ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում են սփյուռքահայ 18 արվեստագետներ. Նինա Խաչատուրյան (ԱՄՆ, Ֆինլանդիա), Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա, Գերմանիա), Հայկ Այվազյան (Լիբանան), Մելիք Օհանյան (Ֆրանսիա), Մխիթար Կարապետյան (Բելգիա), Նիկոլ Բեզջյան (ԱՄՆ, Սիրիա), Աննա Բողիգյան (Եգիպտոս, Կանադա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա), Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիկի Լուչի (Իտալիա), Արամ Ջիբիլյան (ԱՄՆ), Սարգիս (Թուրքիա, Ֆրանսիա), Հրայր Սարկիսյան (Սիրիա, Մեծ Բրիտանիա), Այկատերինի Ջեգիսյան (Հունաստան), Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա), Ռենե Գաբրի և Այրին Անաստաս (Իրան, Պաղեստին, ԱՄՆ): Հայաստանը Բիենալեյում ներկայացնում է Միքայել Օհանջանյանը, չնայած բնակվում է Իտալիայում:
Հայաստանի տաղավարի համադրողը Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ Կյուբերյանն է: Նա տաղավարը հյուսել է «Հայություն» («Armenity») կոնցեպտի շուրջ: Այն պատահական չի համարել, քանի որ, ըստ համադրողի, ֆրանսահայ երիտասարդ սերունդը այդ տերմինով է բնորոշում Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին:
Նիլոլ Բեզջյան. ծնվել է 1955թ.-ի սեպտեմբերի 11-ին Հալեպում (Սիրիա):
Մեծացել է Բեյրութում, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ ավարտել է Նյու Յորքի տեսողական արվեստների դպրոցի կինոբաժինը և Կալիֆորնիայի համալսարանը (Լոս Անջելես): Ապրել և աշխատել է շատ երկրներում: Մի շարք ֆիլմեր է հեղինակել և մրցանակների արժանացել հեղինակավոր ՄԿՓ-երում: Ավագ հեռուստապրոդյուսեր է Միջին Արևելքում:
Ֆիլմացանկ
Օջախ կարմենական (1982), Մոխրագույն ձիու ժամը (1984), Սիսեռ (1992), Ծիրանով լեցուն ճանապարհներ (2001), Մյուռոն (2002), Ավյուն (2003), Հայրենի հող (2008), Կոշիկներս Պոլիս ձգեցի (2011), Կաթ, մեխակ և աստվածային երգ (2012):
Ներկայացնում է Նիկոլ Բեզջյանը. CNN
Նիկոլ Բեզջյանի մասին, մանուշակագույն ձայնով ու իր նման սիրուն, պատմում է մեր սքանչելի Մերի Մուսինյանը:
Նինա Խաչատուրյանը արվեստի գործիչ է, Նյու -Յորքի համալսարանի Գելաթինի դպրոցի դասախոս։ Այս արվեստագետի յուրահատկությունն այն է, որ ստեղծագործում է 9 կմ բարձրության վրա:
«Նինա Խաչատուրյանը օգտագործում է օդում թռիչքի երկար ժամերը՝ ֆոտոստեղծագործություններ ստանալու համար։ Նրան ոգեշնչել են օդանավից բացվող տեսարանները», գրում է Wall Street Journal-ը։
2010 թվականին Ատլանտա թռիչքի ժամանակ նա որոշեց կոտրել ձանձրույթն ու տևական ժամերը ծառայեցնել որևէ հետաքրքիր գաղափարի։ Նա iPhone-ով սկսել է Seat Assignment անվանումով շարունակական ֆոտոշարքեր անել։ Մասնավորապես, նա հավաքում է սենդվիչների մնացորդներն ու տեղավորում բնության պատկերների վրա այնպես, որ կարծես աղետ պատուհասած լինի գեղեցիկ լանդշաֆտներին։ Նա օգտագործում է նաև զուգարանի թղթեր և անձեռոցիկներ՝ իրեն վերածելով 17-րդ դարի հոլանդական կտավների հերոսուհիների, որոնց անմահացնում է սելֆիներով։
Նկարների հեղինակ՝ Նինա Խաչատուրյան
Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա, Գերմանիա)- Արգենտինահայ նկարչուհի, արվեստաբան, վիզուալ արտիստ, համադրող: Ապրում է Բեռլինում: Սիլվինա Տեր-Մկրտիչյանը տարբեր նախագծերում և ստեղծագործություններում դիտարկում է պատկանելությունների խնդիրը: Ներկայացնում է Սիվիլնեթը
Մելիք Օհանյան (Ֆրանսիա)— Ֆրանսահայ նշանավոր արվեստագետ
Ֆրանսիական paris-art.com-ը այսպես է ներկայացնում Մելիք Օհանյանի ինքնատիպ արվեստը: «Նա մեզ տանում է մի աշխարհ, ուր միախառնված են գիտությունը, քաղաքականությունը, պատմական իրողությունները, բանաստեղծական մտադրությունները: Այդ ամենը միասին ստեղծում են կոլեկտիվ երևակայական մի երևույթ, որի միջոցով բացահայտվում են մեր հարաբերությունները աշխարհի հետ: Նրա գործերը, ըստ էության, ներկայանում են տարածական և նյութական իրական պատկերների ձևով»:
Հեղինակային իրավունքների հետ կապված՝ բլոգում կայքի ակտիվ հղումը չեմ տեղադրում: Նրանց, ում հետաքրքիր է Մելիք Օհանյանի արվեստը, կարող են այցելել www.paris-art.com/galerie/melik-ohanian/1176.html կայք: Իրոք, հետաքրքիր է: Ինձ, որ դուր եկավ:
Արամ Ջիբիլյան (ԱՄՆ)- Այս արվեստագետը ներկայանում է լուսանկարչական աշխատանքների պատումաշարքով, մասնակցել է «Տղամարդկայնություն. կոտրել կարծրատիպերը» առցանց ցուցահանդեսին:
Սարգիս (Թուրքիա, Ֆրանսիա), Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա)
Հետաքրքիրն այն է, որ Թուրքագիտական Պորտալը նախապես տեղեկացրել էր, որ ժամանակակից կոնցեպտուալ նկարչության երկու հայտնի արվեստագետներ՝ Սարգիս Զաբունյանը և Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա), ըստ թուրքական «Զաման» պարբերականի, ներկայացնելու են թուրքական տաղավարը:
Հայաստանը Բիենալեյում ներկայացնում է Միքայել Օհանջանյանը, չնայած բնակվում է Իտալիայում: Ծնվել է 1976 թ. Երևանում։ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի Ուսւմնարանն ու Գեղարվեստի Պետական Ակադեմյան ավարտելուց հետո մեկնում է Ֆլորենցիա, որտեղ ավարտում է Ֆլորենցիայի Գեղեցիկ Արվեստների Ակադեմիան։

Մասնակցել է միջազգային ցուցահանդեսների. 2010 թ. Վենետիկի Ճարտարապետության Բիեննալե, 2011 թ. Վենետիկի Արվեստի Բիեննալեն ÉMovin’UP (Իտալիա) և Premio Targetti (Իտալիա) միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր։
Մնացած արվեստագետների մասին, ցավոք, տեղեկություններ չգտա:
Կարող եք ծանոթանալ նաև՝ Միջազգային մամուլի անդրադարձը Վենետիկի բիենալեում Հայաստանի հաղթանակին





