Հենրի Նուվեն «Պատկերացրու, որ…»

12278790_1003025256422817_3768864970003873862_n (1)

Պատկերացրո՛ւ՝ դու խորապես հավատում ես,

որ քո սերը Ռոբինի հանդեպ, քո բարությունը ընկերների և մեծահոգությունը աղքատների նկատմամբ փոքրիկ մանանեխի սերմեր են, որից աճում են ուժեղ ծառեր, իսկ այդ ծառերի ճյուղերի վրա բազում թռչուններ բույն են հյուսում:

Պատկերացրո՛ւ՝  սրտի խորքում դու հավատում ես, որ քո ժպիտները և ձեռքսեղմումները, գրկախառնություններն ու համբույրները ընդամենը առաջին նշաններն են ամբողջ աշխարհը սիրո ու խաղաղության մեջ պահելու համար:

Պատկերացրո՛ւ՝ դու հավատում ես, որ սիրո յուրաքանչյուր ժեստ փոխադարձ է, այն գնալով ընդգրկում է նորանոր լայն շրջանակներ այն խճաքարի նման, որ նետում են հանդարտ լճակի մեջ:

Պատկերացրու, պատկերացրու…

Եթե այս ամենը պատկերացնեիր, դու կարո՞ղ էիր հուսահատության մեջ հայտնվել, զայրանալ, վիրավորվել կամ վրեժ լուծել: Կարո՞ղ էիր ատել, ոչնչացնել կամ սպանել: Կարո՞ղ էիր քո կարճատև երկրային գոյության իմաստը գտնելու հույսը կորցնել:

Մենք քեզ հետ կպարեինք ուրախությունից, եթե իսկապես հավատայինք, որ մենք՝  փոքրիկ մարդիկ, ընտրյալ ենք, օրհնյալ և մաքուր՝ հաց դառնալու համար: Հացն այդ բազմապատկվում է, երբ տալիս են մարդկանց:

Մենք քեզ հետ այլևս չէինք վախենա մահից: Նրան կսպասեինք ինչպես մեր ցանկությունների գագաթնակետի՝ պարգև դառնալով մարդկանց համար:

Այն, որ մենք մտքով և սրտով այդքա՜ն հեռու ենք այս ամենից, խոսում է այն մասին, որ մենք ընդամենը սկսնակներ ենք հոգևոր կյանքում և մինչև վերջ չենք ընդունում մեր կոչման ճշմարտությունը:

Պետք է երախտապարտ լինել ճշմարտության յուրաքանչյուր շողի համար, որին հաջողվում է հասնել, և պետք է հավատալ, որ միշտ կա՛ ավելին, որ պետք է տեսնել…միշտ:

Աղբյուրը՝  Генри Нувен «Жизнь Возлюбленного»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Գայանե Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից

Կարող եք ծանոթանալ նաև՝  Հենրի Նուվեն «Նա առաջինը սիրեց մեզ»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Հենրի Նուվեն «Պատկերացրու, որ…»»

  1. Уведомление: Հենրի Նուվեն «Սիրո ներքին ձայնը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Նա է կյանքի և բուժման աղբյուրը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Նուվեն «Քո նվիրած իմ նոր հայացքը…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հոգևոր կյանքի ամենամեծ թշնամին՝ ինքնամերժում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s