Վենետիկի 56-րդ բիենալե

bienale

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում  են սփյուռքահայ 18  արվեստագետներ. Նինա Խաչատուրյան (ԱՄՆ, Ֆինլանդիա), Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա, Գերմանիա), Հայկ Այվազյան (Լիբանան), Մելիք Օհանյան (Ֆրանսիա), Մխիթար Կարապետյան (Բելգիա), Նիկոլ Բեզջյան (ԱՄՆ, Սիրիա), Աննա Բողիգյան (Եգիպտոս, Կանադա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա), Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիկի Լուչի (Իտալիա), Արամ Ջիբիլյան (ԱՄՆ), Սարգիս (Թուրքիա, Ֆրանսիա), Հրայր Սարկիսյան (Սիրիա, Մեծ Բրիտանիա), Այկատերինի Ջեգիսյան (Հունաստան), Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա), Ռենե Գաբրի և Այրին Անաստաս (Իրան, Պաղեստին, ԱՄՆ): Հայաստանը Բիենալեյում ներկայացնում է Միքայել Օհանջանյանը, չնայած բնակվում է Իտալիայում:

Հայաստանի տաղավարի համադրողը Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ Կյուբերյանն է: Նա տաղավարը հյուսել է «Հայություն» («Armenity») կոնցեպտի շուրջ: Այն պատահական չի համարել, քանի որ, ըստ համադրողի, ֆրանսահայ երիտասարդ սերունդը այդ տերմինով է բնորոշում Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին:

Նիլոլ Բեզջյան. ծնվել է 1955թ.-ի սեպտեմբերի 11-ին Հալեպում (Սիրիա):

816-nigol-bezjian-dir

Մեծացել է Բեյրութում, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ ավարտել է Նյու Յորքի տեսողական արվեստների դպրոցի կինոբաժինը և Կալիֆորնիայի համալսարանը (Լոս Անջելես): Ապրել և աշխատել է շատ երկրներում: Մի շարք ֆիլմեր է հեղինակել և մրցանակների արժանացել հեղինակավոր ՄԿՓ-երում: Ավագ հեռուստապրոդյուսեր է Միջին Արևելքում:
Ֆիլմացանկ
Օջախ կարմենական (1982), Մոխրագույն ձիու ժամը (1984), Սիսեռ (1992), Ծիրանով լեցուն ճանապարհներ (2001), Մյուռոն (2002), Ավյուն (2003), Հայրենի հող (2008), Կոշիկներս Պոլիս ձգեցի (2011), Կաթ, մեխակ և աստվածային երգ (2012):

Ներկայացնում է Նիկոլ Բեզջյանը. CNN

Նիկոլ Բեզջյանի մասին, մանուշակագույն ձայնով ու իր նման սիրուն, պատմում է մեր սքանչելի Մերի Մուսինյանը:

Նինա Խաչատուրյանը արվեստի գործիչ է, Նյու -Յորքի համալսարանի Գելաթինի դպրոցի դասախոս։ Այս արվեստագետի յուրահատկությունն այն է, որ ստեղծագործում է 9 կմ բարձրության վրա:

«Նինա Խաչատուրյանը օգտագործում է օդում թռիչքի երկար ժամերը՝  ֆոտոստեղծագործություններ ստանալու համար։ Նրան ոգեշնչել են օդանավից բացվող տեսարանները», գրում է Wall Street Journal-ը։

2010 թվականին Ատլանտա թռիչքի ժամանակ նա որոշեց կոտրել ձանձրույթն ու տևական ժամերը ծառայեցնել որևէ հետաքրքիր գաղափարի։ Նա iPhone-ով սկսել է Seat Assignment անվանումով շարունակական ֆոտոշարքեր անել։ Մասնավորապես, նա հավաքում է սենդվիչների մնացորդներն ու տեղավորում բնության պատկերների վրա այնպես, որ կարծես աղետ պատուհասած լինի գեղեցիկ լանդշաֆտներին։ Նա օգտագործում է նաև զուգարանի թղթեր և անձեռոցիկներ՝  իրեն վերածելով 17-րդ դարի հոլանդական կտավների հերոսուհիների, որոնց անմահացնում է սելֆիներով։

BN-HF159_fixbag_M_20150303103633BN-HF191_fixbag_M_20150303110122

Նկարների հեղինակ՝  Նինա Խաչատուրյան

Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա, Գերմանիա)- Արգենտինահայ նկարչուհի, արվեստաբան, վիզուալ արտիստ, համադրող: Ապրում է Բեռլինում: Սիլվինա Տեր-Մկրտիչյանը տարբեր նախագծերում և ստեղծագործություններում դիտարկում է պատկանելությունների խնդիրը: Ներկայացնում է Սիվիլնեթը

 Melik_Ohanian_Futuring_(Planet)_2011g_Espace14SeteMelikOhanian22382b

Մելիք Օհանյան (Ֆրանսիա)Ֆրանսահայ նշանավոր արվեստագետ

Ֆրանսիական paris-art.com-ը այսպես է ներկայացնում Մելիք Օհանյանի ինքնատիպ արվեստը: «Նա մեզ տանում է մի աշխարհ, ուր միախառնված են գիտությունը, քաղաքականությունը, պատմական իրողությունները, բանաստեղծական մտադրությունները: Այդ ամենը միասին ստեղծում են կոլեկտիվ երևակայական մի երևույթ, որի միջոցով բացահայտվում են մեր հարաբերությունները աշխարհի հետ: Նրա գործերը, ըստ էության, ներկայանում են տարածական և նյութական իրական պատկերների ձևով»:

Հեղինակային իրավունքների հետ կապված՝  բլոգում կայքի ակտիվ հղումը չեմ տեղադրում: Նրանց, ում հետաքրքիր է Մելիք Օհանյանի արվեստը, կարող են այցելել  www.paris-art.com/galerie/melik-ohanian/1176.html կայք: Իրոք, հետաքրքիր է: Ինձ, որ դուր եկավ:

Արամ Ջիբիլյան (ԱՄՆ)- Այս արվեստագետը ներկայանում է լուսանկարչական աշխատանքների պատումաշարքով, մասնակցել է «Տղամարդկայնություն. կոտրել կարծրատիպերը» առցանց ցուցահանդեսին:

Սարգիս (Թուրքիա, Ֆրանսիա),  Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա)

Հետաքրքիրն այն է, որ Թուրքագիտական Պորտալը նախապես տեղեկացրել էր, որ ժամանակակից կոնցեպտուալ նկարչության երկու հայտնի արվեստագետներ՝  Սարգիս Զաբունյանը և  Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա), ըստ թուրքական «Զաման» պարբերականի, ներկայացնելու են թուրքական տաղավարը:

Հայաստանը Բիենալեյում ներկայացնում է Միքայել Օհանջանյանը, չնայած բնակվում է Իտալիայում: Ծնվել է 1976 թ. Երևանում։ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի Ուսւմնարանն ու Գեղարվեստի Պետական Ակադեմյան ավարտելուց հետո մեկնում է Ֆլորենցիա, որտեղ ավարտում է Ֆլորենցիայի Գեղեցիկ Արվեստների Ակադեմիան։

Mikayel_Bearb-300x200

Մասնակցել է միջազգային ցուցահանդեսների. 2010 թ. Վենետիկի Ճարտարապետության Բիեննալե, 2011 թ. Վենետիկի Արվեստի Բիեննալեն ÉMovin’UP (Իտալիա) և Premio Targetti (Իտալիա) միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր։

Մնացած արվեստագետների մասին, ցավոք, տեղեկություններ չգտա:

Կարող եք ծանոթանալ նաև՝  Միջազգային մամուլի անդրադարձը Վենետիկի բիենալեում Հայաստանի հաղթանակին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s