Արաբական ժամանակակից պոեզիա (լրացված)

Адонис

Արաբական պոեզիան համաշխարհային գրականության արժեքներից է:

Արաբ պոետ Ադոնիսին (Ալի Ահ­մեդ Սա­ա­յիդ Իս­բեր) անվանում են «Իսլամի Նիցշե»: Ավելի քան երեք տասնամյակ Փարիզում բնակվող 85-ամյա սիրիացի այս գրողը գրեթե ամեն տարի հայտնվում է Նոբելյան մրցանակակիրների ամենահավանական թեկնածուների շարքում։ Նա Նոբելյան մրցանակի մշտական հավակնորդի համբավ ունի: ՅՈՒՆԵՍԿՕ միջազգային կազմակերպության խորհրդական է: Հայաստան այցելել է 2013 թ.-ին: Ադոնիսի բանաստեղծությունները արաբերենից թարգմանել է Էդուարդ Հարենցը:

Մելանխոլիա

Առեղծվածի երկնակամարում
շքեղագո՛ւյնը փայլող աստղերից-
Մելամաղձություն անունը ունի…

Էքստազ

Եվ ինքն իր միջից հառնում է Լույսը`
հանդիպելու իր լուսապատկերին…

Գաղտնահուշում

Ես կարող եմ հիմա-կուզե՞ս փորձեմ-
լեռնային բյուրեղին թևե՛ր վերագրել, և գավազանին` շուրթեր,
և հրամայել կյանքի գիշերվան`
եղբայր դառնալ պոեմի արշալույսին:
Ինչպե՞ս:
Կործանելով այբուբենը
(ներսից ու դրսից)`
Ասպատակելով, բռնանալով,
և կամ արհամարհելով բառերին…

Կնոջ դեմք

Ես ապրել եմ հայացքի մեջ մի կնոջ,

որն ապրում է ալիքներում ծովի:

Անկումը նեցուկ է դառնում`

կորցնելու ինքն իր ապաստանն իր սեփական խեցու մեջ:

Ես ապրել եմ հայացքի մեջ մի կնոջ,

որն սպանում է ինձ (մեկը, որ սիրում է

լինել յուրահատուկ)`

որպես մի անլույս փարոս իմ արյան մեջ,

որ դեռ շարունակում է նավարկել

դեպի բևե՛ռը խելագարության…

Պոետներ

Նրանց համար գոյություն չունեն
տաքուկ սենյակներ,
նրանք իրե՛նք են ջերմություն տալիս
Երկրի մարմնին`
օդից կռելով դրանց բանալիները…
Նրանց միֆերի համար
չկան ծագում ու տոհմածառ.
դրանք արձանագրված են`
ինչպես արև՛ն է արձանագրել
իր սեփական պատմությունը
… ոչ մի տեղ…

►Մերկացի՛ր, ծաղկո՛ղ ծառ, ու փաթաթիր քեզ լուսնի լույսով,

լիալուսի՛ն, ծագի՛ր,
սուզվի՛ր ծաղկող ծառերի մեջ`
ծաղկե սանդուղքն ի վար,
որ մենք զարդարել ենք ուրի՜շ ծաղիկներով,
նախշաքանդակներով`
աքաղաղը ցամաքում,
կատվաձուկը ծովի մեջ:
Ու կտոնենք մենք այդպես հարսանի՛քը
դրախտի ու երկրի,
պսակադրությո՛ւնը մարմնի և հոգու…

Մարամ Ալ-Մասրի

Ինձ նման կանայք
անհաղորդ են խոսքին.
բառերը կանգնում են կոկորդում`
ինչպես ձկան ոսկոր,
որ նրանք նախընտրում են կլլել:
Ինձ նման կանայք
գիտեն արտասվել միայն
արցունքներով կամակոր,
որոնք հանկարծ
պայթում ու դուրս են ցայտում
փրթած երակների պես:

Ինձ նման կանայք
հանդուրժում են հարվածները`
անկարող դրանք հակադարձելու:
Ճնշող զայրույթի՛ց են դողում:
Վանդակում փակված առյուծների պես
ինձ նման կանայք
ազատությո՛ւն են
երազում…

►Նա երկու կին ունի.

մեկը քնում է նրա անկողնում,
մյուսը` անկողնում նրա երազի:
Նա երկու կին ունի,
որոնք սիրում են իրեն.
մեկը լուռ ծերանում է նրա կողքին,
մյուսն իր երիտասարդությունն է նրան
նվիրում`
կաթվածահար անելով իր սեփական կյանքը:
Նա երկու կին ունի.
մեկը իր տան սրտում,
մյուսն իր սրտի տանը…

►Ես սպասում եմ`

մինչև

երեխաները քնեն,
որպեսզի
խորտակված հույսերիս դին
հանձնեմ մակընթացությանը…

►Բերանս`

մրսած բառերով լեցուն,
բանտ է`
կալանված փոթորիկներով:

Բերանս`
Իշտարի երգ,
հեքիաթ Շահրիզադեի:

Բերանս`
լռությամբ ճչացող գանգատ:

Բերանս`
շատրվան` հաճույքից ցայտող
Երգ երգոցը սրտի ու
մաշկի…

►Ձմռանը Դամասկոսն է
հակառակորդս,
ամռանը`
ծովը:

Երազիս մեջ
երեկ
ոտքով հարվածում էի ծովին
ու քարտեզով մեկ փռում
Դամասկոսի մազերը…

Քաղաքներ

Կան քաղաքներ, որ ուրի´շ
քաղաքներ են հիշեցնում,
երգեր կան, որ հիշեցնում են
ուրի´շ երգեր…

Կան հատուկ բույրեր` քաղաք հիշեցնող,
քաղաքներ, որ հիշեցնում են
մարդկանց, համբույրներ…
Քաղաքներ կան` հիշում են մեզ,
կան, որ մոռանում են…

Քաղաքներ կան` բնակվում են մեր ներսում,
կան, որ գերեվարում են մեզ…
Քաղաքներ կան` ազատում են շղթաներից:
Կան քաղաքներ, որ ապրելո´ւ համար են,
քաղաքներ կան` երազելո´ւ…
Կան քաղաքներ, որ մեզ լույս աշխարհ են բերում,
և կան, որ մեզ պարգևում են
խաղաղություն և անդորր…

Ես հիշում եմ

Ես հիշում եմ
ամեն առավոտ
դպրոցի ճանապարհին`
նավահանգստի երկայնքով մեկ,
արահե´տն այն ծուռտիկ`
Երիտասարդական սրճարանի հարևանությամբ,
ուր հավաքվում էին
թաղի ծերերը…

(Սիրտս նեղվում է)

Հիշում եմ փոքրիկ մատուցողին,
որ իր գործը թողած`
կիսաձայն երգում էր ինձ համար
կամ ժպիտ էր ուղարկում:
Ես ժպիտս թաքցնում էի փոքրիկ թաշկինակիս տակ
կամ ծովն էի նետում…

(Ժպտալը մեղք է)

Հիշում եմ`
ինչպես երեկոյան
մայրամուտի քիվերին
համբարձման ժամից առաջ
խաչվում էին քայլերն ու երազները
Լաթաքիայի երիտասարդ
աղջիկ-տղաների…

Հիշում եմ դեմքեր ու անուններ,
այգիներ ու փողոցներ:

Հիշում եմ ու
արտասվում…

►Դու

մոռացար, որ նա կին է…

Նա, ում մեջ դու տեսար
տխրությունը –
ինչպես նայում են օճառի պղպջակներին,
զվարճությո՛ւնն ապրեցիր
եղունգներդ հարդարելու,
մինչ նա
խորտակվում էր…

Նիզար Կաբբանի

Արաբերենից թարգմանությունը՝  Ռուզաննա Մանուկյանի

Երբ են հայտարարում արաբների վախճանը (հատված)

Ես արդեն հիսուն տարի է
Ուսումնասիրում եմ արաբների վիճակը.
Նրանք որոտում են ու չեն անձրևում,
Նրանք մտնում են պատերազմների մեջ ու դուրս չեն գալիս,
Նրանք կրծում են ճարտասանության մաշկն ու չեն մարսում:
Ես արդեն հիսուն տարի է
Փորձում եմ երկիր նկարել.
Փոխաբերաբար անվանենք արաբների երկիր,
Որոշ ժամանակ նկարեցի զարկերակի գույներով,
Որոշ ժամանակ նկարեցի զայրույթի գույներով,
Ու երբ նկարն ավարտվեց, ինքս ինձ հարցրի`
Եթե մի օր հայտարարեն արաբների մահվան մասին,
Ո՞ր գերեզմանում են նրանց թաղելու,
Ո՞վ է լացելու նրանց վրա.
Նրանք դուստրեր չունեն,
Նրանք որդիներ չունեն,
Այնտեղ տխրություն չկա
Ու ոչ ոք չի տխրում,
Հենց սկզբից փորձել եմ բանաստեղծություն գրել`
Իմ ու իմ արաբ նախնիների միջև տարածությունների չափման համար,
Տեսա զորքեր և ոչ թե զորքերի,
Տեսա գրավողներ և ոչ թե գրավվողների,
Բոլոր պատերազմներին հետևեցի հեռուստացույցի էկրանին գամված`
Սպանելով հեռուստացույցի էկրանին,
Վիրավորելով հեռուստացույցի էկրանին
Եվ հաղթելով հանուն Աստծո, որը գալիս է դեպի մեզ հեռուստացույցի էկրանից:
Ոˉվ իմ հայրենիք, քեզ դարձրին վախի շղթա,
Որի նորություններին հետևում ենք երեկոյան,
Բայց ինչպե՞ս տեսնենք, երբ էլեկտրականությունը կտրում են:
Ես հիսուն տարի հետո
Փորձում եմ գրանցել այն ամենն, ինչ արդեն տեսել եմ,
Տեսել եմ ժողովուրդների, որոնք ենթադրում են, որ մենք հետախուզական գործակալներ ենք
Հրամայում ենք Ալլահի անունից գլխացավի և գրիպի նման,
Բորի ու քոսի նման:
Տեսա արաբական աշխարհը առաջարկված հին կահույքի աճուրդում,
Սակայն արաբների չտեսա:

Աղբյուրը՝  Գրանիշ գրական ակումբ

Լուսանկարում՝ արաբ պոետ Ադոնիս

Կարող եք ծանոթանալ նաև՝ 

Ջեբրան Խալիլ Ջեբրան

Նագիբ Մահֆուզ

Յուսուֆ Իդրիս

Նիզար Կաբբանի

Մահմուդ Դարվիշ

Արևելքի երբեմնի Փարիզը՝  Բեյրութ․․․

Սիրով՝ Հայկական կակաչ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

15 отзывов на “Արաբական ժամանակակից պոեզիա (լրացված)

  1. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Լրացուցիչ փաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Մերին չի հասնի … | Starfall

  7. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Հոկտեմբեր 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  10. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  11. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: Ժամանակակից հունական պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ

  14. Уведомление: Հեռավար ուսուցման լրացուցիչ փաթեթ — Սեբաստացիական մեդիադարակ

  15. Уведомление: Հեռավար ուսուցում․ գրականություն — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s