկն ու չեն մարսում:
Ես արդեն հիսուն տարի է
Փորձում եմ երկիր նկարել.
Փոխաբերաբար անվանենք արաբների երկիր,
Որոշ ժամանակ նկարեցի զարկերակի գույներով,
Որոշ ժամանակ նկարեցի զայրույթի գույներով,
Ու երբ նկարն ավարտվեց, ինքս ինձ հարցրի`
Եթե մի օր հայտարարեն արաբների մահվան մասին,
Ո՞ր գերեզմանում են նրանց թաղելու,
Ո՞վ է լացելու նրանց վրա.
Նրանք դուստրեր չունեն,
Նրանք որդիներ չունեն,
Այնտեղ տխրություն չկա
Ու ոչ ոք չի տխրում,
Հենց սկզբից փորձել եմ բանաստեղծություն գրել`
Իմ ու իմ արաբ նախնիների միջև տարածությունների չափման համար,
Տեսա զորքեր և ոչ թե զորքերի,
Տեսա գրավողներ և ոչ թե գրավվողների,
Բոլոր պատերազմներին հետևեցի հեռուստացույցի էկրանին գամված`
Սպանելով հեռուստացույցի էկրանին,
Վիրավորելով հեռուստացույցի էկրանին
Եվ հաղթելով հանուն Աստծո, որը գալիս է դեպի մեզ հեռուստացույցի էկրանից:
Ոˉվ իմ հայրենիք, քեզ դարձրին վախի շղթա,
Որի նորություններին հետևում ենք երեկոյան,
Բայց ինչպե՞ս տեսնենք, երբ էլեկտրականությունը կտրում են:
Ես հիսուն տարի հետո
Փորձում եմ գրանցել այն ամենն, ինչ արդեն տեսել եմ,
Տեսել եմ ժողովուրդների, որոնք ենթադրում են, որ մենք հետախուզական գործակալներ ենք
Հրամայում ենք Ալլահի անունից գլխացավի և գրիպի նման,
Բորի ու քոսի նման:
Տեսա արաբական աշխարհը առաջարկված հին կահույքի աճուրդում,
Սակայն արաբների չտեսա:

Աղբյուրը՝  Գրանիշ գրական ակումբ

Լուսանկարում՝ արաբ պոետ Ադոնիս

Կարող եք ծանոթանալ նաև՝ 

Ջեբրան Խալիլ Ջեբրան

Նագիբ Մահֆուզ

Յուսուֆ Իդրիս

Նիզար Կաբանի

Մահմուդ Դարվիշ

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

28 Responses to Արաբական ժամանակակից պոեզիա (լրացված)

  1. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Լրացուցիչ փաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Մերին չի հասնի … | Starfall

  7. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Հոկտեմբեր 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  10. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  11. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: Ժամանակակից հունական պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ

  14. Уведомление: Հեռավար ուսուցման լրացուցիչ փաթեթ — Սեբաստացիական մեդիադարակ

  15. Уведомление: Հեռավար ուսուցում․ գրականություն — Սեբաստացիական մեդիադարակ

  16. Уведомление: Ուսումնական արձակուրդը Հորդանանում – Էկոլոգիա

  17. Уведомление: Կարդում ենք արտասահմանյան գրականություն — Սեբաստացիական մեդիադարակ

  18. Уведомление: Կարդում ենք արտասահմանյան գրականություն – Վահե Գաբրիելյան

  19. Уведомление: Կարդում ենք համաշխարհային գրականություն — Սեբաստացիական մեդիադարակ

  20. Уведомление: Արաբական գրականություն — Դավիթ Մուրադյանի բլոգ,

  21. Уведомление: Կարդում ենք համաշխարհային գրականություն – Ռուսլան Հովսեփյան

  22. Уведомление: Հորդանան․ ճամփորդական նոր ուղղություն – Էկոլոգիա

  23. Уведомление: Սեպ․ 2-6 , Նախագծային ուսուցման շաբաթ — Ալեքսանդր Թևոսյան

  24. Уведомление: Ուխտագնացություն դեպի Հորդանան – Գոհար Եղոյան

  25. Уведомление: Ուխտագնացություն դեպի Հորդանան – Գոհար Եղոյան

  26. Уведомление: Հորդանանի նախագծային խմբի պարապմունք հանդիպումներ – Գոհար Եղոյան

  27. Уведомление: Հորդանանի նախագծային խմբի պարապմունք հանդիպումներ – Գոհար Եղոյան

  28. Уведомление: Կարդում ենք արտասահմանյան գրականություն — Սեդրակյան Վահանի Բլոգ

Оставьте комментарий