Ձոն առ Արարատ

11075204_981705625186540_563079123036430384_n

Ես վաղուց Արարատը չեմ լուսանկարում: Չեմ հավանում, երբ հետո նայում եմ արածս լուսանկարները: Մի տեսակ շատ աղքատիկ ու խղճուկ է ստացվում զգացածիս ու տեսածիս համեմատ: 

Զատիկի առավոտ: Քնից արթնացա հանկարծակի, կտրուկ ու միանգամից: Աչքս բացեցի թե չէ, չգիտես՝  ինչու մոտեցա պատուհանին, բացեցի շերտավարագույրն ու միանգամից հասկացա՝  ով էր ինձ կանչում…

Նման բան ինձ հետ էլի է պատահել: Երբ գիշերը անսպասելի ու չհայտագրված ձյուն է եկել՝  ճերմա՜կ ու լուսավո՜ր: Երբ արթնացել եմ ու դեռ պատուհանից դուրս չնայած՝  համոզված եմ եղել, որ Ինքը՝  Նորին Գերազանցություն Մաքրությունն է ժամանել ձյան տեսքով…

Իմ ննջասենյակի պատուհանը նայում է ուղիղ Արարատին (իսկ այսօր՝  Արարատի աչքերին):

Նայեցի ու նայեցի, հուզվեցի ու հուզվեցի: Աստվա՜ծ իմ, ինչքան վեհաշուք, պայծառ ու ոգեղեն բան կա էս մեր նըխշուն ու խորոտ լեռան մեջ: Խենթանալու բան է…

Մեկ-մեկ քիչ է մնում մի բան դնես ոտքիդ տակ, հասնես Արարատին, համբուրես  ճակատը, որ սիրտդ գոնե մի քիչ հովանա….

Ինչ էլ արեցի, ոնց էլ շարժվեցի սենյակում, հայացքս Արարատից կտրել չհաջողվեց: Փողոցում քայլելիս ու երթուղայինում էլ չկարողացա չնայել: Եկեղեցի հասնելուց մի կանգառ շուտ իջա, որ շարունակեմ Արարատին նայել: Դանդաղ քայլում էի ու մրմնջում. «Աստված իմ, շնորհակալ եմ, որ ես ծնվել եմ այս հողի վրա, շնորհակալ եմ, որ ամեն օր տեսնում եմ այս բիբլիական լեռը: Շնորհակալ եմ…»:

Ու հասկացա, չէ՛, պարզորոշ զգացի ու հստակ գիտակցումն ունեցա առ այն՝  հողը, որի վրա ես հիմա քայլում եմ, զորավոր է ու օրհնված, Արարատին, որին ես կախարդված նայում եմ ու հայացքս կտրել չեմ կարողանում՝  պայծառ է ու լուսե:

Ու պայծառությունն ու օրհնությունն այդ , չգիտեմ՝  ոնց, բայց կամացուկ գալիս, տեղավորվում ու թևավորվում է իմ ներսում…Դա նման է Պատարագից հետո ստացած Ս. Հաղորդությանը, երբ բերանումդ համ ես զգում …

Էլ ի՞նչ է պետք մարդուն, հը՞ն…Ինձ, որ ոչինչ պետք չէ:

Փա՜ռքդ շատ, Տեր Աստված, որ Արարատ ենք պարգև ստացել:

Մնում է միայն, որ Արարատն այդ մեր ներսում ունենանք…

Լուսանկարը՝  Արմինե Թոփչյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «Ձոն առ Արարատ»

  1. Уведомление: Երկուսին էլ սիրում եմ մի ուրի՜շ սիրով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Երկուսին էլ սիրում եմ ուրի՜շ սիրով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Մի´ մտածեք մարդկայնորեն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s