Հայկական կակաչ, լատիներեն անվանումը՝ Papaver Armeniacum
Հայկական կակաչը կակաչազգիների ընտանիքի պատկանող բուսատեսակ է: Այն առաջին անգամ նկարագրել է Ավգուստին Պիրամուս դը Կոնդոլը: Հայկական կակաչը երբեմն անվանում են նաև անատոլիական կակաչ:
Նկարագիր
Հայկական կակաչը միամյա, երկամյա կամ բազմամյա, 20-40 սմ բարձրության հասնող բույս է, ծաղիկը թավշյա է, ալ կարմիր գույնի, ցողունը՝ կանաչ, կոկոնը նշտարաձև է, տերևները նստադիր են և մազմզոտ: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Ծաղիկները համեմատաբար փոքր են, նուրբ, ճառագայթաձև և համաչափ: Պտուղը 0. 8- 1.2 սմ ունեցող պարկուճ է, սերմերը մանր են:
Տարածված է
Հայկական կակաչը աճում է սկսած 1700-ից մինչև 3400 մետր բարձրադիր տարածքներում՝ հողի մանրախիճ կամ կրաքարային բաղադրություն ունեցող վայրերում:
Հանդիպում է Թուրքիայի հարավ-արևելքում, Վանա լճի և Արարատ լեռան մերձակա վայրերում, ինչպես նաև՝ Իրանի և Հայաստանի բարձրադիր գոտիներում:
Աղբյուր՝ http://de.wikipedia.org/wiki/Armenischer_Mohn
Հետգրություն. Փաստորեն միանգամայն հնարավոր է նաև չիմացած լեզվից թարգմանություն անել: Հայկական կակաչի մասին տեղեկատվություն չգտնելով ծանոթ լեզուներով՝ տեքստը թարգմանվել է գերմաներենից:
Հայկական կակաչ (Papaver Armeniacum) Հայկական բարձրավանդակում հանդիպող (գրանցված է Կարմիր գրքում) բնության այս քնքուշ հրաշքին արևմտահայերը տալիս էին նույնքան սիրունիկ, ունկ շոյող ու զրնգուն անուն՝ հազրէ, լալէ, արևելահայերն անվանում են խաշխաշ, լալա, իսկ Արցախում` տոպ (պուտ):
