Խնդիրները
- Աստվածաշնչի և աստվածաշնչյան նյութերի ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանում
- Նոր Կտակարանի ընթերցում
- Հայ Առաքելական սուրբ եկեղեցու ծիսական մշակույթին ծանոթացում
- 2016-2017 ուսումնական տարվանից կրթահամալիրի ավագ դպրոցում իրականացվող հեղինակային կրթական ծրագրում դասընթացի ներառում, այդ դասընթացի ծրագրի մշակում
Աշխատակարգ
- Ուրբաթ օրերին, ժամը՝ 13. 00-14.00 և 13.40-14. 20, (9.1, 9.2, 9.3, 10-րդ դաս.-ների) սովորողները, երկուշաբթի օրերին, ժամը՝ 14.00-15. 00 մանկավարժական աշխատողները (ծրագրի ղեկավարներ, երաժշտություն, հայերենի դասավանդողներ, կազմակերպիչներ) մասնակցում են «Ընթերցում ենք Կտակարան» ուսումնական պարապմունքին. Ս. Երրորդություն եկեղեցու ուսումնական սրահում և Մայր դպրոցում. պարապմունքները վարում են տեր Զենոն քահանան և Արաքս Պողոսյանը
- Նախագծի իրականացման ընթացքը, լուսաբանումը, նյութերի հրապարակում սովորողների ուսումնական բլոգներում, mskh.am-ում
Նախագծում օգտագործվող ուսումնական նյութերը
- Նոր Կտակարան
- Աստվածաշնչյան առակներ
- Հայ հին գրականություն
- Այլ գրականություն
Նախագծի արդյունքում ստեղծվող ուսումնական նյութերը
- «Ուսումնական պարապմունքը վարում է քահանան» տեսանյութերի շարք (կարող է լինել հաղորդում mskh.am-ի եթերում)
- Ընթերցում ենք Կտակարան. սովորողների ռադիո-տեսա նյութերի շարք (կարող է լինել նույն հաղորդման մեջ)
- Ուսումնական նոր նախագծերի մշակում և իրականացում, օրինակ՝ տոնը եկեղեցում, եկեղեցական տոնը ընտանիքում, մեր (թաղամասի, գյուղի….) եկեղեցին, Կտակարանը արվեստում (կտակարանային թեմաներով գրական նյութեր, ֆիլմեր, նկարներ) և այլն
Уведомление: Տրամաբանություն, թե՞… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)