Երբեք մի՛ լսեք նրանց, ովքեր ցանկանալով ձեզ օգնել խորհուրդ են տալիս հրաժարվել ձեր ունեցած ճշմարտությունից:
Դու համառորեն քո կոչումին կառչիր ճիշտ այնպես, ինչպես որ ինքն է քեզ համառորեն ուղեկցում:
Հանձնել այն՝ նշանակում է վնասել ինքդ քեզ, բայց իմացիր. քո ճշմարտությունը տեղ կհասնի շատ դանդաղ, այն չես կարողանալու խցկել հանկարծակի հայտնաբերած բանաձևի մեջ, այն աճելու է ծառի պես և պահանջվելու է աշխատանքի նույնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ծառը աճեցնելու համար:
Իսկ դո՞ւ: Քեզ հարկավոր է վեր բարձրանալ կտրուկ զառիթափին աճած ծառի նման:
Ակնթարթային աշխարհում ծնվել ամբողջական, (այն դուք հաստատում եք ձգտելով հասնել դրան), ոչ թե գլուխկոտրուկի գուշակություն է, այլ հնարավոր է հակասությունները հաղթահարելով և արյունահոսող վերքերը բժշկելով:
Հասնելով այս ամբողջականությանը՝ դու զգալու ես և նրա բերած զորությունը:
Ահա թե ինչու եմ ես այս ամենը այդքան կարևորում մարդու կյանքում:
Մարդուն, վաղուց մոռացված աստվածների նման, հարկավոր է դանդաղ ընթացք և լռություն:
Աղբյուրը՝ Антуан де Сент-Экзюпери
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Էքզյուպերի» կայքէջին
Уведомление: 2015-2016 ուս. տարվա նախագծեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)