Իմ սիրո մեջ այգաբացի թարմություն կա ու քնքուշ զովություն….
Այդ սիրո մեջ մայրամուտի գույներ կան ու տաքուկ երանգներ…
Այդ սիրո մեջ երեկոյի թրթռացող լույսեր կան ու ներկայություն…
Այդ սիրո մեջ գիշերվա խորին խորհուրդ կա ու պայծառ լռություն…
Այդ սիրո մեջ խաղաղություն կա ու անապակ մաքրություն…
Այդ սիրո մեջ սրտի զարկ կա, հոգու թրթիռ ու մտքի թռիչք…
Այդ սիրո մեջ չկա որևէ պարտադրանք, ու ոչ էլ պայման…
Այդ սիրո մեջ չկա սահման, ոչ էլ անգամ սպասում…
Այդ սիրո մեջ կա մի բուռ անմահություն…
Այդ սիրո մեջ Սեր է ու Ազատություն,
Ու Սերն այդ մի կում սառը ջուր է…
Ու դրախտն այս իմ ներսո՞ւմ է:
Աստվա՜ծ իմ, շնորհակալ եմ,
Որ թույլ ես տալիս
Սիրո սրտում
Ապրեմ ես:
Ն. Մ.
