Ազգությամբ հնդիկ Էնթոնի դե Մելլոն հոգեթերապևտ է, աշխարհում հայտնի է հոգեվերլուծության և խմբային հոգեթերապիայի իր մեթոդներով, ինչպես նաև՝ արևելյան փիլիսոփայության և խորհրդապաշտական ուսմունքների նորովի մեկնաբանությամբ:
Հիմնադրել է Հովվական Խորհրդատվության և Հոգևորության Ինստիտուտը:
Գրել է «Երբ է Աստված ծիծաղում», «Հիմարության մեկ րոպե», «Վիշապը սավառնում է ամպերում» առակների շարքերը:
Մահացել է 1987 թվականին՝ 55 տարեկան հասակում, Նյու Յորքում:
Ազատություն և սեր
Մարդն ինքնին հետաքրքիր է ճիշտ այնպես, ինչպես մայրամուտը կամ սիմֆոնիան են գեղեցիկ, այնպես, ինչպես ծառն է գեղեցիկ ինքնին, ոչ թե այն պատճառով, որ այն ստվեր ունի կամ էլ պտուղ է տալիս:
Այդպես ձեր սիրելին չի պատկանում ձեզ, այլ բոլորինն է կամ էլ ոչ մեկինը, ինչպես ոչ մեկին չի պատկանում արևը կամ ծառը: «Մնա ինքդ քեզ հետ, ունեցիր քո սեփական կարծիքը…»:
Այս խոսքերը և քեզ ազատություն կբերեն: Այժմ դուք պատրաստ եք սիրել: Եթե դուք կառչում եք ձեր կապվածությանը, ապա ուրիշին առաջարկում եք ոչ թե սեր, այլ շղթա, որը կապում է երկուսիդ էլ:
Սերը կարող է գոյություն ունենալ միայն լիարժեք ազատության պայմաններում: Իսկական սիրահարը սիրելիի մեջ տեսնում է միայն լավը, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սիրահարը իրոք ազատ է:
Աղբյուր՝ Энтони де Мелло — Свобода и любовь
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Էնթոնի դե Մելլո, առակներ
քաջ էր :)
НравитсяНравится
Հաստատ:
НравитсяНравится
Уведомление: Էնթոնի դե Մելլո «Ամեն օրը` Նոր տարի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Էնթոնի դե Մելլո «Ամեն օրը` Նոր տարի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Էնթոնի դե Մելլո «Ազատություն և սեր» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ