Օշո «Հետևիր սրտիդ, և ամեն ինչ կփոխվի»

belairoza

Հենց դուք սկսեք հետևել Սրտին, ամեն ինչ կփոխվի:

Սիրտն ամեն ակնթարթ աշխարհը տեսնում է նորովի:

Սիրտը չի դատում, չի վերահսկում, այլ հիանում է, հրճվանք է ապրում այն ամենով, ինչ կա շրջապատում:

Քանզի հնարավոր չէ չհիանալ Կյանքով, այն այնքա՜ն վաղանցիկ է:

Եվ պատուհանից այն կողմ լսվող աղմուկն է վաղանցիկ ու գեղեցիկ, որովհետև դրանք Կյանքի ձայներն են: Հիմա այն կա, բայց հաջորդ պահին էլ չի լինի…

Եվ այս մարդը…երախտապարտ եղիր նրան, որ քո կյանքում նա կա, հնարավոր է՝  հաջորդ պահին նա չլինի կամ էլ առաջվանը չլինի:

Այնպես որ, ողջունի՛ր այս պահը, խորացի՛ր կյանքի մեջ, մի՛ տրվիր մտքին, որը քեզ մղում է դեպի վերև՝ թույլ չտալով տեսնել խորությունը:

Գնա՛ դեպի խորքերը և դու կզգաս Կյանքը:

Ու դու իսկապես կկենդանանաս:

Աղբյուրը՝   Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

 

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий