«Ես տեսնում եմ Աստծուն, ով ինձ հնարավորություն է տալիս ունենալ ցանկացած բան, որը ես եմ ընտրել, ինչպես նաև դրան հասնելու միջոցներ, որպեսզի կարողանամ հասնել իմ ուզածին:
Եվ ամենահզոր միջոցը իմ բարեկամությունն է Աստծո հետ»: Նիլ Դոնալդ Ուոլշ
Նիլ Դոնալդ Ուոլշը ամերիկացի գրող է: Աշխարհին հայտնի են նրա «Զրույցներ Աստծո հետ», «Բարեկամությունը Աստծո հետ», «Աստծո հետ միասին» գրքերը:
Նիլ Դոնալդ Ուոլշի «Զրույցներ Աստծո հետ» գիրքը 5 տարի շարունակ գլխավորում է «Նյու-Յորք Թայմսի» հրապարակած աշխարհում ամենակարդացվող գրքերի ցանկը: Այդ գիրքը արդեն թարգմանվել է 28 լեզուներով, ունի 12 միլիոն տպաքանակ:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ, քանի որ իրական երջանկությունը մարդու ներսում է:
Սովորեցրեք նրանց ունենալ բարձր ինքնագնահատական:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ պարտություն ասվածը միայն հորինվածք է, որ ամեն մի փորձ հաջողություն է, որ ամեն նվաճում տանում է դեպի հաղթանակ, որ առաջին հաղթանակը ոչ պակաս պատվաբեր է, քան վերջինը:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ նրանք ապրում են անհավանական առատության աշխարհում, որ ամեն ինչ այս աշխարհում բավարար է բոլորի համար:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ ցանկացած բան ունենալու համար անհրաժեշտություն չկա մրցակցելու ուրիշների հետ, քանի որ Աստծո օրհնությունը բոլորի համար յուրահատուկ է:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ պետք չէ անհանգստանալ ճիշտ չընդունվելու համար:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ ավելի լավը լինելով չէ պայմանավորված Աստծո աչքերում թանկ լինելը:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ հետևանքը և պատիժը նույն բանը չեն, և Աստված աշխարհ եկավ ոչ թե դատելու, այլ փրկելու համար:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ սիրո համար պայմաններ չկան, և ամենալավ նվերը, որ նրանք կարող են տալ աշխարհին՝ սերն է:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ լինել յուրահատուկ չի նշանակում լինել ավելի լավը, քան ուրիշները, լինել յուրահատուկ չի նշանակում ցույց տալ գերազանցությունն ուրիշների նկատմամբ:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ չկա ոչինչ, ինչ նրանք չեն կարող անել կյանքում:
Սովորեցրեք ձեր երեխաներին, որ միակ բանը, ինչը չպետք է բոլոր մարդիկ մոռանան, այն է, թե ովքեր են իրենք իրականում:
Սովորեցրեք ձեր երեխաներին ոչ թե խոսքերի միջոցով, այլ գործերի, քանի որ այն, ինչ դուք անեք, ձեր երեխաները կրկնօրինակելու են, և այնպես, ինչպես դուք հիմա ապրում եք՝ նրանք են ապրելու:
Աղբյուր՝ Նիլ Դոնալդ Ուոլշ, «Սովորեցրեք ձեր երեխաներին, որ…»
Ավելին կարդալու համար կարող եք այցելել ֆեյսբուքցի իմ ընկերոջ՝ Ալեքսեյ Կուզմինի «Собиратель звезд» էլեկտրոնային ամսագիր:
Уведомление: 5 ուղերձ Նիլ Դոնալդ Ուոլշից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լույս դարձիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Նիլ Դոնալդ Ուոլշ <> | Մելինե Մարտիրոսյան