Հաղթահարել և փոխվել

Gianstefano-Fontana-Vaprio

Մարդիկ, ովքեր իսկապես սիրում են մեզ, փոխում են ոչ թե ճնշում գործադրելով ու պահանջներ ներկայացնելով, ոչ էլ անգամ խորհրդատվությամբ և տրամաբանական հիմնավորումներ անելով:

Նրանց  Սերը փոխում է, քանզի ընդունում են մեզ: Նրանք ցույց են տալիս երկու՝ արտաքուստ անհամատեղի բաներ:

Առաջին՝

Նրանք մատնանշում են ցավը, որ պատճառում ենք ինքներս մեզ և նրանց՝  անմիտ արարքներ կատարելով:

Եվ ահա երկրորդը…

Երկրորդ՝  նրանք լիակատար կերպով մեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին մենք կանք: Հասկանո՞ւմ եք: Մենք զգում ենք, որ նրանց համար թանկ ենք նույնիսկ այդպիսին…նույնիսկ այդքան անմիտ: Եվ դա ցանկացած բառից ավելի ուժեղ է ազդում: Դա մեծ ցանկություն է առաջացնում հաղթահարելու սեփական թուլությունները, սովորության ուժը, նույնիսկ ինչ-որ մեկի աչքից ընկնելու վախն է ի չիք դարձնում:

Հաղթահարել և փոխվել:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սիրել են ինձ:

Շնորհակալություն ասել նրանց, ովքեր սիրում են ինձ:

Եվ ներողություն հայցել նրանցից, ովքեր թեև լսեցին շատ բառեր, բայց չընդունեցին ու չզգացին ինձ: Այդպես լինում է:

Մենք բոլորս աճում ենք, մենք բոլորս փոխվում ենք…

Աղբյուր՝   Собиратель звезд

Լուսանկարը՝  Gianstefano Fontana Vaprio

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставить комментарий