Ի՜նչ մի դժվար է ընդունել, որ մարդը պատասխանատվություն է կրում միայն իր արարքների, իր բառերի, իր գրի, իր կատարած հիմարությունների ու իր արած ախմախությունների համար:
Այն, ինչը ինքը իր ազատ կամքով չի ընտրել, ասել է թե՝ առանց իր համաձայնության ընտրել են այլոք ու իր փոխարեն որոշել ուրիշները, ուրեմն և իզուր ժամանակ մի կորցրեք՝ սպասելով լուրջ արդյունքների: Դրանք մեղմ ասած՝ չեն լինելու կամ էլ կեղծ ու ստահոդ են լինելու: Ու գիտե՞ք՝ ինչու:
Շատ պարզ պատճառաբանությամբ՝ ինքը չի ընտրել, բնականաբար, պատասխանատվություն չի կրում այս կամ այն բանն անելու, ասելու կամ գրելու: Ոչ էլ վատ զգացեք, պարզապես ինչ-որ բան պահանջելուց առաջ սովորողին ընտրության հնարավորություն տվեք ու թույլ տվեք, որ ինքը սեփական կամքով որոշի իր անելիքը:
Էսքան բան:
Դիտարկում 1. դիջիթեքյան հոդված (միջանկյալ հաշվետվություն)
Դիտարկում 2. 40-ից 50 էլեկտրոնային էջ (միայն մայրենի լեզու)
Դիտարկում 3. ինտերնետից չկախվածության ելքեր (բովանդակային միջուկ)
НравитсяНравится