Ով էր Էքզյուպերիի վարդի նախատիպը

108.indd«Նրանց միջև և կիրք կար, և քնքշություն, և փոխադարձ հիացմունք: Բայց ես երեբեք չեմ հանդիպել նման զույգի, որ այդքան շատ սիրեին միմյանց և այդքան շատ …դժբախտ լինեին ամուսնության մեջ»: Կոնսուելոյի մասին այս խոսքերն է գրել Էքզյուպերիի ընկերը՝ Գաստոն Գալլիմարը: 

Փոքրիկ իշխանին աշխարհում այնպիսի մանուկ ու մեծահասակ չկա, որ չճանաչի ու չսիրի: Սակայն նրա հեղինակ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ու նրա կյանքի մասին քչերը գիտեն: Անտուանը շատ նրբազգաց երիտասարդ է եղել, սիրահարվող ու հաճախ իրեն միայնակ եւ դժբախտ համարող: Մի անգամ նա իր մորը գրել է. «Կնոջից ես պահանջում եմ, որ նա խաղաղեցնի իմ ներքին հակասություններն ու անհանգստությունները: Ահա թե ինչու է ինձ անհրաժեշտ կինը: Երիտասարդ տարիքում մենակ լինելը շատ դժվար է, մամա: Երիտասարդ կյանքդ համարում ես անպետք մի բան»: 1921 թվականին երիտասարդ Անտուանը զորակոչվում է բանակ, հենց այնտեղ էլ ծնվում է մեծ սերն ու հետաքրքրությունը ինքնաթիռների նկատմամբ: Այդ ժամանակ է նաեւ, որ նա սիրահարվում է Լուիզա անունով մի աղջկա, սակայն աղջիկն անտարբեր էր երիտասարդ երկրպագուի նկատմամբ: Անտուանն իր ընկերների մեջ հայտնի էր նվիրվածությամբ ու առատաձեռնությամբ: Շատերին զարմացնում էին Անտուանի «այս աշխարհից չլինելը», նրա հայացքը մշտապես երկինք էր հառած, ու նա աշխարհի կեղտի հետ գործ չուներ:

Իր երազած «մոլորակն» էր փնտրում ասես կամ փորձում էր կեղտոտված Երկիր մոլորակը անընդհատ մաքրել իր բարձր, անկեղծ, սիրով լի ներկայությամբ: Այսպիսի երիտասարդը չէր կարող մնալ առանց մեծ ու նվիրական սիրո: Այդ սերը նրան տալիս է հայտնի ռուս գրող Կուպրինի դուստրը` Կոնսուելոն: Այս աղջնակը ոչ պակաս «խելագար» էր` օժտված սուր հումորով, վառ երեւակայությամբ, հախուռն ու համարձակ: Շուտով նրանք ամուսնանում են, սակայն երջանիկ կյանքը երկար չի տեւում: Կոնսուելոն անընդհատ ուզում էր, որ ամուսինը հիանա իրենով եւ հոգ տանի իր մասին: Մի փոքր անտարբերությունն անգամ չէր ներում, սկսում էր կոտրել սպասքը, գնալ տնից, աղմկել: 1943 թվականին լույս է տեսնում Էքզյուպերիի աշխարհահռչակ «Փոքրիկ իշխանը»… դժվար չէր կռահել, թե ով է վարդի նախատիպը:

Աղբյուրը`  hraparak. am

Լուսանկարում՝  Էքզյուպերի և Կոնսուելո

Կարող եք կարդալ նաև՝ 

Էքզյուպերիի նամակը  Նատալի Պալեին 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «Ով էր Էքզյուպերիի վարդի նախատիպը»

  1. Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Նունե ջան,ինձ շատ դուր եկավ Ձեր աշխատանքը…կեցցեք…

  3. Уведомление: Եթե սերը պարտավորություն է, ապա Աստծո առաջ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Էքզյուպերի «Նամակ պատանդին» (հատված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Էքզյուպերի «Միջնաբերդ» (հատվածներ)  | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s