Նահապետ Քուչակ

Quchak

Հայրեններ

1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:

3.
Ուր էիր, ուսկի՞ց եկար,
քան զամէն ծաղիկ դու պայծառ.
Եկիր ւ´ի հոգիս մըտար,
չես ի տար պահիկ մի դադար.
Սըրտիս մէջն ի ժուռ եկար,
ւ´ելնելու ճարա´կ չի գըտար.
Զարկիր ի գըլխուս վերայ,
ւ´աչերուս ի վար թափեցար:

5.
Աչերդ է ծովէն առած,
եւ ուներդ է ի թուխ ամպէն.
Այդ քո պատկերքդ սուրաթըդ
ի վարդին կարմիր տերեւէն.
Ուր որ դու կանգնած լինիս,
չէ պատեհ վառեն մոմեղէն.
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ,
գէմ ելնէ մեռելն ի հողէն:

7.
Լուսի´ն, պարծենաս, ասես.
Լուս կու տամ ես աստընվորիս:
Ահա´ հողեղէն լուսին
ի գըրկիս´ւ երեսն երեսիս.
Թէ չես աւատալ այս գերուս,
յե´տ տանեմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
լուս պակա´ս տաս աստընվորիս:

15.
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

59.
Մըտիկ իմ եարին արէք,
զինչ հագեր` ամէնն է կանաչ,
Հագեր գոյնըզգոյն կապայ,
կոճակ ու օղակն է կանաչ.
առեր ու պաղչան մըտեր,
ջուր կ’երթայ, եզերն է կանաչ.
Մըտիկ ծառերուն արէք,
ծառն ծաղկեր, տերեւն է կանաչ:

73.
Աչերդ է ի ծով նըման,
որ ի Մըսրայ դուռն է կանգներ.
Վարսերդ ի յալի նըման,
որ քամին կ’անէ տարուբեր.
Քան զուռ ես ի վեր վազեր,
քան զկարմիր խընծոր բոլորեր.
Պայծառ ես քան ըզքաֆուր վա´րդ,
որ հոտով զաշխարհս է լըցեր:

80.
Աղուո´ր, զքեզ աստուած ստեղծել,
մարդ օրհնած. որ զքէզ բերել է.
Ո´չ լուսին ի քեզ նըման,
ո´չ արեւ, որ դեռ կու ծագէ.
Զուհալ աստղ ի քեզ նըման,
որ ամէն առաւօտ կ’ելնէ,
Կ’երթայ ի Հոռոմք ի վար,
լուսըն մութն ի հօն բաժանէ:

88.
Եկո´ քեզի նուռ մի տամ,
կըտրէ, տես քանի՞ հատ ունի.
Ամեն հատի պագ մի տուր
աւելին հարա´մ թէ պիտի.
— ընա, ծօ տըղա´յ տըխմար,
ես ըզքեզ խելօք գիտէի.
Ամէն հատի պա՞գ մի տամ,
ո՞ւր եղեր կամ ո՞ւր տի լինի:

98.
Հոգիս ի մարմնոյս ելաւ,
նա նըստա առջևն ու լացի.
«Ա´յ հոգի, դու ո՞ւր կ’երթաս,
երբ քեզնո´վ եմ ես կենդանի’»:
Հոգիս ալ մարմնոյս ասաց.
«Ես ըզքեզ խիկար կու գիտ’ի.
Երբ տունն ի քակել առնու,
տէրըն ներսն այլ ի՞նչ բան ունի»:

Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ, ծնվել է XV դ. վերջի կամ XVI դ. սկիզին, հավանաբար գ. Խառակոնիս: Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից էր: Նրա մասին եղած ժողովրդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով: Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ…

Ավանդություններ

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Նահապետ Քուչակ»

  1. Уведомление: Ապրիլ-մայիս ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s