Ճապոնական պոեզիա (թանկա-օրացույց)

AshunՄիցունարի-Նո Մասյո 

Կիկուձուկի- հոկտեմբեր՝ քրիզանթեմների ամիս

Երկնքի ժպիտը

Խոնարհվել է քրիզանթեմի վրա,

Ճիշտ այդպես ես դու

Փայլում իմ հոգում՝

Որպես աշնան գիշերվա երազանք:

Աշնանային քամու

Ուղին ծածկված է գլխարկներով

Դեղին քրիզանթեմների,

Նրանց զուսպ քնքշությունը

Ուշացած սիրո դառնություն է:

Կամինաձուկի-նոյեմբեր՝  առանց աստվածների ամիս

Անկողնում պառկած նայում եմ՝

Ինչպես է ձյունը պտտվում,

Հեռանում է աշունը,

Թվում է՝ աստվածները

Երկնքից արձակուրդ են վերցնել:

Սպիտակ լռության մեջ

Մոռացվել են կարծես

Երկիր ու երկինք:

Աստվածները քնել են ասես

Մխիթարանքից…

Սիմոցուկի-դեկտեմբեր՝ սառնամանիքների ամիս

Եղևնու թարթիչները

Ծածկվել են քնքուշ սառույցով,

Ես հիշեցի Ձյունե

Թագուհու մասին հեքիաթը

Եվ ցավը խոցեց սիրտս:

Գետն է հազիվհազ շնչում

Քնի մեջ խոր ձմռան:

Հիմա նաև սառույց է

Մեր երկուսի ձեռքերում:

Մենք՝  երկուսս …ճերմակ:

Աղբյուր՝  http://japanpoetry.ru/calendar

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Էդգար Հարությունյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Ճապոնական մշակույթ

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 Responses to Ճապոնական պոեզիա (թանկա-օրացույց)

  1. Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ճապոնական պոեզիա (թանկա-օրացույց) | Երաժշտություն

Оставьте комментарий