Էքզյուպերի «Եթե սերը պարտավորություն է»

10389202_466734036828496_691667572938495660_n

Ասա նրան.

«Այո՛, ես շտապում էի քեզ մոտ գալ և ուրախանում էի այդ հանդիպումներով: Կատարում էի քո քմահաճույքները: Տալիս էի նվերներ: Ինձ համար քո զայրույթը սիրո քաղցրություն էր. իշխանություն, որ ես էի քեզ տվել: Ես  քեզ իրավունք տվեցի անելու ամեն ինչ, որպեսզի դու իմ հանդեպ կապվածություն զգաս: Ինձ կապող օղակ էր պետք, արմատներ և ճյուղեր: Ես թույլ տվեցի ղեկավարել ինձ, որպեսզի կարողանամ օգնել քեզ: Այդպես ինձ հետ կապվում են իմ վարդերը, որոնց ես աճեցնում եմ: Ես իմ վարդերի հպատակն եմ: Այդ ծառայության մեջ իմ արժանապատվության դեմ գնացող վիրավորական ոչինչ չկա: Նրանց ես պարտական եմ իմ սիրով:

Ես չեմ վախենում պատասխանատվությունից, ընդհակառակը՝  խնդրում եմ դրանք ինձ համար: Ես իմ կամքով եմ ընտրել այդ ճանապարհը, քանզի ոչինչ այս աշխարհում ինձ չի պարտադրել դա անել: Բայց դու սխալվեցիր, երբ իմ՝ քեզ մատուցած ծառայությունները համարեցիր կախվածության արդյունք: Ես քեզնից կախվածություն չեմ ունեցել: Ես ընդամենը մեծահոգի եմ գտնվել:

Դու հաշվե՞լ ես, թե ես որքան քայլեր եմ արել դեպի քեզ գալով: Քեզ սնել է ոչ թե իմ սերը, այլ իմ սիրո ակնածանքը: Դու անտեսեցիր այն արմատները, որոնք սնունդ էին առնում իմ շռայլությունից: Եվ ես հեռանում եմ քեզանից: Ես հոգ եմ տանում, որպեսզի օգնեմ իմ սիրուն, ծառայեմ իմ սիրո առողջությանը: Ինձ ճանապարհ է պետք, և ոչ թե պատ:

Դու ոչ թե սեր ես պահանջում, այլ աստվածացում: Դու իմ առաջ փակել ես ճանապարհը: Ու այդ ճանապարհի վրա կանգնել ես որպես կուռք: Ես ոչինչ չունեմ անելու նրա հետ: Ես կգնամ մեկ այլ ճանապարհով:

Ես աստվածիկ չեմ, ում առաջ պետք է խնկարկեն, ես ստրուկ չեմ, ում տեր է հարկավոր: Ով կփորձի ինձ կապել, ես կհեռանամ նրանից: Ես իր չեմ պահարանում դրված, և ոչ մեկն էլ չի կարող կիրառել ինձ: Եվ ոչ էլ ես նման պահանջներ ունեմ ուրիշներից: Նա, ով սիրում է ինձ, տալիս է առանց հաշիվի:

Դու ումի՞ց ես ինձ առել, որ համարես քո սեփականությունը: Ես քո էշը չեմ: Հնարավոր է՝  Տերն է ինձ պարտավորեցնում քեզ հավատարիմ լինել: Բայց քո առաջ ես պարտավորություն չունեմ»:

Իսկ, եթե սերը պարտավորություն է, ապա Աստծո առաջ:

Աղբյուր՝  АНТУАН ДЕ СЕНТ-ЭКЗЮПЕРИ. «Цитадель»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Էքզյուպերի» կայքէջին

Հետգրություն. Էքզյուպերիի «Цитадель»  («Միջնաբերդ», կամ էլ՝ «Ամրոց») գրքի այս հատվածը, ամենայն հավանականությամբ, հասցեագրված է կնոջը՝ Կոնսուելո Կուպրինին, ով, ի դեպ, ըստ ուսումնասիրողների, համարվում է «Փոքրիկ իշխանի» վարդի նախատիպը:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Էքզյուպերի «Եթե սերը պարտավորություն է»»

  1. Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s