Այդերի հովիտ. Համշեն

Zilkale

Համշենը անտառածածկ լեռներով և միջնադարյան քարե կամուրջներով հարուստ աշխարհ է: Նայում-նայում ու չես հասկանում, թե ոնց է հնարավոր լեռների վրա տներ կառուցել, բնակավայր ստեղծել, կտրուկ զառիթափին տնամերձ հողամաս մշակել՝ հուզելու աստիճան կոկիկ ու խնամված:

manchuna

Տպավորիչ են Զիլքալե ամրոցը,  70 մետր բարձրությունից գահավիժող Մանչունայի ջրվեժը, Քաջքարի հպարտ լեռները, Զույգ կամուրջները, որի տակով առանց խառնվելու հոսում են միանգամայն տարբեր ջրեր. մեկը զուլալ, մյուսը՝ պղտոր:

hamchen

Չամլըհամշենում (Հին Համշեն) է գտնվում Արտերի (Այդերի) նշանավոր հովիտը, որը համարվում է Թուրքիայի 7 հրաշալիքներից մեկը: Ի դեպ. ցանկում գրանցված են նաև Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, Նեմրութի հեթանոսական աստվածների հուշարձանախումբը:

Ayder

Համշենի բարձրադիր գեղատեսիլ հովիտն ի սկզբանե եղել է ամառային արոտավայր, այսօր այն զբոսաշրջային, ինչպես նաև՝ բիզնես կենտրոն է: Համարվում է պետական արգելոց: Փաստորեն ոչ միայն ծառերն ու կենդանիները կարող են հայտնվել պետական հոգածության կենտրոնում, այլ նաև մարդիկ, նրանց կենցաղն ու մշակույթը:

Այդերի հովտում՝ զարմանահրաշ այս աշխարհում, միախառնված են հինն ու նորը, բնությունն ու ճարտարապետությունը, բարձր տեխնոլոգիաներն ու աշխատանքային պարզագույն գործիքները: Մարդիկ ապրում են իրենց փոքրիկ խրճիթներում, հող են մշակում ու կենդանիներ պահում:

Հնաշունչ հյուղակների անմիջական հարևանությամբ ժամանակակից մոդեռն ոճի նորօրյա հյուրանոցներ են ու առևտրի տարատեսակ կրպակներ: Այս ամենը ոչ միայն չեն խանգարում միմյանց ու չեն ճնշում իրարու, այլ ընդհակառակը՝  լրացնում, ամբողջացնում են տեսարանը՝ լիարժեք ու կենդանի դարձնելով այն:

Մի խոսքով՝  իսկական պատկեր, տեսնել է պետք:

Լուսանկարները՝  անձնական արխիվից

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Համշենահայեր. ինքնություն և մշակույթ» 

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

10 отзывов на “Այդերի հովիտ. Համշեն

  1. Уведомление: 2015-2016 ուս. տարվա նախագծեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հեղինակային կրթական ծրագիրը` մեգանախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Գետը` Եփրատ կամ Եդեմաբուխ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ճանաչել այդ սխալները չկրկնելու համար, նորից եմ կրկնում, չկրկնելու համար, չկրկնելու համար… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Թուրքիային պատուհասած հրդեհներ․ Աստծո պատիժ, թե՞ վրեժխնդրություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Թուրքիային պատուհասած հրդեհներ․ Աստծո պատիժ, թե՞ վրեժխնդրություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ուսումնական նյութերի ցանկ — Սեբաստացիական մեդիադարակ

  9. Уведомление: Ազգագրական ձմեռային փառատոն — Սեբաստացիական մեդիադարակ

  10. Уведомление: Ազգագրական ձմեռային փառատոն – Հերմինե Գևորգյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s