Դու պետք է որոշես՝ ում և երբ թողնես քո ներաշխարհ:
Երկար ժամանակ դու թույլ ես տվել մարդկանց ներխուժել քո կյանք՝ տուրք տալով նրանց կարիքներին և ցանկություններին: Դու չես եղել սեփական տան տերը և զգացել ես, որ քեզ օգտագործել են: Դրան արագ հետևում է հոգնածության կուտակումը, աճում է գրգռվածությունը, հոգում առաջանում է չարություն և վիրավորանք:
Քեզ պատկերացրու միջնադարյան մի ամրոց՝ շրջապատված փոսերով: Դեպի ներս գնացող միակ մուտքը բացվող կամուրջն է: Ամրոցի սեփականատերը ինքը պետք է որոշի, երբ բարձրացնել կամուրջը, և երբ այն իջեցնել: Հակառակ դեպքում տանտերը թշնամիների և տարբեր խաբեբաների համար հեշտությամբ ձեռք բերվող որս կդառնա, իսկ ամրոցը կվերածվի շրջմոլիկների համար նախատեսված գիշերակցի: Այդ ժամ նա սեփական տիրույթներում խաղաղություն չի ունենա:
Շատ կարևոր է, որ դու ինքդ վերահսկես քո ներաշախարհ տանող կամուրջը:
Առանց սրտի առանձնացման մարդկային հարաբերություններն արագ դեգրադացվում են: Մենք դառնում ենք պահանջող և ագահ, կեռիկների նման ամուր կառչում ենք ուրիշներից, կախվածության և սենտիմենտալության մեջ պահելով՝ օգտագործում ենք մարդկանց: Պատճառը հետևյալն է՝ առանց այլոց ներքին առանձնացում ապահովելու, մենք չենք կարող շրջապատողների կողմից ընդունվել: Բանն այն է, որ մենք մարդկանց ընկալում ենք որպես միջոց՝ բավարարելու սեփական ցանկությունները և կարիքները: Հաճախ դրանք կարող են թաքնված ցանկություններ լինել:
Սիրո գաղտնիքը հետևյալն է՝ այն պահպանում և հարգում է մտերիմ մարդու բացառիկությունն ու անկրկնելությունը՝ ապահովելով ազատ տարածք, որպեսզի մարդն իր մենակությունը կարողանա վերածել առանձնացման:
Այդ ժամ մենք կարող ենք աջակցել և խրախուսել միմյանց, քանի որ նման առանձնացումը բերում է փոխադարձ հարգանքի, ուրիշի անհատականության առանձնահատկությունների նկատմամբ հոգատարության և անձնային տարածքի սահմանների հանդեպ զգայունության բարձրացման: Այդ տարածքին մենք վերաբերում ենք պատկառանքով, գիտակցելով, թե որքան սրբազան է մեզնից յուրաքանչյուրի սիրտը:
Առանձնացման դեպքում մենք հոգու խաղաղություն ենք ապրում՝ միմյանց խրախուսելով ներքին լռության մեջ լսելու մի ձայն, ով կոչ է անում մեզ վեր կանգնել մարդկային մտերմությունից ի շահ նոր եղբայրության:
Ներքին այդ լուռ տարածության մեջ մենք ընդունակ ենք դառնում աստիճանաբար բացահայտել Նրա ներկայությունը: Նրա մեջ է թաքնված համայն սերն ու բարեկամությունը, այդ Նա է մեզ տալիս զմիմյանս սիրելու ազատությունը, քանզի Նա առաջինը սիրեց մեզ (տես՝ Հովհ. 4.19):
Աղբյուր՝ Генри Нувен: Внутренний голос любви., «Постижение. «Три ступени духовной жизни»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի. Արամազդ լեռան լանջին
Уведомление: Պատկերացրու, որ… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հենրի Նուվեն «Սիրո ներքին ձայնը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նա է կյանքի և բուժման աղբյուրը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նուվեն «Քո նվիրած իմ նոր հայացքը…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոգևոր կյանքի ամենամեծ թշնամին՝ ինքնամերժում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)