Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

12745772_1002303019841505_4814144901743703097_n

Հայաստանյայց Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին հաստատուն կերպով տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն, և հենց այդ կրակով էլ վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը: Մանուկ Հիսուսին ընդառաջ եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյան սպասող Սիմոն Ծերունին, գրկեց մանկանը և գոհություն ու փառք տվեց Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Իսրայելի Փրկչին տեսնելու, այստեղից էլ տոնի անունը Տեառնընդառաջ` տիրոջն ընդառաջ:

Սբ. Գրիգոր Տաթևացին հետևյալ կերպ է մեկնաբանում. «…Հեթանոսները պաշտում էին բոլոր արարածներին, առավելաբար` ինչպես պարսից ազգը…Ուստի մենք վառված հուրն ընծայում ենք ի պատիվ Աստծո, ասելով թե` «Դու ես ճշմարիտ Աստված, որ այժմ երևացիր», իսկ հուրն աստված չէ, այլ` Քո արարածը, այդ պատճառով էլ Քեզ ծառայության ենք բերում, ինչպես որ եբրայեցի մանուկները ծառերի ոստերն ընծայեցին ի պատիվ Քրիստոսի (Մատթեոս 21.8), որովհետև Նա է ճշմարիտ Աստված, նույնպես և մենք` հուրն ենք ընծայում»:
Սբ. Եփրեմ Խուրի Ասորին էլ Տեառնընդառաջին նվիրված ճառում գրում է. «Ջահերն ու խարույկները ունեն հետևյալ պատճառները: Նախ որովհետև հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք ցույց ենք տալիս կրակը որպես Քրիստոսի ծառա, որի համար բերում ենք Աստծուն ծառայեցնելու: Նաև, վրայից թռչելով, այն ոտնատակ ենք տալիս, թե դու աստված չես, այլ Նա է Աստված, Ով քառասուն օրական եկավ տաճար»:

Աղբյուր՝  Տեառնընդառաջ. կրակը որպես Աստծո ծառա

Լուսանկարը՝  Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից. Տեառնընդառաջ. նվիրումն տաճարին. խաչքարային պատկերաքանդակ, Սոդք, 17-րդ դարի վերջ (այժմ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում)

Կարող եք ծանոթանալ նաև՝  Տրնդեզի ծեսը Հայաստանում

Murnu avetaranՏեառնընդառաջ. Մուղնու Ավետարան, 11-րդ դարի կեսեր։ Տեսարանը ներկայացված է ավանդական պատկերագրությամբ. Քառասնօրյա Հիսուսին Մարիամն ու Հովսեփը բերում են Տաճար, որտեղ նրանց Ընդառաջ են գալիս Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին։ Մուղնու Ավետարանը Մատենադարանի ամենաարժեքավոր մատյաններից է, գրել ու նկարազարդել է հմուտ վարպետ Հովհաննեսը Սանդղկավանքում, որը, ենթադրաբար, Արշարունիք գավառում էր։ Բայց մատյանն իր անունը ստացել է ոչ թե գրչության վայրի կամ Աշտարակի մոտ գտնվող նշանավոր Մուղնու վանքի անունից, այլ Թիֆլիսի Մուղնու Ս. Գևորգ անունով եկեղեցում (վերջերս է փլվել) երկար ժամանակ պահվելու պատճառով։

Լուսանկարը և Մուղնու Ավետարանի մասին տեղեկատվությունը՝  Կարեն Մաթևոսյանի

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը։

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց. Добавьте в закладки постоянную ссылку.

9 отзывов на “Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

  1. Նունե Մովսիսյան:

    «Զորությունների Տերն է Նա, և ամեն բան դյուրին է Նրա համար. ես ու դու անկարող ենք հասու լինելու Նրա որպիսությանը»: Ս. Եփրեմ Ասորի

    Нравится

  2. Уведомление: Տրնդեզի ծեսը Հայաստանում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Տրնդեզի ծեսը Հայաստանում (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Շաբաթվա նախագիծ 12.02- 17.02 | Բարի գալուստ իմ մեդիամոլորակ

  5. Уведомление: Ազգագրական-ուսուցչական տոնախմբություն ագարակում (նախագիծ) — Հոգեւոր Հայաստան

  6. Уведомление: Փետրվարի 10-փետրվարի 14 (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ ) | Հայոց լեզու, գրականություն

  7. Уведомление: Տրնդեզի ծեսը Հայաստանում | Տիգրան Գրիգորյանի բլոգ

  8. Уведомление: Տրնդեզ — Մարիա Նահապետյանի բլոգ

  9. Уведомление: Տրնդեզի ծեսը Հայաստանում – Նարե Մաթևոսյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s