Վիրջինիա Սատիր «5 ազատություն»

satir

«Ես ուզում եմ, որ ինձ սիրեն, բայց չբռնանան: Ես ուզում եմ, որ ինձ գնահատեն առանց հիմնավորման: Ես ուզում եմ, որ ինձ միանան, բայց չնվաճեն: Ես ուզում եմ, որ ինձ խնդրեն, բայց չպահանջեն: Ես ուզում եմ օգնել, բայց չմեղադրվել անկարողության համար: Եթե երկուսս էլ սա ենք ուզում, ուրեմն մենք կարող ենք հանդիպել»: Վիրջինյա Սատիր

Վիրջինյա Սատիրը աշխարհում հայտնի ամերիկացի հոգեթերապևտ է:
Նրա հայացքները մեծ ազդեցություն են թողել հոգեբանության, մասնավորապես՝ ընտանեկան հոգեբանության զարգացման վրա: Սատիրին իրավամբ համարում են «ընտանեկան հոգեբանության մայրիկ»:

Զբաղվել է նաև միջազգային դիվանագիտական գործունեությամբ՝ արդյունավետ կերպով գտնելով ազգային և քաղաքական կոնֆլիկտների լուծման ուղիներ:

Ստորև ներկայացնում ենք Վիրջինյա Սատիրի՝ ազատության մասին  5 նշանավոր հիմնադրույթները, որոնք, ըստ էության, ընկած են բոլոր տիպի խնդիրների հիմքում:

5 ազատություն

1. Ազատություն` տեսնելու և լսելու այն, ինչ գոյություն ունի հիմա՝  եղել է կամ կլինի-ի փոխարեն:

2. Ազատություն` ասելու այն, ինչ իրականում զգում և մտածում եմ, ոչ թե այն, ինչ ինձնից սպասում են:

3. Ազատություն՝ զգացմունքներ ունենալու, ոչ թե ձևացնելու համար:

4. Ազատություն  խնդրելու այն, ինչ ինձ պետք է` թույլտվություն ստանալ սպասելու փոխարեն:

5. Ազատություն ռիսկի համար պատասխանատվություն կրելու՝ միայն հին, փորձված միջոցներով գործելու և նորով տարվելու փոխարեն:

Աղբյուր՝  Вирджиния Сатир. Концепция «5 свобод»

  Институт семейной психологии и консультирования

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.