Քանի տարի եմ ապրելու, որ ինձ զրկեմ

0203

Կարոտել եմ իմ զավակներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, կրթահամալիրին ու ամենատիարին․․․

Կարոտել եմ իմ Արարատին (էսօր երազում տեսել եմ), ծննդավայր Երևանին, գեղեցկուհի Սևանին, Հայաստանի զանգուլակ ջրին, պայծառ արևին, աստղազարդ երկնքին, հպարտ լեռներին․․․

Կարոտել եմ մեր բոլոր եկեղեցիներին, խոնարհված վանքերին, մատուռներին, պատարագին ու հոգևոր երգերին․․․

Կարոտել եմ իմ հայրենակիցներից եկող ու մարդուն փարվող ջերմությանը, սրտացավությանը, հայի խոսուն աչքերի տաքությանը․․․

Կարտելը կարոտել եմ, բայց և՝  մերժելով մերժում եմ․

Մերժում եմ հային (ընդհանրապես՝ մարդուն․ ազգությունը կապ չունի) ուղղված բռնության ցանկացած դրսևորում՝  պատերազմ, զինված գործողություն, մարդու կամքին հակառակ գործունեություն․․․

Մերժում եմ բարոյական, ֆիզիկական և հոգեբանական բռնության ամեն մի դրսևորում՝  բացասական ցնցում առաջացնող խոսք, արարք, գործողություն, զգացմունք, երևույթ․․․

Մերժում եմ անհավատությունը, անսերությունը,  անբարեկրթությունը, անվստահությունն ու ինտրիգները․․․

Վստահաբար մերժում եմ որևէ կարգի թշնամանք, ատելություն կամ չարություն․․․

Հետգրություն

Երբեք չեմ մեղադրել, ուղղակի միշտ զարմացել եմ, թե ինչպես են մարդիկ վեր կենում ու խռոված հեռանում հայրենիքից՝  իրենք իրենց զրկելով այդ հզոր ուժից և, կամ ինչպես են կարողանում դիմանալ Կարոտ ասվածին՝  սիրտն ու հոգին տակնուվրա անող այս զորեղ զգացմունքին։

Չէ, աչքիս իմ գալու ժամանակն է։ Քանի տարի եմ ապրելու, որ ինձ զրկեմ ամեն օր բիբլիական լեռը տեսնելու բախտավորությունից․․․

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Քանի տարի եմ ապրելու, որ ինձ զրկեմ»

  1. Уведомление: Հանկարծ ուրիշները չիմանան… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s