
Աստված հեռու է, որովհետև մենք նրան չենք կարողանում տեսնել մեր կողքին:
Իրականում մեզ ոչինչ ավելի մոտիկ չէ, քան նա:
Ավելին՝ նա «այստեղ է և հիմա»:
«Աստված» բառը միայն նրա համար է, ով չի կարողանում գտնել «այստեղ և հիմա»-ն:
Բառերը, անունները, դավանաբանությունը, սուրբ գրերը, կրոնը, փիլիսոփայությունը. այս ամենը ստեղծվել են նրանց համար, ովքեր Աստծուն տեսնում են միայն հեռավորությունից:
Իսկ նրանք, ովքեր կապ չունեն Աստծո հետ, հավատում են նրանց, ովքեր կուրորեն կրկնում են, որ նա մոտիկ է:
Ահա՝ ինչու եմ ես ասում. «Հրաժարվի՛ր հեռվից:
Թո՛ղ դրախտը երկնքի:
Հրաժարվի՛ր ապագայի նկատմամբ ունեցած հույսերից, տե՛ս ժամանակի և տարածության ներկայությունը:
Եղի՛ր այստեղ և հիմա, և տես»:
Տե՛ս ակնթարթը վայրկյանի մեջ, տե՛ս ատոմը տարածության մեջ:
Ժամանակի մեջ ակնթարթը դադարում է ժամանակ լինելուց,
Տարածության մեջ ատոմը դադարում է տարածություն լինելուց,
Այստեղ և հիմա. չկա ո՛չ տարածություն, ո՛չ ժամանակ,
Ինչ որ մնա, դա էլ ճշմարտությունն է, Աստված, ինքը՝ էությունը:
Եվ դու… այդ էությունն ես:
Tat tvam asi. դու հենց դա ես՝ Ինքնակերտվածք:
Աղբյուրը՝ Ошо, Тат твам аси — ты есть это
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան