Ես սրբապատկեր չեմ

papaver

Ես լսել եմ հրաշալի մի առակ:

Վաղուց, շա՜տ վաղուց ապրելիս է լինում մի ծերունի, ով ամբողջ սրտով նվիրված էր Քրիստոսին: Նա մի հին, գեղեցիկ սրբապատկեր ուներ՝ իսկական գլուխգործոց: Ծերունին այդ սրբապատկերին վերաբերում էր որպես մեծագույն գանձի:

Մի անգամ, ձմռան մի ցուրտ գիշեր, նա հուսահատ դողում էր ցրտից: Թվում էր, թե հասել է մահվան ժամը: Կրակ վառելու համար անգամ տաշեղ չկար:

Պատմում են, որ կեսգիշերին, երբ արդեն ցրտահարվում էր, նրա դիմաց հայտնվում է Քրիստոսը և հարցնում. «Դու ինչո՞ւ չես վառում քո ունեցած սրբապատկերը, որպեսզի տաքանաս»:

Ծերունին շատ է վախենում: Մտածում է` այն պետք է որ սատանա լինի:

-Դու ի՞նչ ասացիր: Քրիստոսի սրբապատկերը վառե՞մ: Երբե՛ք: Ո՛չ մի դեպքում:

Քրիստոսը ժպտում է և ասում.

-Եթե դու Ինձ տեսնում ես միայն սրբապատկերում, ուրեմն դու ինձ բաց ես թողել: Ես քո ներսո՛ւմ եմ, ոչ թե սրբապատկերի մեջ: Ես աղոթքի առարկա չեմ, ես աղոթքն եմ: Այդ Ե՛ս եմ դողում քո ներսում, որպեսզի տաքանաս, այրի՛ր Իմ պատկերը:

Աղբյուրը`  sobiratelzvezd.ru

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Ես սրբապատկեր չեմ

  1. Уведомление: Ես սրբապատկեր չեմ՝քո ներսում եմ | Մելինե Մարտիրոսյան

Оставьте комментарий