Նուվեն «Քո նվիրած իմ նոր հայացքը»

papaver

Աստված ջան, պիտի խոստովանեմ` շեղվելու և Քո մասին մոռանալու համար ինձնից այնքան էլ շատ ջանքեր չեն պահանջվում:

Աշխարհն ու իմ կյանքը լիքն են այնքա՜ն շատ գործերով. դրանք  հաճախ մեծ ուշադրություն են պահանջում, և այդ մարտահրավերներին դիմակայելու համար ես ինձ թույլ եմ տալիս շատ արագ հեռանալ Քեզնից:

Թեև դու ներկա ես աշխարհում, իմ կյանքում և այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում, բայց և Քո ներկայությունն աննկատ է, մեղմ և անտեսանելի` աչքի համար: Լռությունը, միայնությունը, հանգիստ աղոթքը, խաղաղ զրույցն ու խոկուն ընթերցանությունը ինձ օգնում են հասկանալ, որ Դու ինձ հետ ես, որ Դու կանչում ես ինձ, մարտահրավեր ես նետում և, այդուհանդերձ Դու ինձ հրավիրում ես Քո տուն, որը լի է խաղաղությամբ և ուրախությամբ…

Բայց աշխարհի բարձր ձայնը, անվերջանալի «պետք է» և «պարտավոր ես»-ը պատրանք են ստեղծում, թե այն ամենը, ինչ տեղի է ունենում, շտապողականության հետևանք է: Այս բոլորը իմ ներսից դուրս են հրում Քո ներկայությունը և ինձ ստիպում ապրել այնպես, կարծես այդ ե՛ս եմ, այլ ոչ թե Դու` աշխարհի Փրկիչը:
Բավական է` մի քանի օր հեռու մնալ աղոթքի տնից և պարզ է դառնում, թե որքան հեշտորեն ես կարող եմ գայթակղվել մտքերով. բոլորը, բացի Քեզնից, իրենց արժանի տեղն ունեն իմ ժամանակի մեջ, ուշադրություն և ջանք են պահանջում ինձնից:
Տե՛ր Աստված, այսօր երեկոյան ես Քեզնից խնդրում եմ, որ Դու խորացնես և ամուր դարձնես իմ գիտակցությունը Քո ներկայությամբ, որպեսզի ես ապրեմ աշխարհում, բայց չպատկանեմ նույն այդ աշխարհին: Թո՛ւյլ տուր, որ վերջին երկու ամիսների ընթացքում, որ պատրաստվում եմ ապրել վանքում, ամրապնդվեն այդ ջանքերը, խորանա և տևական դառնա Քո ներկայությունը իմ ներսում այնպես, ինչպես դա պատահեց Սավուղի հետ` Դամասկոսի ճանապարհին, որպեսզի ես աշխարհը տեսնեմ Քո նվիրած իմ նոր հայացքով: Ամեն:

Աղբյուր`   Генри Нувен. «Прошение о милости. Молитвы из монастыря в Дженесси»

Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ՝  Հենրի Նուվեն «Նա առաջինը սիրեց մեզ»

«Սիրո ներքին ձայնը» ,  «Պատկերացրու, որ…», «Նա է կյանքի և բուժման աղբյուրը»

Հոգևոր կյանքի ամենամեծ թշնամին` ինքնամերժում

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s